Կանանց միջազգային օրվա բողոքի ցույցեր Թեհրանում (1979)
1979 թվականի Կանանց միջազգային օրվա բողոքի ցույցեր Թեհրանում | |||
---|---|---|---|
![]() Իրանցի կանանց բողոքի ցույցերն ընդդեմ պարտադիր հիջաբ կրելուն | |||
Ամսաթիվ | Մարտի 8–14, 1979 | ||
Վայր | Թեհրան, Ղոմ (Իրան) | ||
Պատճառ | Ընդդիմություն Իսլամական Հանրապետությանը և նրա վարած քաղաքականությանը կանանց իրավունքների վերաբերյալ, մասնավորապես, պարտադիր հիջաբ կրելուն | ||
Մեթոդ | բողոքի ցույցեր | ||
Արդյունք | Կանանց և կանանց իրավունքների պաշտպանության ժամանակավոր հաղթանակ[1] Mandatory hijab laws postponed[1] Իսլամիստ Խոմեյնիստական ուժերի մարտավարական նահանջ[1] | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
1979 թվականի մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, Թեհրանում (Իրան) տեղի է ունեցել կանանց երթ։ Երթն ի սկզբանե նախատեսված է եղել նշելու Կանանց միջազգային օրը, բայց վերածվել է զանգվածային բողոքի ընդդեմ Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ կանանց իրավունքների փոփոխության, մասնավորապես՝ գլխի պարտադիր ծածկույթի (հիջաբի) պարտադիր կրելու պահանջի, որը հայտարարվել էր նախօրեին: Բողոքի ցույցերը տևել են վեց օր՝ 1979 թվականի մարտի 8-ից մինչեւ մարտի 14-ը, որոնց մասնակցել են հազարավոր կանայք։ Բողոքի ցույցերն արձագանքվել են բռնությամբ և ահաբեկումներով իսլամիստական ուժերի կողմից, որոնք աջակցում են այդ պահին իշխանության եկած Խոմեյնիին[2]։
Իսլամիստական խմբակցությունը, որն այն ժամանակ գլխավորել են հոգևորականները, չունենալով մրցակից քաղաքական մրցակիցներին մարգինալացնելու կարողություն և հեգեմոնիա, բողոքի ցույցերից հետո ստիպված են եղել նահանջել: Այնուամենայնիվ, շուտով իսլամիստական խմբակցությունը մոբիլիզացրել է իսլամիստ կանանց՝ համախմբվելու հանուն նոր քաղաքական և սոցիալական կարգի, որը նրանք ցանկանում էին իրականացնել: Մինչև 1981 թվականի հունիս Իրանի լիբերալ և ձախ քաղաքական թևի մեծ մասը ոչնչացվել է Խոմեյնիի կողմնակիցների կողմից: Այնուհետև, 1983 թվականին, Իրանի խորհրդարանը (Մաջլես) հաստատել է օրենք, որը «պատժում է կանանց, որոնք մերժել են պետականորեն պարտադիր հիջաբ կրելը»: Այդ ժամանակվանից ի վեր, պարտադիր հիջաբին աջակցող նման օրենքները դարձել են «կանանց քաղաքական գործունեության և այլախոհության վերահսկման» բանալի և 1979 թվականից հետո Իրանի ղեկավարությանը հարմար պատրվակ են տվել «հետապնդել, ահաբեկել, հարձակվել և բանտարկել գաղափարական ողջ թ7i ակտիվիստներին[2]: .
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաշֆ-է հիջաբ կրելը վերացվել է 1936 թվականին՝ Ռեզա շահի օրոք, իսկ հիջաբ կրելն արգելվել է հինգ տարով: Սկսած 1941 թվականից, Ռեզա շահի որդու և իրավահաջորդ Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք կանայք ազատ են հագնվել այնպես, ինչպես ցանկացել են[3]: Սակայն նրա վարչակարգի օրոք չադրան համարվել է հետամնացության նշան և ցածր խավին պատկանելու ցուցիչ։ Ենթադրվել է, որ չադրա կրող կանայք պատկանում են պահպանողական կրոնական ընտանիքներին, որոնք ունեն սահմանափակ կրթություն, մինչդեռ առանց չադրայի կանայք համարվել են կրթված և պրոֆեսիոնալ բարձր կամ միջին դասի[3]:
1970-ականների վերջի հեղափոխության ժամանակ հիջաբը դարձել է քաղաքական խորհրդանիշ։ Պահպանողական ավանդապաշտները հիջաբը համարել են առաքինության նշան և այդպիսով առանց չադրայի կնոջը ներկայացրել են որպես դրա հակառակը: Ընդդիմության որոշ անդամներ սկսել են մերկ կնոջը դիտել որպես արևմտյան մշակույթի գաղութատիրության խորհրդանիշ, որպես Վեստոքսֆիկացիա՝ «կոռումպացված արևմտյան մշակույթի» քարոզիչ, ինչը խարխլում է «հասարակարգին բարոյականության» ավանդապաշտական հայեցակարգը։ Չափազանց նորաձև հագնվածները դիտվել են որպես «բուրժուական տիկնիկներ», որոնք կորցրել են իրենց պատիվը[4]: Հիջաբը փահլավիների կողմից դիտվել է իրենց արդիականացման քաղաքականության և, հետևաբար, իրենց կառավարման մերժում, և Իրանի հեղափոխության ժամանակ ընդդիմությանը պատկանող շատ աշխարհիկ ոչ պահպանողական կանայք կրել եմ հիջաբ, քանի որ այն դարձել է փահլավի ռեժիմի դեմ ընդդիմության խորհրդանիշ[5]։
Հեղափոխությանը հանգեցրած զանգվածային ցույցերի ժամանակ բողոքի ակցիաներին մասնակցող կանայք հաճախ կրել են փարանջա, իսկ առանց գլխի ծածկոցի կանայք հաճախ ոտնձգությունների են ենթարկվել ֆունդամենտալիստ հեղափոխականների կողմից[6]։ 1979 թվականի հեղափոխության երկու կարգախոսներն են եղել` «Քող հագեք, թե չէ գլխիդ կխփենք» և «Մահ չծածկվածներին»[7]։ 1978-1979 թվականներին՝ Իսլամական հեղափոխության արշալույսին, հակաշահական ճակատը բաղկացած է եղել լիբերալների, կրոնական ազգայնականների, ռազմատենչ իսլամիստների, մարքսիստ-լենինիստների և գործադուլավոր նավթագործների շատ լայն խմբից: Այնուամենայնիվ, շիա հոգևորական Այաթոլլահ Խոմեյնին է արագորեն հաստատվել որպես հեղափոխության գլխավոր առաջնորդ: Շահին տապալելու իր նպատակի մեջ նա ակտիվորեն խրախուսել է կանանց միանալ հեղափոխության գործին, բայց միևնույն ժամանակ չի ակնարկել, որ ցանկանում է հիջաբը դարձնել պարտադիր կամ որ ցանկանում է վերացնել կանանց որոշ իրավունքները հետհեղափոխական Իրանում: Իրան վերադառնալուց հետո, նրա և իր քաղաքական դաշնակիցների հռետորաբանությունը արագ փոխվել է[2]։
Հեղափոխությունից անմիջապես հետո հիջաբ կելը պարտադրող պաշտոնական օրենք չի եղել, բայց քանի որ այդ չկրող կանայք հաճախ ենթարկվել են ոտնձգությունների և ճնշումների, շատերը հետապնդումներից խուսափելու համար սկսել են հիջաբ կրել[6]:
1979 թվականի մարտի 7-ին Այաթոլլահ Խոմեյնին հրաման է արձակել հիջաբ կրելը պարտադիր դարձնելով աշխատավայրում գտնվող բոլոր կանանց համար և որոշում է կայացրել, որ կանանց այլևս չի թույլատրվում մուտք գործել աշխատավայր կամ բաց պետական գրասենյակ առանց հիջաբի, ինչը նա անվանեց է «մերկություն»[8]:
![]() |
Կանայք չպետք է մերկ հայտնվեն իսլամական հաստատություններում. Կանայք կարող են ներկա լինել այնքան ժամանակ, քանի դեռ հիջաբ են կրում։ Աշխատանքում նրանց համար ոչ մի խոչընդոտ չկա, քանի դեռ նրանք պահպանում են իսլամական հիջաբը[6]: | ![]() |
Այնուամենայնիվ, ոչ պահպանողական կանայք, որոնք հեղափոխության ժամանակ որպես ընդդիմության խորհրդանիշ կրել են քող, չեն սպասել, որ հիջաբ կրելը կդառնա պարտադիր, և երբ հայտնի է դարձել հիջաբ կրելու պարտադիր որոշումը, այն հանդիպել է բողոքի և հակազդեցության, հատկապես լիբերալ և ձախ թևի կանանց կողմից[4]։
Հիջաբ կրելու կանոնադրությունը շատերի կողմից դիտվել է որպես ապացույց այն բանի, որ կանանց իրավունքներ խիստ կրճատվել են։ Ըստ բողոքի ցույցերի առաջնորդներից մեկի՝ կամայք չնայած հեղափոխությանը մասնակցելուն «իջեցվել են շների կարգավիճակի»[8]: Կանանց մեջ մտավախություն է առաջացել, որ նրանք կորցնելու են շահի օրոք ձեռք բերված քաղաքացիական իրավունքները[8]:
Բողոքի ցույցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]

-Մարտի 8-ի առավոտյան տասնյակ հազարավոր կանայք հավաքվել էին Թեհրանում նոր վարչապետի գրասենյակի մոտ։ Եվս 3000 կին բողոքի ցույց է անցկացրել կրոնական Քոմ քաղաքում, որը այաթոլլա Խոմեյնիի նստավայրն էր։ Ցուցարարների գլուխները բաց են եղելauto2։ Մասնակցող կանայք եկել էին հասարակության բոլոր, թեև մեծ մասը միջին և կրթված խավերից[2]:
Կանայք վանկարկել են իրենց իրավունքները սահմանափակելու փորձերի դեմ, օրինակ՝ «Մենք հեղափոխություն չենք արել, որ հետ գնանք»[9] : Ցուցարարներից մեկը հիշել է. «Մենք չէինք կասկածում, որ սա մեր ճնշելու առաջին քայլն էր, և մենք պետք է դիմադրենք դրան՝ և՛ որպես կանայք, և՛ որպես հեղափոխականներ»[9]: Մեկ այլ կարգախոս բարձրաձայնել է՝ «Ազատության արշալույսին ազատություն չկա»[8]։
Բողոքի ցույցերի մասնակիցները հայտարարել են, որ շատ մուսուլման ակտիվիստներ չծածկված կանանց համարում են "կեղտոտ"՝ քանի որ նրանք բառացիորեն են ընկալել ալաթոլլայի խոսքերը[8]։ Ցուցարարներից մեկը ասել է․
![]() |
Եթե դռնապանը ձեր վրա սմբուկ է նետում, երբ փորձում եք մտնել պետական գրասենյակ, դա Իմամ Խոմեյնիի մեղքը չէ, դա դռնապանի մեղքն է։ Նրանք կարող են բացատրել և փորձել հանգստացնել մեզ այն ամենն, ինչ ուզում են, բայց քանի դեռ հեղափոխությունը չի ասում մարդկանց, որ կանայք կարող են հագնել ժամանակակից հագուստ, վաստակել արժանապատիվ աշխատավարձ, լավ աշխատանք ունենալ և չխոնարհվելլ, մենք կհալածվենք այն պահին, երբ մենք դուրս կգանք տնից[8]։ | ![]() |
Հաղորդվում է, որ ոստիկաններին հետ են պահել, սակայն այն պահին, երբ կանայք և նրանց հակացուցարարները բախման եզրին են եղել, օդ կրակոցներ են հնչել[8]։
Տղամարդ աջակիցները կին ցուցարարների երկու կողմերում մարդկային շղթաներ են կազմել՝ նրանց պաշտպանելու համար[8]: Սակայն շղթան մի քանի անգամ կոտրվել է, որոշ ցուցարարների վրա հարձակվել են[8]։ Փողոցներում բողոքի ցույց անող կանայք ենթարկվել են դանակներով, քարերով, աղյուսներով և կոտրված ապակիներով զինված հակացուցարարների ամբոխի հարձակման[9]։ Ցուցարարների հասցեին վիրավորական արտահայտություններ են նետել ինչպես տղամարդ անցորդները, այնպես էլ քողարկված կանայք [8]։
Մեկ ցույցի ժամանակ 15000 ցուցարարներ գրավել են Արդարադատության պալատը և երեք ժամանոց նստացույց անցկացրել[8]։ Ցուցարարները ընթերցել են ութ պահանջներից բաղկացած ցուցակ։ Ցանկում ներառված են եղել հագուստի ընտրության իրավունքի. տղամարդկանց հետ հավասար քաղաքացիական իրավունքների. քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավունքների մեջ խտրականության բացակայության. կանանց օրինական իրավունքների և ազատությունների լիարժեք պաշտպանության երաշխիքների պահանջներ[8]:
Արձագանք Իրանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարությունն ու իսլամական առաջնորդները փորձել են հանդարտեցնել բողոքի ցույցերը։ Այաթոլլահի օգնականները արձագանքել են բողոքի ցույցերին՝ ասելով, որ նա պարզապես կոչ է անում «համեստ հագուստ» կրել[8]։ Կառավարությունից Մահմուդ Թալեղանիի այս հայտարարությունը, որը վստահեցնում էր հանրությանը, որ հիջաբ կրեը չի պարտադրվելու, այլ միայն խրախուսվելու է, հանգեցրել է բողոքի հանդարտեցմանը։
Միջազգային արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բողոքի ակցիաները որոշակի համերաշխություն են ստացել արտասահմանում գտնվող ֆեմինիստների կողմից: Գերմանիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում և մի շարք այլ երկրներում ֆեմինիստները միավորվել են Համերաշխության կոմիտեի (CIDF) կազմում ։ Կանանց իրավունքների միջազգային կոմիտեն Համերաշխության պատվիրակություն է ուղարկել, որը նախագահել է Սիմոն դե Բովուարը[9]։
Բողոքի ցույցերին մասնակցել է ամերիկուհի ֆեմինիստ Քեյթ Միլեթը, որին հրավիրվել էին ուսանողական ակտիվիստները[9]։ Քեյթ Միլեթն ասել է.
![]() |
Ես այստեղ եմ, քանի որ դա անխուսափելի է, հենց հիմա սա փոթորկի կենտրոնն է: Ամբողջ աշխարհի կանայք այստեղ են նայում։ Սա մի ամբողջ անկյուն է, իսլամական աշխարհ, մի վայր, որտեղ մենք կարծում էինք, որ ամենադժվարն է հասնելու, և վայ, տեսե՛ք[8]։ | ![]() |
Բողոքի ցույցերի մասին 12 րոպեանոց վավերագրական ֆիլմը է նկարահանել ֆրանսիական «Հոգեվերլուծություն և քաղաքականություն» ֆեմինիստական խումբը, որը մասնակցել է երթին և փաստել այն, ինչ նրանք տեսել են: Այս վավերագրական ֆիլմը մնում է այդ իրադարձությունների մասին գոյություն ունեցող միակ ֆիլմը[9]։
Արդյունքներ և հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բողոքի ցույցերը հանգեցրել են հիջաբի պարտադիր կրման մասին հրամանագրի ժամանակավոր վերացմանը [4]: Այնուամենայնիվ, երբ ձախերն ու լիբերալները վերացել են մինչև 1981 թվականի հունիսը, և պահպանողականները ձեռք են բերել միանձնյա վերահսկողություն,հիջաբը դարձել է պարտադիր բոլոր կանանց համար[4]։ Սա սկսվել է 1980 թվականի հուլիսին «գրասենյակների իսլամացումից», երբ բաց գլխով կանանց արգելվել է մուտք գործել պետական գրասենյակներ և հասարակական շենքեր, և աշխատանքից ազատվելու սպառնալիքով նրանց արգելվել է հայտնվել աշխատավայրում առանց ծածկած գլխի[6] : Փողոցներում առանց հիջաբի կանայք հարձակման են ենթարկվել հեղափոխականների կողմից։ 1981 թվականի հուլիսին հրապարակվել է հիջաբ կրելու պարտադիր կարգը, որից հետո 1983 թվականին ընդունվել է Իսլամական պատժի օրենքը, որը ֆիզիկական պատիժ է սահմանել հիջաբ չկրող կանանց համար[3] «Կանայք, ովքեր հայտնվում են. առանց հիջաբի հրապարակային պայմաններում կդատապարտվի մտրակի մինչև 74 մտրակի հարվածի» [6]։ Օրենքը կիրառել են Իսլամական հեղափոխության կոմիտեների անդամները, ովքեր հսկել են փողոցները, իսկ ավելի ուշ՝ ուղղորդված պարեկները, որոնք նաև կոչվում են բարոյականության ոստիկանություն:
Այդ ժամանակից ի վեր, նման օրենքները, որոնք պարտադրում են հիջաբ կրելը, դարձել են «կանանց քաղաքական ակտիվությունը և այլախոհությունը վերահսկելու» բանալի և 1979 թվականից հետո Իրանի ղեկավարությանը հարմար պատրվակ են տվել «անհանգստացնել, վախեցնել, հարձակվել և բանտարկել գաղափարախոսական ողջ սպեկտրի ակտիվիստներին»[2]։ .
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Sadeghi-Boroujerdi, Eskandar (2023). «Iran's uprisings for 'Women, Life, Freedom': Over-determination, crisis, and the lineages of revolt» (PDF). Politics: 6–7. doi:10.1177/02633957231159351.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sadeghi-Boroujerdi, Eskandar (2023-08). «Iran's uprisings for 'Women, Life, Freedom': Over-determination, crisis, and the lineages of revolt». Politics (անգլերեն). 43 (3): 404–438. doi:10.1177/02633957231159351. ISSN 0263-3957.
- ↑ 3,0 3,1 3,2 Sanam Vakil: Women and Politics in the Islamic Republic of Iran: Action and Reaction Արխիվացված 2022-12-03 Wayback Machine
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 John Foran, Theorizing Revolutions Արխիվացված 2023-03-25 Wayback Machine
- ↑ El Guindi, Fadwa (1999). Veil: Modesty, Privacy and Resistance, Oxford; New York: Berg Publishers; Bloomsbury Academic, pp. 3, 13-16, 130, 174—176, ISBN 978-1-85973-924-2
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Thirty-five years of forced hijab» (PDF). Justice for Iran. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-09-24-ին. Վերցված է 2023-11-05-ին.
- ↑ «Why Iranian authorities force women to wear a veil». DW. 2020-12-21. Արխիվացված է օրիգինալից 2022-11-08-ին. Վերցված է 2021-08-30-ին.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 «Iran Women March Against Restraints on Dress and Rights». The New York Times. 1979-03-11. Արխիվացված է օրիգինալից 2022-12-12-ին. Վերցված է 2023-11-05-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «The Stolen Revolution: Iranian Women of 1979». cbc.ca. 2019-03-08. Արխիվացված է օրիգինալից 2022-03-16-ին. Վերցված է 2021-10-09-ին.