Կանանց քոլեջներ ԱՄՆ-ում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկրիփս քոլեջ, Կլերմոնտ, Կալիֆոռնիա

Կանանց քոլեջներ ԱՄՆ-ում (անգլ.՝ Women's colleges in the United States), բարձրագույն կրթական հաստատություններ ԱՄՆ-ում, որտեղ կրթություն են ստանում միայն իգական սեռի ներկայացուցիչները։ Հիմնականում ազատ արվեստների քոլեջներ են։ 2018 թվականին ԱՄՆ-ում եղել են մոտավորապես 33 գործող կանանց քոլեջներ, ի համեմատություն 1960-ական թվականների 281 քոլեջների[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաունտ Հոլյոկ քոլեջը (Մաունտ Հոլյոկ իգական ճեմարան) 1837 թվականին
Վեսլեյան քոլեջ

Աղջիկների և կանանց կրթությունն սկզբնապես իրականացվել է ընտանիքում, տեղական կանանց դպրոցների և հանրային տարրական դպրոցների կողմից, ինչպես նաև բոլոր գաղութներում առկա իգական ճեմարաններում, որոնք սակայն նախատեսված են եղել այն ընտանիքների աղջիկների համար, որոնք ի վիճակի են եղել վճարել ուսման համար․ սովորեցրել են ավելի շատ կանացի վարվելակերպ, քան ակադեմիական գիտելիք։ Այս ճեմարանները կամ ակադեմիաները սովորաբար փոքր են եղել ու հաճախ երկար գոյություն չեն ունեցել, սովորաբար հիմնադրվել են մեկ կնոջ կամ կանանց մեկ փոքր խմբի կողմից ու իրենց հիմնադիրներից երկար չեն գոյատևել։ Արժևորելով տարբեր քոլեջների՝ առաջինը լինելու նկրտումները, անհրաժեշտ է հասկանալ, որ 18-րդ դարի և 19-րդ դարասկզբի իգական այս ճեմարաններից մի քանիսը հետագայում դարձել են ակադեմիական, աստիճան շնորհող քոլեջներ, մի մասն էլ՝ նշանավոր մասնավոր ավագ դպրոցներ։ 1836 թվականին հիմնադրված Վեսլեյան քոլեջն ԱՄՆ-ում առաջին իսկական «կանանց քոլեջն» է եղել, որը կարող էր այդ ժամանակաշրջանում տղամարդկանց շնորհվող աստիճաններին համարժեք աստիճաններ շնորհել։

Կանանց բարձրագույն կրթության հաստատությունները, սակայն, հիմնականում հիմնադրվել են 19-րդ դարի սկզբին, մեծ մասը՝ որպես ուսումնական սեմինարիաներ։ Ինչպես նշված է կանանց քոլեջների կոալիցիայում՝

Աղջիկների և կանանց պաշտոնական ուսումնառությունն սկսվել է 19 -րդ դարի կեսերից և սերտորեն կապված է եղել այն հայեցակարգի հետ, որ հասարակությունն ունեցել է կանանց պատշաճ դերի մասին։ Հանրապետական կրթությունն աղջիկներին նախապատրաստում էր որպես մայր ու կին նրանց ապագա դերի համար՝ դասավանդելով կրոն, երգեցողություն, գրականություն և այլն։ Ակադեմիական կրթությունն աղջիկներին նախապատրաստում էր համայնքների ղեկավարների և սոցիալական բարերարների դերի համար, և կրթական այնպիսի տարրեր էր պարունակում, որոնք ուսուցանվում էին տղաներին։ Սեմինարիաները պատրաստում էին կանանց միայն մեկ սոցիալապես ընդունելի զբաղմունքի համար՝ դասավանդելու։ Միայն չամուսնացած կանայք կարող էին ուսուցիչներ դառնալ։ Վաղ շրջանի կանանց քոլեջների մեծ մասն սկսել են որպես իգական սեմինարիաներ, ու պատասխանատու էին մանկավարժների կարևոր կորպուսի ստեղծման համար[3]։

Այրին Հարվարթը, Մինդի Մալինն ու Էլիզաբեթ ԴեԲրան հետագայում նշել են, որ «կանանց քոլեջները հիմնադրվել են 19-րդ դարի կեսերին և վերջին` ի պատասխան կանանց բարձրագույն կրթության անհրաժեշտության, այն ժամանակ, երբ նրանք չէին ընդունվում բարձրագույն կրթության հաստատություններից շատերը»[4]։ Կանանց կրթության առաջին կողմնակիցներից էին՝ Սառա Փիերսը (Լիչֆիլդի կանանց ակադեմիա, 1792), Քեթրին Բիչերը (Հարթֆորդի կանանց սեմինարիա, 1823), Զիլպա Պ․ Գրանտ Բանիստերը (Իպսվիչի կանանց սեմիանարիա, 1828), և Մերի Լայոնը․ վերջինս ընդգրկված է եղել և՛ Հարթֆորդի, և՛ Իպսվիչի կանանց սեմիանարիաների բացման, ինչպես նաև 1834 թվականին Վիթոնի կանանց սեմինարիայի ստեղծման մեջ (մերօրյա Վիթոն քոլեջ, Մասաչուսեթս)։ 1837 թվականին Լայոնը հիմնադրել է Մաունտ Հոլյոկ իգական ճեմարանը (Մաունտ Հոլյոկ քոլեջը), որը 1888 թվականին գրանցվել է որպես քոլեջ[5]։ Հարվարթը, Մալինն ու ԴեԲրան հետագայում նշել են, որ «Մաունտ Հոլյոկի նշանակությունն այն է, որ այն օրինակ է դարձել ամբողջ երկրի բազմաթիվ կանանց քոլեջների համար»[6]։ Վասար քոլեջն ու Ուելսլի քոլեջը ստեղծվել են Մաունտ Հոլյոկի օրինակով[7]։ Ջորջիայի Մակոն քաղաքի Վեսլեյան քոլեջը կանանց համար գրանցված առաջին քոլեջն է եղել․ գրանցումն ստացել է 1836 թվականին։ Վասար քոլեջը առաջինն էր «յոթ քույրերից», որը գրանցվել է 1861 թվականին։

Վասար քոլեջը 1862 թվականին

Վաղ շրջանի որոշ քոլեջներ հիմնադրվել են, սակայն չեն հարատևել։

Ագնես Սկոտի քոլեջ

Թեև եղել են համատեղ ուսուցմամբ մի քանի քոլեջներ (ինչպիսիք են՝ 1833 թվականին հիմնադրված Օբեռլին քոլեջը, 1837 թվականին հիմնադրված Գիլֆորդ քոլեջը, 1847 թվականին հիմնադրված Լոուրենս համասարանը, 1853 թվականին հիմնադրված Անտիոք քոլեջը և 1855 թվականին հիմնադրված Բեյթս քոլեջը), համարյա բոլոր քոլեջներն ու համալսարաններն այդ ժամանակաշրջանում բացառապես տղամարդկանց համար էին։ Առաջին ընդհանուր ընդունված համակարգված քոլեջը՝ Հ․ Սոֆի Նյուքոմի հիշատակի քոլեջը (Տուլեյնի համալսարանի), հիմնադրվել է 1886 թվականին, որին մեկ տարի անց հաջորդել է Կանանց Էվելի քոլեջը, Փրինսթոնի համալսարանի համակարգված քոլեջը։ Այս օրինակն արագորեն կրկնօրինակվել է այլ հեղինակավոր համալսարանների կողմից։ 19-րդ դարի հանրահայտ համալսարանական քոլեջներից էին՝ Բարնարդ քոլեջը (Կոլումբիայի համալսարանի հետ), Պեմբրոկը (Բրաունի համալսարանի հետ) և Ռեդքլիֆ քոլեջը (Հարվարդի համալսարանի հետ)։

Թեև կանանց քոլեջների մեծամասնությունը մասնավոր հաստատություններ են, կան նաև մի քանի հասարակական քոլեջներ։ 1884 թվականին Միսսիսիպի նահանգի օրենսդիր մարմինը հիմնադրել է ԱՄՆ-ում առաջին հասարակական քոլեջը կանանց համար՝ Միսիսիպի կանանց համալսարանը։ Դրան հաջորդել են այլ նահանգներ՝ 1889 թվականին Ջորջիան բացել է Ջորջիայի քոլեջ և պետական համալսարանը, 1891 թվականին Հյուսիսային Կարոլինայում բացվել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանը Գրինսբորոյում, իսկ 1905 թվականին Ֆլորիդան իր համակրթական պետական քոլեջը վերածել է միայն կանանց դպրոցի։ Սա նման է Դուգլասի բնակելի քոլեջի հիմնադրմանը, որը 1918 թվականին ստեղծվել է որպես Նյու Ջերսիի կանանց քոլեջ Մեյբլ Սմիթ Դուգլասի կողմից[8]։

Կանանց քոլեջների օրինակներ են նաև «Յոթ քույրեր» քոլեջները, սևամորթ կանանց կրթական հաստատությունները, փոքրիկ կաթոլիկ կանանց քոլեջները և Կանանց քոլեջները Միացյալ Նահանգների հարավում։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի սկզբին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բանավեճ է սկսվել պատերազմի ընթացքում քոլեջների և ուսանողների դերի վերաբերյալ։ Զինվորական ծառայության ժամկետն իջեցվել է մինչև 18 տարեկան ու մի քանի հարց է առաջացել․ ո՞ր տղամարդիկ պետք է քոլեջ գնան, որոնք՝ Միացյալ Նահանգների բանակ, նավատորմ կամ առափնյա պահակախումբ, ինչպես պետք է վերապատրաստվեն քոլեջի ուսանողները, և արդյոք քոլեջները ղեկավարելու են ռազմական կազմակերպությունները, թե՞ մանկավարժները։

Բանավեճի մեջ մտել է նաև կանանց և կանանց քոլեջների կարգավիճակը․ «Անհրաժեշտ համարելով կանանց ծառայությունների ազգային ակտը, կրթության հարցերով ամերիկյան խորհրդի նախագահ Ջորջ Քուկն ասել է. «Հասկանալի է, որ կին ուսանողները չեն կարող ակնկալել սովորականի նման սովորել քոլեջում, մինչ իրենց եղբայրներն ու տղամարդ ընկերները շտապ հեռանում են։ Կանանց դասընթացները կկրճատվեն ու կուղղվեն դեպի պատերազմական ծառայության հատուկ տեսակների պատրաստում։ Պատերազմական այս աշխատանքները քոլեջի կանանց ծանր և տհաճ են թվալու։ Ավելի ուժեղ բառեր կարելի է օգտագործել այն ամենի համար, ինչի միջով անցնում են տղամարդիկ»[9]։

Կանանց քոլեջների կոալիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց քոլեջների կոալիցիան (WCC) հիմնադրվել է 1979 թվականին և բնութագրվում է որպես «Պետական և մասնավոր, անկախ և եկեղեցական, երկամյա և քառամյա կանանց քոլեջների և համալսարանների ասոցիացիա Միացյալ Նահանգներում և Կանադայում, որոնց հիմնական առաքելությունը կանանց կրթությունն ու առաջընթացն է»[10]։

Համակրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթ քոլեջ

1950-ական թվականներին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի վերաքննիչ դատարանի մակարդակով մի քանի դատավարություններից հետո, որոնք պնդում էին, թե միասեռ համալսարանները խախտում են ԱՄՆ սահմանադրության Հավասար պաշտպանության հոդվածը, կանանց շատ քոլեջներ որոշել են ընդունել տղամարդկանց։ 1960-ական թվականներին առկա 281 կանանց քոլեջներից հետո այս հաստատությունների թիվը կտրուկ նվազել է[2]։ 1960-ական թվականների ընթացքում և դրանից հետո «յոթ քույրեր» քոլեջներից երկուսն անցել են համակրթության։ Առաջինը՝ Ռեդքլիֆ քոլեջը միացել է Հարվարդի համալսարանին։ 1963 թվականից ի վեր Ռեդքլիֆի ուսանողներն ստացել են Հարվարդի դիպլոմ, որն ստորագրվում էր Ռեդքլիֆի ու Հարվարդի տնօրենների կողմից, իսկ 1970 թվականից սկսվել է համատեղ մեկնարկային գործունեությունը։ Նույն տարում Հարվարդի ու Ռեդքլիֆի մի քանի հանրակացարաններ սկսել են փորձնականորեն փոխանակել ուսանողներին, իսկ 1972 թվականին լիարժեք համատեղ բնակություն է հաստատվել։ Երկու կրթօջախների աթլետիկայի բաժինները կարճ ժամանակ անց միավորվել են։ 1977 թվականին Հարվարդն ու Ռեդքլիֆը համաձայնագիր են ստորագրել, որը մագիստրատուրայում ուսանող կանանց ամբողջությամբ տեղավորել է Հարվարդի քոլեջում։ 1999 թվականին Ռեդքլիֆը լուծարվել է, իսկ Հարվարդի համալսարանը ստանձնել է ամբողջ պատասխանատվությունը բակալավրիատի կին ուսանողների գործերի նկատմամբ։ Այժմ Ռեդքլիֆը Հարվարդի համալսարանի Կանանց ուսումնասիրությունների Ռեդքլիֆի առաջադեմ ինստիտուտն է։ Երկրորդը՝ Վասար քոլեջը, մերժել է Եյլի համալսարանին ձուլվելու առաջարկն ու 1969 թվականին դարձել համակրթական։ «Յոթ քույրերի» մյուս քոլեջները հրաժարվել են համակրթական դառնալ։

Սևամորթ կանանց մի քանի քոլեջներ նույնպես համակրթական են դարձել․ Բարբեր-Սկոտիա քոլեջը համատեղ ուսուցման է անցել 1954 թվականին, Թիլոթսոն քոլեջը (1926-1935 թվականներին գործած կանանց քոլեջ) այժմ համակրթական Հյուստոն-Թիլոթսոն համալսարանն է, Հարթշորն հիշատակի քոլեջը 1932 թվականին միձուլվել է Վիրջինիայի համալսարանին, իսկ Ալեն սեմինարինան[11] 1933 թվականին է դարձել համակրթական։ Որպես համակրթական դպրոց հիմնադրված Բենեթ քոլեջը 1926 թվականին դարձել է կանանց քոլեջ։

Հետպատերազմյան դարաշրջանում շատ հանրային կանանց դպրոցներ են անցել համատեղ կրթության։ Այս դարաշրջանում անցում կատարած առաջին դպրոցներից մեկը Վիրջինիայի Մեդիսոն քոլեջն էր, որը 1976 թվականից ի վեր հայտնի է որպես Ջեյմս Մեդիսոնի համալսարան։ Վիրջինիայի երեք այլ հանրային կանանց դպրոցներ հետագայում հետևել են Մեդիսոն քոլեջի օրինակին՝ 1970 թվականին Մերի Վաշինգտոն քոլեջը, այժմ՝ Մերի Վաշինգտոնի համալսարան, 1972 թվականին Ռեդֆորդ քոլեջը, այժմ՝ Ռեդֆորդի համալսարան, 1976 թվականին Լոնգվուդ քոլեջը, այժմ՝ Լոնգվուդ համալսարան։ Հյուսիսային Կարոլինայում 1963 թվականին Հյուսիսային Կարոլինայի համալսարանի կանանց քոլեջը վերածվել է Գրինսբորոյի Հյուսիսային Կարոլինայի համակրթական համալսարանի։ 1967 թվականին այն ժամանակ որպես Ջորջիայի կանանց քոլեջ հայտնի հաստատությունը դարձել է համակարթական՝ այժմյան Ջորջիայի քոլեջ և պետական համալսարանը։

Միլս քոլեջ

Միսսիսիպիի կանանց համալսարանը փոփոխության է ենթարկել ընդունելության միասեռ կարգը և 1982 թվականից ընդունել նաև տղամարդկանց։

1972 թվականին Տեխասի կանանց համալսարանը տղամարդկանց ընդունել է իր առողջապահական գիտությունների ասպիրանտուրան։ 1994 թվականին համալսարանը բացել է բոլոր ծրագրերը արական սեռի ուսանողների համար։ Չնայած համալսարանն ընդունում է նաև տղամարդկանց, նրա հիմնական առաքելությունը մնում է կանանց ծառայելը։ Այսօր ուսանողների մոտավորապես 90% -ը կանայք են ու ղեկավարվում են կին ռեկտորի կողմից[12]։

1990 թվականի մայիսի 3-ին Միլսի քոլեջի հոգաբարձուները հայտարարել են, որ քվեարկել են արական սեռի ուսանողներ ընդունելու օգտին[13]։ Այս որոշումը հանգեցրել է ուսանողների և աշխատակիցների երկշաբաթյա գործադուլի, որն ուղեկցվել է ուսանողների կողմից ոչ բռնի բազմաթիվ ցույցերով[14][15]։ Մի պահ գրեթե 300 ուսանող շրջափակել են վարչական գրասենյակները և բոյկոտել դասերը[16]։ Մայիսի 18-ին հոգաբարձուները նորից են հավաքվել որոշումը վերանայելու[17] և ի վերջո բեկանել քվեարկությունը[18]։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակրթության միտումը շարունակվել է 21-րդ դարում։ Օհայոյի Նոտր Դամ քոլեջը 2001 թվականին ընդունել է իր առաջին տղամարդ ուսանողներին։ Փենսիլվանիայում Սեթոն Հիլ համալսարանը 2002 թվականին դարձել է համակրթական, իսկ Չեսթնաթ Հիլ քոլեջն 2003 թվականին է ընդունել արական սեռի առաջին ուսանողներին։ 2005 թվականին Իմակուլատա համալսարանն ու Լեսլի քոլեջն են հայտարարել համակրթաության անցնելու մասին։ 2006 թվականին Հ․ Սոֆի Նյուքոմի հիշատակի քոլեջը լուծարվել է Կատրինա փոթորկի հետևանքով։ 2007 թվականին Ռատգերսի համալսարանի Դուգլաս քոլեջը միացել է համակրթական Ռատգերս քոլեջի հետ և ստացել Դուգլասի բնակելի քոլեջ անունը։ Լինելով Ռատգերսի մի մասը՝ այն հանրակացարաններ ու դասեր է առաջարկում բացառապես կանանց համար։ Ռեգիս քոլեջը համակրթական է դարձել 2007 թվականին։

Նախկին կանանց քոլեջների համակարթականների վերածվելու միտումը շարունակվել է 2010-ական թվականների վերջին կեսին։ Կենտուկիի Միդվեյ քոլեջը 2016 թվականի մայիսին հայտարարել է, որ տղամարդկանց կընդունի իր ցերեկային բակալավրիատի ծրագրում։ Հաջորդ տարի Կոնեկտիկուտի Սուրբ Ջոզեֆի համալսարանը՝ նահանգի վերջին կանանց դպրոցը և Նոր Անգլիայի վերջին կաթոլիկ կանանց քոլեջը, քվեարկել է լիովին համակրթական դառնալու օգտին ու 2018 թվականի օգոստոսին ընդունել առաջին տղամարդ ուսանողներին ցերեկային բակալավրիատի ծրագրում։

Կանանց մի շարք քոլեջներ քայլեր են ձեռնարկել տրանսգենդեր ուսանողների ընդունելության քաղաքականություն որդեգրելու ուղղությամբ։ 2015 թվականի հունիսի դրությամբ՝ կանանց յոթ քոլեջներ (Բեռնարդի քոլեջ, Բրին-Մար, Միլս, Մաունտ Հոլյոկ, Սիմոնս, Սկրիփս և Սմիթ քոլեջներ) արտահայտվել են տրանսգենդեր դիմորդների ընդունելության վերաբերյալ քաղաքականության մասին[19][20][21][22]։

Թոփ 10 վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջնեի վարկանիշներով զբաղվող հանրաճանաչ «Նիշե» վեբ կայքը նշել է կանանց հետևյալ քոլեջներին որպես Ամերիկայի լավագույն տասնյակ․ Բառնարդ քոլեջ, Ուելսլի քոլեջ, Սմիթ քոլեջ, Բրին-Մար քոլեջ, մաունտ Հոլյոկ քոլեջ, Սկրիփս քոլեջ, Սպելման քոլեջ, Ագնես Սկոտի քոլեջ, Սուրբ Բենեդիկտի քոլեջ և Սիմոնս համալսարան[23]։

Կանանց քոլեջների նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների կանանց քոլեջները թողարկել են մի շարք կարևոր շրջանավարտներ արվեստի, բիզնեսի, քաղաքականության և գիտության ոլորտներում[24]։

Միացյալ Նահանգների կանանց ներկայիս քոլեջների և համալսարանների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագնես Սկոտի քոլեջ
  • Ալվերնո քոլեջ
  • Վերափոխման քոլեջ քույրերի համար
  • Բեռնարդ քոլեջ
  • Բեյ Փաթ համալսարան
  • Բենեթ քոլեջ կանանց համար
  • Բրենո քոլեջ
  • Բրեշիայի համալսարանական քոլեջ
  • Բրին-Մար քոլեջ
  • Սեդար Քրեսթ քոլեջ
  • Սուրբ Բենեդիկտի քոլեջ
  • Սուրբ Մերիի քոլեջ
  • Քոթեյ քոլեջ
  • Դուգլասի բնակելի քոլեջ
  • Հոլինս համալսարան
  • Մերեդիթ քոլեջ
  • Միլս քոլեջ
  • Մուրի արվեստի և դիզայնի քոլեջ
  • Մաունտ Հոլյոկ քոլեջ
  • Մաունտ Մերի համալսարան
  • Մերիլենդի նոտր Դամ համալսարան
  • Սուրբ Քեթրինի համալսարան
  • Սուրբ Մերիի քոլեջ
  • Սալեմ քոլեջ
  • Սկրիփս քոլեջ
  • Սիմոնս համալսարան
  • Սմիթ քոլեջ
  • Սպելմեն քոլեջ
  • Ստիվենս քոլեջ
  • Սվիթ Բրայար քոլեջ
  • Տեխասի կանանց համալսարան
  • Թրինիթի Վաշինգտոն համալսարան
  • Վեսլեյան քոլեջ
  • Դենվերի համալսարանի կանանց քոլեջ*

* Բնակելի քոլեջներ աստիճաններ շնորհող համալսարանների կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «College of New Rochelle Goes Completely Coed - Inside Higher Ed». insidehighered.com.
  2. 2,0 2,1 Yarrow, Andrew L. (1986 թ․ հունվարի 5). «For Women's Colleges, a Surge of Optimism». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. The Rise of Women's Colleges, Coeducation Արխիվացված Մայիս 16, 2008 Wayback Machine
  4. Harwarth, Irene. «Women's Colleges in the United States: History, Issues, and Challenges». ed.gov. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «About Mount Holyoke». mountholyoke.edu. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. Irene Harwarth; Mindi Maline; Elizabeth DeBra. «Women's Colleges in the United States: History, Issues, and Challenges». U.S. Department of Education National Institute on Postsecondary Education, Libraries, and Lifelong Learning. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 4-ին.
  7. Jennifer L. Crispen. «Seven Sisters and a Country Cousin». sbc.edu. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. Harwarth, Irene (1997). Women's Colleges in the United States: History, Issues, & Challenges. Darby, PA: Diane. ISBN 0-7881-4324-7.
  9. «Who Will Run the Colleges?». TIME. 1942 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «Women's College Coalition: About Us». Womenscolleges.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  11. «Mary Allen Seminary». Tshaonline.org. 2010 թ․ հունիսի 15. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  12. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  13. «Venerable School for Women Is Going Co-ed». nytimes.com. 1990 թ․ մայիսի 4.
  14. «Mills Students Protesting Admission of Men». nytimes.com. 1990 թ․ մայիսի 5.
  15. Bishop, Katherine (1990 թ․ մայիսի 6). «Disbelieving and Defiant, Students Vow: No Men». nytimes.com.
  16. «Protest Continues at College Over Decision to Admit Men». nytimes.com. 1990 թ․ մայիսի 8.
  17. «College to Reconsider Decision to Admit Men». nytimes.com. 1990 թ․ մայիսի 12.
  18. Bishop, Katherine (1990 թ․ մայիսի 19). «Women's College Rescinds Its Decision to Admit Men». nytimes.com.
  19. Kellaway, Mitch (2015 թ․ փետրվարի 11). «Bryn Mawr Becomes Fourth U.S. Women's College to Accept Transgender Students». Advocate.com.
  20. «Admission Policy Announcement». Smith College website. 2015 թ․ մայիսի 2.
  21. «Barnard Announces Transgender Admissions Policy». Barnard College website. 2015 թ․ հունիսի 4.
  22. «Scripps College Will Admit Transgender Women - Inside Higher Ed». insidehighered.com.
  23. «2022 Best Women's Colleges».
  24. «Alumnae of Women's Colleges». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին.

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joanne V. Creighton․ A Tradition of Their Own: Or, If a Woman Can Now Be President of Harvard, Why Do We Still Need Women’s Colleges? Արխիվացված 2021-10-06 Wayback Machine.
  • Eisenmann, Linda. Historical Dictionary of Women's Education in the United States (1998) online Արխիվացված 2019-12-29 Wayback Machine
  • Eisenmann, Linda. "Reconsidering a Classic: Assessing the History of Women's Higher Education a Dozen Years after Barbara Solomon." Harvard Educational Review, 67 (Winter 1997): 689–717.
  • Gordon, Lynn D. Gender and Higher Education in the Progressive Era (1990).
  • Guy-Sheftall, Beverly. "Black Women and Higher Education: Spelman and Bennett Colleges Revisited." The Journal of Negro Education, Vol. 51, No. 3, The Impact of Black Women in Education: An Historical Overview (Summer, 1982), pp. 278–287.
  • Harwarth, Irene B. "A Closer Look at Women's Colleges." National Institute on Postsecondary Education, Libraries, and Lifelong Learning, Office of Educational Research and Improvement, U.S. Department of Education, 1999.
  • ---, Mindi Maline and Elizabeth DeBra. "Women's Colleges in the United States: History, Issues, and Challenges: Executive Summary." U.S. Department of Education National Institute on Postsecondary Education, Libraries, and Lifelong Learning.
  • Helen Lefkowitz Horowitz. Alma Mater: Design and Experience in the Women's Colleges from Their Nineteenth-Century Beginnings to the 1930s, Amherst: University of Massachusetts Press, 1993 (2nd edition).
  • Lasser, Carol, ed. Educating Men and Women Together: Coeducation in a Changing World (1987).
  • McClelland, Averil Evans. The education of women in the United States: A guide to theory, teaching, and research (Routledge, 2014).
  • Muhlenfeld, Elisabeth and Nancy Gray. "Women's colleges must be an option." The Roanoke Times, September 14, 2006.
  • Oates, Mary J., ed. Higher Education for Catholic Women: An Historical Anthology (Garland, 1987).
  • Rosenberg, Rosalind. "The Limits of Access: The History Of Coeducation in America." In Women and Higher Education: Essays from the Mount Holyoke College Sesquicentennial Symposia. Ed. John Mack Faragher and Florence Howe. New York: Norton, 1988.
  • Seller, Maxine Schwartz, ed. Women Educators in the United States, 1820–1993: A BioBibliographic Sourcebook (Greenwood Press, 1994).
  • Sicherman, Barbara, and Carol Hurd Green, eds. Notable American Women: The Modern Period (4 vol. Belknap Press, 1980).
  • Solomon, Barbara Miller. In the Company of Educated Women: A History of Women and Higher Education in America (1985).
  • Whitson, Caroline (2006 թ․ հոկտեմբերի 17). «The case for women's colleges». Columbia College (Columbia, South Carolina). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 20-ին.
  • Woody, Thomas. A History of Women's Education in the United States (2 vols.; 1929).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]