Կանանց պատերազմ (1929-1930)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կանանց պատերազմ» (անգլ.՝ Women's War, Իգբո Ogu Umunwanyi[1]), 1929-1930-ական թվականներին բրիտանական գաղութ-պրոտեկտորատ Նիգերիայի հարավ-արևելքում` Աբա քաղաքում սկիզբ առած ազգային խռովության անվանումն է, որը տրվել է ժամանակակիցների կողմից։ Այս խռովությունը հայտնի է նաև խռովություն Աբայում անվամբ։ Այն համարվում է 20-րդ դարի 20-ական թվականների վերջի և 30-ական թվականների սկզբին գյուղացիների ամենամեծ խռովությունը Նիգերիայի հարավ-արևելյան նահանգներում[2], որը սկիզբ է առել որպես բողոք հարկերի և արմավենու յուղի ցածր գների դեմ[3]։ Խռովության պատճառը անգլիական վարչության կողմից ընդունված ակտն էր` կանանց հարկման վերաբերյալ[4]։ Խռովությունը ընդգրկել էր`Օվերին, Կալաբարը, Վարին և Օգոջան[2]։ Անհանգստությունը տևել է 1929 թվականի նոյեմբերի 18-ից 1930 թվականի հունվարի կեսերը[3]։

Առաջին համաշպարհային պատերազմի ժամանակ Նիգերիան Մեծ Բրիտանիային հանքային ջուր և գյուղատնտեսական հումք էր մատակարարում։ Աֆրիկացիները հարկադված մոբիլիզացվել էին գյուղատնտեսական աշխատանքների և ռազմական կապի կառուցման համար։ 1914 թվականին անգլիացիների դեմ ապստամբել են Աբեոկուտա քաղաքի բնակիչները։ Ապստամբությանը մասնակցել է Էգբա ազգի 10 հազար ներկայացուցիչ, որոնք պատկանում էին յորուբա խմբին։ 1914 թվականին Ասաբում ապստամբել է իբո ազգը։ Նրանց աջակցել են Բրասայի բնակիչները։ 1915 թվականին անգլիացիների դեմ ապստամբել են Օպոդո քաղաքի բնակիչները։ Ապստամբները առաջ էին քաշում ոչ միայն տնտեսական այլև քաղաքական պահանջներ։ 1916-1918-ական թվականներին անգլիացիների դեմ ապստամբել են Իսեյին քաղաքի բնակիչները[5][5][6]։ 1918 թվականի հունիսին Աբեոկուտեի էգբա ազգը նորից է ապստամբել, կապված ուղղակի հարկերի ներդրման հետ[7][8]։ Աբեոկուտեի ապստամբությունը ճնշվել է զենքի ուժով, հետևել են ճնշումներ[4]։

1920-ական թվականների վերջին բարձր հարկերի և աշխատանքային ծռայության պատճառով, որոնցով գաղութային վարչությունը ճնշում էր աֆրիկացիներին, ստեղծվել է լարված դրություն[4]։ 1929 թվականի նոյեմբերի 18-ին սկսվեց խռովությունը։ Բնակիչներս սկսեցին հարձակվել անգլիացիների կողմից ստեղծված «տեղական» դատարանների և նշանակված առաջնորդների վրա։ Խռովության մասնակիցները սեփական գործողությունները մոտիվացնում էին, հայտարարելո, որ ցանկանում են վերացնել տեղական դատարանները և արտաքսել եվրոպացիներին, վերադարձնել տարածքները նորանց, ում պատկանում էին մինչև անգլիացիների հայտնվելը։ Խռովությանը ներգրավված էին մեծ թվով տղամարդիկ, հիմնականում տեղացի առևտրականները, անգլիական ընկերությունների մրցակցությոինից տուժածներ։ Տղամարդիկ մասնակցում էին Բոնոյի և Ազումինի ապստամբություններին, որտեղ ոչնչացրել են մեծ թվով եվրոպական պահեստներ[3][9]։

Խռովությունը, որը շարունակվել է մինչև 1930-ական թվականի հունվարի կեսերը, ճնշվել է։ «Կանանց պատերազմը» հանգեցրեց առաջնորդների սահմանած համակարգի չեղարկմանը, որը կապված չէր ազգային ինստիտուտների հետ, և 30 տարի շարունակ ներդրվել էր անգլիական վարչության կողմից[3][9]։

1929 թվականի «Կանանց պատերազմը» նիգերիայի քաղաքական գործիչները բազմիցս հիշատակել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ առաջադրվել էին սահմանադրական բարեփոխումների և անկախության պահանջները։ «Կանանց պատերազմը» քաղաքացիական սխրանքի օրինակ էր դարձել, որը ոգեշնչեց նիգերիացիների ապագա սերունդներին անկախության համար[9]։

2019 թվականի ապրիլի 19-ին Նիգերիայում էկրան է բարձրացել «1929» գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված է «Կանանց պատերազմի» իրադարձություններին, նիգերիացի դերասանուհիներ` Սոլ Սոբովալի, Իրետի Դոյլի և Սեմ Դեդեյի մասնակցությամբ։ Ռեժիսորը Մոսես Էսկորն է[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Margarete Maurer, ‎Barbara Smetschka Leben und Arbeit von Frauen, Frauenforschung und Frauenbewegung in Afrika. — Wien: Rosa-Luxemburg-Institut, 1993. — 523 S. — (Frauenforschung international. Dokumentation, Bibliographie. Teil 4). — ISBN 9783891310700
  2. 2,0 2,1 Рыбалкина И. Г. Женщины в социальной истории Африки. — М.: Ин-т Африки, 1994. — С. 82. — 108 с. — (Африка. Рос. АН, Ин-т Африки). — ISBN 5-201-05019-0
  3. 3,0 3,1 3,2 3,3 И. В. Следзевский, Н. Б. Кочакова, Г. С. Киселев и др. История Нигерии в новое и новейшее время / Ред. Ю. Н. Зотова, И. В. Следзевский. — М.: Наука, 1981. — С. 174. — 357 с.
  4. 4,0 4,1 4,2 Вольпе, М. Л. Чинуа Ачебе. — М.: Наука, 1984. — С. 110. — 168 с. — (Писатели и ученые Востока).
  5. 5,0 5,1 История Африки в XIX - начале XX в. / АН СССР. Ин-т Африки ; Отв. ред. А. С. Орлова. — М.: Наука, 1967. — С. 310—311. — 496 с.
  6. История национально-освободительной борьбы народов Африки в новое время / Редкол.: М. Ю. Френкель (отв. ред.) ; АН СССР. Ин-т Африки. Ин-т востоковедения. Ин-т всеобщ. истории. — М.: Наука, 1976. — 634 с.
  7. И. В. Следзевский, Н. Б. Кочакова, Г. С. Киселев и др. История Нигерии в новое и новейшее время / Ред. Ю. Н. Зотова, И. В. Следзевский. — М.: Наука, 1981. — С. 143. — 357 с.
  8. Современная Нигерия : (Справочник) / Ред. коллегия: В. Г. Солодовников (отв. ред.) и др. ; АН СССР. Ин-т Африки. — М.: Наука, 1974. — С. 122. — 411 с.
  9. 9,0 9,1 9,2 Проблемы колониализма и становления антиколониальных сил : Сообщения историков-африканистов социалистических стран / АН СССР, Ин-т Африки ; Редкол.: В.А. Субботин (отв. ред.) и др.. — М.: Наука, 1979. — С. 68. — 135 с.
  10. «1929 – directed by Moses Eskor» (անգլերեն). JiveNaija. 2019 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]