Jump to content

Կանաչ Նետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ Նետ
Տեսակհնարած կերպար, կոմիքսների կերպար, անիմացիոն կերպար և հեռուստատեսային կերպար
ՀեղինակMort Weisinger? և George Papp?
Ներկայացված էInjustice: Gods Among Us?, Injustice 2, Արդարության լիգա։ Առանց սահմանների, Բեթմեն։ Խիզախ ու քաջ, Robin?, More Fun Comics? և Green Arrow?
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Բնակության վայրStar City? և Սիեթլ
Հրարած տիեզերքիցDC Universe
ԵրեխաներRobert?, Connor Hawke? և Roy Harper?
ՄականունOllie
Մասնագիտությունձեռնարկատեր, սուպերհերոս, archer, ակտիվիստ, վիգիլանտիզմ, քաղաքական գործիչ, մարտարվեստի վարպետ, castaway և ճգնավորություն
Դերը կատարել ենԱլան Թյուդիք, Ջասթին Հարթլի և Սթիվեն Ամել
Կայքdc.com/characters/green-arrow(անգլ.)
 Green Arrow and his cast Վիքիպահեստում

Կանաչ նետ, սուպերհերոս, ով հայտնվում է DC Comics-ի կողմից հրատարակված ամերիկյան կոմիքսներում: Կերպարին ստեղծել են Մորտ Վայսինգերը և Ջորջ Փափը։ Նա առաջին անգամ հայտնվել է «More Fun Comics» No. 73-ում 1941 թվականի սեպտեմբերի 19-ին, որը նաև Ակվամենի դեբյուտային համարն էր։ Նրա իսկական անունը Օլիվեր Ջոնաս Քուին է, ով հարուստ գործարար է, Queen Industries-ի սեփականատերը և Ստար Սիթիում հայտնի անձնավորություն։ Նա օգտագործում է այս դիրքը՝ թաքցնելու համար, որ ինքը Կանաչ Նետն է[1]։ Մասամբ ներշնչված Ռոբին Հուդից՝ Կանաչ Նետը նետաձիգ է, ով օգտագործում է իր հմտությունները՝ պայքարելու հանցագործության դեմ Ստար Սիթիում և Սիեթլում, ինչպես նաև արդարության լիգայի իր գործընկեր սուպերհերոսների կողքին։ Լինելով աշխարհի լավագույն նետաձիգը, ինչպես նաև հմուտ սուսերամարտիկ և մարտարվեստի վարպետ՝ Կանաչ Նետը օգտագործում է զանազան նետեր (դրանք կոչվում են «հատուկ նետեր»[2]) տարբեր հատուկ ֆունկցիաներով, ինչպիսիք են սոսինձը, պայթուցիկ ծայրը, լուսարձակող նռնակը, արցունքաբեր գազը և նույնիսկ օգտագործում է կրիպտոնիտով նետեր՝ հատուկ իրավիճակներում օգտագործման համար

Կանաչ Նետը սկզբնական տարիներին համեմատաբար հաջողություն ունեցավ, դարձավ «More Fun» կոմիկսի շապիկի կերպար, ինչպես նաև հաճախակի հայտնվում էր այլ կոմիքսերում։ Սակայն իր առաջին քսանհինգ տարիների ընթացքում կերպարը երբեք մեծ հայտնության չարժանացավ։ 1960-ականների վերջերին գրող Դենի Օ'Նիլը, որը ներշնչվել էր Նիլ Ադամսի կողմից կերպարի արտաքնի վերակառուցմամբ, որոշեց նրան տալ այն ժամանակվա համար նոր դեր՝ նրան դարձնելով փողոցային խաչակիր աշխատավոր դասի և անապահով մարդկանց համար։ 1970 թվականին նա մտավ մի թիմի մեջ ավելի օրինապահ հերոս Կանաչ Լապտերի հետ։ Այդ ժամանակից ի վեր նա լայն ճանաչում գտավ կոմիքսի երկրպագուների շրջանում։ Օլիվեր Քուինը սպանվեց 1990-ականներին և նրա տեղը զբաղեցրեց նոր կերպար Կոնոր Հոուքը, ով Օլիվերի որդին էր։ Սակայն Կոնորն ավելի քիչ սիրվեց ժողովրդի կողմից, և Օլիվեր Քուինի սկզբնական կերպարը վերադարձավ 2001 թվականի «Quiver»-ում։ 2000-ականներին կերպարը սկսեց հայտնվել ավելի մեծ սյուժեներում։ Սյուժեները հիմնականում կենտրոնացած էին Կանաչ Նետի և Սև Կանարիի շուրջ։ Հայտնի կոմիքսներ են «The Green Arrow/Black Canary Wedding»-ը և բարձր «Justice League: Cry for Justice»-ը։

Կանաչ Նետը սկզբում ճանաչված չէր կոմիքսներից դուրս. Նա հայտնվել էր 1973 թվականին «Super Friends» անիմացիոն սերիալի մեկ էպիզոդում։ 2000-ականներին կերպարը հայտնվել է մի շարք DC հեռուստատեսային նախագծերում, ներառյալ անիմացիոն սերիալներ «Justice League Unlimited», «Young Justice», «The Batman» և «Batman: The Brave and the Bold»։ Նա նաև հայտնվել է Smallville սերիալում, որին մարմնավորում էր դերասան Ջասթին Հարթլին։ 2012 թվականին The CW հեռուստաալիքով սկսվեց «Նետ» սերիալը, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորվում էր Սթիվեն Ամելը, և այս սերիալը դարձավ մի շարք սփին-օֆ սերիալների մեկնարկ, սկիզբ դնելով «Arrowverse» հեռուստատեսային ֆրանշիզային։

Հրապարակման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Earth 2: World's End»-ում Օլիվեր Քուինը Բեթմենի դաշնակիցն է և գործում է Կարմիր Նետ անունով։ Երբ Բեթմենը սպանվում է Ապոկոլիպտիական ներխուժման ժամանակ, Կարմիր Նետը շարունակում է պաշտպանել Կոդեքսը որը պարունակում էր ամեն կենդանու, բույսի և օրգանիզմի ԴՆԹ-ն՝ Բրյուս Ուեյնի կառուցած ջրի տակ գտնվող ամրոցում։ Երբ Բեթմենն ու Հանթրեսը հասնում են ջրի տակ գտնվող ամրոց, նրանք հանդիպում են Օլիվեր Քուինին, որը օգնում է պայքարել երկրորդ Ապոկոլիպտիական ներխուժման դեմ։

Հավաքված հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Archer's Quest» (#16–21) կոմիքսը թողարկվել է շարքի 4-րդ հատորով՝ այնուհետև «Straight Shooter»-ը (#26–31) թողարկվեց 3-րդ հատորով։ «Quiver», «The Sounds of Violence» և «The Archer's Quest»-ի հրատարակությունները երբեք չեն ունեցել համարներ։ «Green Arrow/Black Canary: The Wedding Album»-ի հրատարակությունը երկրորդ անգամ տպագրվեց՝ առանց #5 համարի վերջին երկու էջերի։

Վերնագիր Հավաքված նյութեր
Սկիզբ և համագործակցություն Կանաչ Լապտերի հետ
Green Arrow: The Golden Age Omnibus More Fun Comics #73–107; Adventure Comics #103–117; World's Finest Comics #7–28
The Green Arrow by Jack Kirby Adventure Comics #250–256, World's Finest Comics #96–99
Showcase Presents: Green Arrow Adventure Comics #250–266, #268–269; Brave and the Bold No. 50, #71, #85; Justice League of America No. 4, World's Finest Comics #95–140
Green Lantern/Green Arrow Vol. 1 Green Lantern Vol. 2 #76–82 (per indicia, it actually #76-#81, #83). The 1992 edition is titled "Hard-Traveling Heroes". Strangely No. 82 wasn't reprinted in this collection but No. 83 was. Issue #82's cover is shown in the cover gallery. DC didn't correct this release at all.
Green Lantern/Green Arrow Vol. 2 Green Lantern Vol. 2 #84–87, #89; The Flash #217–219, No. 226 (only in the 2004 collections onwards) The 1993 edition is sub-titled "More Hard-Traveling Heroes".
The Green Lantern/Green Arrow Collection Green Lantern Vol. 2 #76–87, No. 89, The Flash #217–219 (did not include #226) This release was a slipcased hardcover.
Green Arrow/Black Canary: For Better or for Worse Justice League of America No. 75, backups from Action Comics No. 428 & 434, Joker No. 4, Green Lantern Vol. 2 #94–95, backup from Detective Comics #549–550, & excerpts from Green Arrow: Longbow Hunters #1, Green Arrow vol. 2 #75 & 101, & Green Arrow Vol. 3 #4–5, 12, & 21
Green Arrow Vol. 1: Hunters Moon Green Arrow Vol. 2 #1–6
Green Arrow Vol. 2: Here There Be Dragons Green Arrow Vol. 2 #7–12
Green Arrow Vol. 3: The Trial of Oliver Queen Green Arrow Vol. 2 #13–20
Green Arrow Vol. 4: Blood of the Dragon Green Arrow Vol. 2 #21–28
Green Arrow Vol. 5: Black Arrow Green Arrow Vol. 2 #29–38
Green Arrow Vol. 6: Last Action Hero Green Arrow Vol. 2 #39–50
Green Arrow Vol. 7: Homecoming Green Arrow Vol. 2 #51–62
Green Arrow Vol. 8: The Hunt for the Red Dragon Green Arrow Vol. 2 #63–72
Green Arrow Vol. 9: Old Tricks Green Arrow Vol. 2 #73–80, Green Arrow: The Wonder Year #1–4
Green Arrow: Connor Hawke Where Angels Fear to Tread Green Arrow Vol. 2 No. 0, #91–101
Green Lantern: Emerald Allies featuring Green Arrow Green Arrow Vol. 2 No. 104, #110–111, #125–126; Green Lantern Vol. 3 #76–77, No. 92
Green Lantern: Emerald Knights featuring Green Arrow Green Arrow Vol. 2 No. 136, Green Lantern Vol. 3 #99–106
Green Arrow Return
Green Arrow: Quiver Green Arrow Vol. 3 #1–10
Green Arrow: The Sounds of Violence Green Arrow Vol. 3 #11–15
Green Arrow by Kevin Smith Deluxe Edition Green Arrow Vol. 3 #1–15
Green Arrow: The Archer's Quest Green Arrow Vol. 3 #16–21
Green Arrow: Straight Shooter Green Arrow Vol. 3 #26–31
Green Arrow: City Walls Green Arrow Vol. 3 No. 32, #34–39
Green Arrow: Moving Targets Green Arrow Vol. 3 #40–50
Green Arrow: Heading Into the Light Green Arrow Vol. 3 No. 52, #54–59
Green Arrow: Crawling From the Wreckage Green Arrow Vol. 3 #60–65
Green Arrow: Road to Jericho Green Arrow Vol. 3 #66–75
Green Arrow/Black Canary
Green Arrow/Black Canary: Road to the Altar Birds of Prey No. 109, Black Canary #1–4: Black Canary Wedding Planner
Green Arrow/Black Canary: The Wedding Album Green Arrow/Black Canary #1–5: Green Arrow/Black Canary Wedding Special
Green Arrow/Black Canary: Family Business Green Arrow/Black Canary #6–10
Green Arrow/Black Canary: A League of Their Own Green Arrow/Black Canary #11–14, Green Arrow Secret Files No. 1
Green Arrow/Black Canary: Enemies List Green Arrow/Black Canary #15–20
Green Arrow/Black Canary: Big Game Green Arrow/Black Canary #21–26
Green Arrow/Black Canary: Five Stages Green Arrow/Black Canary #27–29, Green Arrow No. 30
Brightest Day
Green Arrow: Into the Woods Green Arrow Vol. 4 #1–7
Green Arrow: Salvation Green Arrow Vol. 4 #8–15
The New 52
Green Arrow Vol. 1: The Midas Touch Green Arrow Vol. 5 #1–6
Green Arrow Vol. 2: Triple Threat Green Arrow Vol. 5 #7–13
Green Arrow Vol. 3: Harrow Green Arrow Vol. 5 No. 0, 14–16, The Savage Hawkman No. 14, Justice League Vol. 2 No. 8
Green Arrow Vol. 4: The Kill Machine Green Arrow Vol. 5 #17–24, 23.1: Count Vertigo
Green Arrow Vol. 5: The Outsiders War Green Arrow Vol. 5 #25–31
Green Arrow Vol. 6: Broken Green Arrow Vol. 5 #32–34, Green Arrow: Futures End #1, Secret Origins Vol. 3 #4
Green Arrow Vol. 7: Kingdom Green Arrow Vol. 5 #35–40
Green Arrow Vol. 8: The Nightbirds Green Arrow Vol. 5 #41–47, Green Arrow Annual #2, Convergence: Speed Force #2
Green Arrow Vol. 9: Outbreak Green Arrow Vol. 5 #48–52, Green Arrow Annual #1
Green Arrow by Jeff Lemire Deluxe Edition HC Green Arrow Vol. 5 #17–34, Green Arrow: Futures End #1; a story from Secret Origins Vol. 3 No. 4
DC Rebirth
Green Arrow Vol. 1: The Death and Life Of Oliver Queen Green Arrow Vol. 6 #1–5, Green Arrow: Rebirth #1
Green Arrow Vol. 2: Island of Scars Green Arrow Vol. 6 #6–11
Green Arrow Vol. 3: Emerald Outlaw Green Arrow Vol. 6 #12–17
Green Arrow Vol. 4: Rise of Star City Green Arrow Vol. 6 #18–25
Green Arrow Vol. 5: Hard Traveling Hero Green Arrow Vol. 6 #26–31
Green Arrow Vol. 6: Trial of Two Cities Green Arrow Vol. 6 #32–38
Green Arrow Vol. 7: Citizen's Arrest Green Arrow Vol. 6 #43–47, Green Arrow Annual #1
Green Arrow Vol. 8: The End of the Road Green Arrow Vol. 6 #39–42, #48–50
Green Arrow: The Rebirth Deluxe Edition Book 1 Green Arrow: Rebirth #1; Green Arrow Vol. 6 #1–11
Dawn of DC
Green Arrow Vol. 1: Reunion Green Arrow Vol. 7 #1–6
Green Arrow Vol. 2: Family First Green Arrow Vol. 7 #7–12
Miscellaneous
Green Arrow: Year One Green Arrow: Year One #1–6
Green Arrow: The Longbow Hunters Green Arrow: The Longbow Hunters #1–3
Justice League: Rise and Fall Justice League: Rise and Fall Special #1, Green Arrow #31–32, Rise of Arsenal #1–4, Justice League Vol. 2 #43
Aquaman/Green Arrow: Deep Target Aquaman/Green Arrow: Deep Target #1–7

2012 թվականի հունվարին, Smallville-ի ավարտից հետո, The CW-ն հրապարակեց նոր սերիալ, որը կենտրոնանում էր Կանաչ Նետի կերպարի շուրջ Անդրեա Կրայսբերգը, Գրեգ Բերլանտին և Մարկ Գուգենհեյմը հայտարարվեցին որպես սերիալի մշակման պատասխանատուներ[3][4]։ Մարկ Գուգենհեյմը հայտնել է, որ ստեղծագործական թիմը ցանկանում էր «ունենալ [նրանց] սեփական ուղին, [նրանց] սեփական ճակատագիրը» և խուսափել Smallville-ի հետ ուղիղ կապեր ունենալուց Այնպիսով, Հարթլիի կերպարի պատմությունը շարունակելու փոխարեն, նրանք որոշեցին նոր դերասան ընտրել կերպարի համար[5]։ Նույն ամսվա վերջին կանադացի դերասան Սթիվեն Ամելը ընտրվեց որպես Օլիվեր Քուինի դերակատար[6]։

Սկզբում սերիալը պարզապես կոչվում էր Նետ, և պատմում է նախկին փլեյբոյ միլիարդատեր Օլիվեր Քուինի մասին, ով դարձել է վիգիլանտ այն բանից հետո, երբ փրկվել է անմարդաբանակ կղզուց, որտեղ նա վթարվել էր հինգ տարի առաջ։[7] Գուգենհայմը նկարագրել է շոուն որպես ավելի շատ «հերոսական շոու», քան սուպերհերոսական, ցանկանալով, որ շոուն լինի իրական, և նշել է, որ հիմնականում ներշնչվել է «Green Arrow: Year One»-ից[8]։ Կրեյսբերգը նշել է, որ «Մենք Օլիվերին ձևավորել ենք որպես ավելի տանջված կերպար»՝ քան կոմիքսների շարքերում ներկայացված Կանաչ Նետը[9]։ Շոուի պրեմիերան տեղի ունեցավ Հյուսիսային Ամերիկայում 2012 թվականի հոկտեմբերի 10-ին[10][11]։ Շոուն հեռարձակվել է ամբողջական յոթ եթերաշրջաններով, իսկ ութերորդ և վերջին եթերաշրջանը՝ որը բաղկացած էր տասը էպիզոդից, ավարտվել է 2020 թվականի հունվարին[12][13]։ Շոուն դարձավ հեռուստատեսային մի շարք շոուների և այլ մեդիայի նախահայրը, որոնք հիմնված են տարբեր DC Comics-ի կերպարների ադապտացիաների վրա և համախմբված են որպես «Arrowverse», ներառյալ The Flash, Supergirl, Legends of Tomorrow, Սև Կայծակ և Բեթվոման։

DC Ընդլայնված Տիեզերք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Ամելը ցանկություն էր հայտնել ներկայացնելու Կանաչ Նետին DC Ընդլայնված Տիեզերք-ում, սակայն Warner Bros.-ը հայտնել է, որ իրենց հեռուստատեսային և կինեմատոգրաֆիական աշխարհները առանձին են: Կանաչ Նետը հիշատակվում է «Խաղաղարար» սերիալի ութերորդ դրվագում[14]։

Օլիվեր Քուինը / Կանաչ Նետը հայտնվում է 2017 թվականի «Injustice 2» տեսախաղում: Խաղում նա ամուսնացած է Սև Կանարիի հետ և Բեթմենի դիմադրության թիմի մի մասն է:

«Queen Industries»-ը առաջին անգամ հիշատակվում է «Batman: Arkham Origins»-ում։ «Batman: Arkham Knight»-ում «Queen Industries»-ը ցուցադրվում է որպես Գոթհեմում տարբեր սեփականություների սեփականատեր, սակայն Կանաչ Նետը ոչ մի անգամ ուղիղ կերպով չի նշվում։ «Queen Industries»-ի շենքը նաև հանդիսանում է կարևոր վայր «Ինքնասպանների Ջոկատ. Սպանեք Արդարության Լիգային» խաղում, որը տեղի է ունենում Մետրոպոլիսում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Greenberger, Robert (2008). «Green Arrow». In Dougall, Alastair (ed.). The DC Comics Encyclopedia. New York: Dorling Kindersley. էջեր 142–143. ISBN 978-0-7566-4119-1. OCLC 213309017.
  2. Brown, Elliot (2002 թ․ դեկտեմբեր). «Green Arrow's Weapons». Green Arrow Secret Files and Origins. 1 (1).
  3. Hibberd, Justin (2012 թ․ հունվարի 12). «'Green Arrow' TV series near pilot order at The CW!». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  4. Goldman, Eric (2012 թ․ հունվարի 18). «Green Arrow TV Pilot Ordered by CW». IGN. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  5. Hibberd, James (2012 թ․ հուլիսի 30). «'Arrow' producers explain why Justin Hartley wasn't cast». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. Andreeva, Natalie (2012 թ․ հունվարի 31). «Stephen Amell Is Green Arrow: Lands Title Role In CW Drama Pilot 'Arrow'». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  7. Eric Goldman (2012 թ․ մայիսի 30). «Arrow Star Stephen Amell Talks About Playing TV's New Oliver Queen». IGN. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. Byrne, Craig (2012 թ․ հուլիսի 19). «Interview: Marc Guggenheim Unlocks The Secrets & Connections In Arrow». GreenArrowTV. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  9. Betancourt, David (2013 թ․ ապրիլի 24). «Green Arrow Has Hit a Bull's-Eye with Growing Fan Base». The Washington Post.
  10. MacKenzie, Carina Adly (2012 թ․ հունիսի 28). «CW announces 2012 season premiere dates: Why do 'The Vampire Diaries,' 'Supernatural' and more start late?». Zap2It. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  11. Kondolojy, Amanda (2012 թ․ հոկտեմբերի 22). «'Arrow' Officially Picked Up for Full Season». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  12. Goldberg, Lesley (2019 թ․ հունվարի 31). «CW Renews 'The Flash,' 'Charmed,' 'Riverdale,' 'Supernatural,' 6 More». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  13. «Arrow & Supernatural Series Finale, Legends of Tomorrow Premiere Dates Revealed». Screen Rant. 2019 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. Anderson, Jenna (2022 թ․ փետրվարի 19). «Stephen Amell Responds to Peacemaker's NSFW Green Arrow Reference». comicbook.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ Նետ» հոդվածին։