Կանանց իսլամական խաղեր
| Կանանց իսլամական խաղեր | |
|---|---|
| Տեսակ | բազմասպորտային իրադարձություններ |
| Բացում | 1993 Թեհրան / Ռաշտ |
| Փակում | 2005 Թեհրան |
| Կազմակերպիչ | Կանանց սպորտի իսլամական ֆեդերացիա (IFWS) |
Կանանց իսլամական խաղեր, հայտնի որպես մուսուլման կանանց օլիմպիական խաղեր[1], 1993 թվականին մեկնարկած միջազգային բազմամարզական միջոցառում։ Միջոցառումը կազմակերպվել էր Կանանց սպորտի իսլամական ֆեդերացիայի կողմից: Խաղերին մասնակցել թույլատրվել էր բոլոր ազգությունների մուսուլման կանանց[2]։
Միջոցառումը անցկացվել է 1993, 1997, 2001 և 2005 թվականներին Իրանում[3]։ 1993 թվականի խաղերին մասնակցել են 13 երկրների մարզիկներ[1], որոնց թիվը 2005 թվականին[4] աճել է մինչև 44 երկիր: 2001 թվականին Մեծ Բրիտանիան դարձավ մուսուլմանական փոքրամասնություն կազմող առաջին երկիրը, որը մասնակցեց[5][6]։
Խաղերը ճանաչվեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, և Մերի Գլեն-Հեյգը ղեկավարեց առաջին խաղերը 1993 թվականին՝ որպես ՄօԿ-ի ներկայացուցիչ[7][8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց սպորտի իսլամական ֆեդերացիան հիմնադրվել է 1991 թվականին[2]։ Ֆաեզե Հաշեմին՝ Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը, կարևոր դեր է խաղացել խաղերի նախաձեռնության գործում[9][10]: Հաշեմին նաև ջանքեր է գործադրել յուրաքանչյուր խաղերի բացման արարողության մեջ ներառելու որոշ վիճահարույց կողմեր՝ հույս ունենալով դրանք նորմալացնել: Օրինակ՝ 1996 թվականին բացման արարողության ժամանակ ներառվել է հեծանվավազք, ինչը կանանց այդ ժամանակ թույլատրված չէր անել հրապարակայնորեն: 2005 թվականի բացման արարողության ժամանակ տղամարդիկ և կանայք միասին պարել են տարբեր ոճերում, այդ թվում՝ բալետում և դիսկոյում[11]:
1993 թվականին կայացած առաջին խաղերի ընթացքում ներառվել էր նաև պարա-սեղանի թենիս՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող մարզուհիների համար[2]։
Այն սպորտաձևերի միջոցառումների ժամանակ, որոնք պահանջում էին նվազ մարմնի ծածկույթ, ինչպես օրինակ՝ լողը, տղամարդիկ և տղամարդ մարզիչներ բացակայում էին հանդիսատեսից։ Սակայն նրանց թույլատրվում էր ներկա գտնվել այնպիսի մրցույթներին, ինչպիսիք են շախմատը և հրաձգությունը, որոնք չէին պահանջում իսլամական հագուստից հրաժարում, ինչպես նաև ձիասպորտի մրցումներին, քանի որ այդ սպորտաձևի համար ստեղծվել էր մարզական չադոր՝ համապատասխան կանոններին[10][12]։
Խաղերի հիմնական ֆինանսավորումը իրականացվել է Իրանի կառավարության կողմից, որին հաջորդել են իրանական մասնավոր հովանավորները։ 2005 թվականին միակ ոչ իրանական հովանավորը եղել է Samsung ընկերությունը[11]։ Նույն թվականին FIFA-ն նվիրաբերել է սարքավորումներ՝ որպես գնահատանք ֆուտզալին ուղղված ուշադրության համար[11]։
2018 թվականին Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մասուդ Սոլթանիֆարը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է վերականգնել այս մրցաշարը, սակայն այդ նախաձեռնությունը կյանքի չէր կոչվել[13]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպորտում և միջազգային մրցույթներում մուսուլման կանայք չեն կարող մասնակցել առանց իսլամի կանոններին համապատասխան պաշտպանիչ հագուստի և գլխաշորի։
- Կանանց Իսլամական խաղերը նպատակ ունեն ոգեշնչել մուսուլման կանանց՝ հասնելու գլոբալ մրցունակության՝ տարածաշրջանային, մայրցամաքային, համաշխարհային և օլիմպիական մակարդակներում։
- Կանանց Իսլամական խաղերը լինելու են միջազգային միջոցառում, և մարզուհիների արդյունքները պաշտոնապես կգրանցվեն։
Խաղերի տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Խաղեր | Հյուրընկալող | Երկրներ | Մարզիկներ | Սպորտ | Մեդալներ | ||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1-ին տեղ | 2-րդ տեղ | 3-րդ տեղ | ||||||
1993
|
I
|
10 | 407 | 7 | ||||
1997
|
II
|
24 | 748 | 12 | ||||
2001
|
III
|
23 | 795 | 15 | ||||
2005
|
IV
|
44 | 1316 | 18 | ||||
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Մեդալների քանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քսանհինգ ազգեր կանանց իսլամական խաղերում նվաճել են առնվազն մեկ մեդալ, իսկ քսաներեք ազգեր՝ առնվազն մեկ ոսկե մեդալ։ 2005 թվականի Խաղերի դրությամբ Իրանն է նվաճել ամենաշատ ոսկե մեդալները, ինչպես նաև ընդհանուր առմամբ ամենաշատ մեդալները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hargreaves, Jennifer (2002 թ․ սեպտեմբերի 11). Sporting Females: Critical Issues in the History and Sociology of Women's Sport (անգլերեն). Routledge. էջ 232. ISBN 978-1-134-91277-3.
- ↑ 2,0 2,1 2,2 Limoochi, Sima (2013 թ․ սեպտեմբերի 13). «Reflections on participation of Muslim women in disability sport: Hijab, Burkini, modesty and changing strategies». In M. Le Clair, Jill (ed.). Disability in the Global Sport Arena – A Sporting Chance. Taylor & Francis. էջեր 235, 236. ISBN 9781135694241.
- ↑ «The Women's Islamic Games». Muslim Women's Sport Foundation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Harkness, Geoff; Islam, Samira (2017 թ․ հունվարի 13). «18. Muslim Female Athletes and the Hijab». In O'Brien, Jodi (ed.). Gender, Sexuality, and Intimacy: A Contexts Reader (անգլերեն). SAGE Publications. ISBN 978-1-5063-5230-5.
- ↑ McLeod, Hugh (2022 թ․ հոկտեմբերի 13). Religion and the Rise of Sport in England (անգլերեն). Oxford University Press. էջ 233. ISBN 978-0-19-267627-6.
- ↑ Akbar, Arifa (2005 թ․ սեպտեմբերի 14). «Muslim women in a football league of their own». The Independent (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Chatziefstathiou, D.; Henry, I. (2012 թ․ հուլիսի 30). Discourses of Olympism: From the Sorbonne 1894 to London 2012 (անգլերեն). Springer. ISBN 978-1-137-03556-1.
- ↑ Williams, Jean (2020 թ․ հուլիսի 26). Britain's Olympic Women: A History (անգլերեն). Routledge. ISBN 978-1-000-16320-9.
- ↑ Ahmad, Aisha (2012 թ․ հունվարի 25). «7. British Muslim female experiences in football: Islam identity and the hijab». In Burdsey, Daniel (ed.). Race, Ethnicity and Football – Persisting Debates and Emergent Issues. Taylor & Francis. էջ 109. ISBN 9781136726897.
- ↑ 10,0 10,1 10,2 Faruqi, Anwar (1997 թ․ դեկտեմբերի 14). «Women's Islamic Games Open In Iran Without Male Audience, Women Can Swap Their Traditional Clothing For Athletic Gear». The Spokesman-Review. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 «Fourth Women's Islamic Games an ambassadorial platform». Business Recorder (անգլերեն). 2005 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 12,0 12,1 LoLordo, Ann (1997 թ․ դեկտեմբերի 18). «For Muslim women only Islamic games: A 10-day event in Iran brings women from 24 nations together to compete -- in some cases without male spectators or coaches». Baltimore Sun. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Iran set to revive Women's Islamic Games: sports minister». Tehran Times (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Fahey, Jamie (2022 թ․ օգոստոսի 2). Futsal: The Indoor Game That Is Revolutionizing World Soccer (անգլերեն). Melville House. էջ 238. ISBN 978-1-61219-980-1.
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Amara, M. Sport, Politics and Society in the Arab World. United Kingdom, Palgrave Macmillan UK, 2011. p 24.