Կանայք, որոնք սեռական հարաբերություններ են ունենում կանանց հետ
Ենթակատեգորիա | non-heterosexuality | |
---|---|---|
Թեմայով վերաբերում է | մարդու սեռական կյանք, Սեռական կողմնորոշում, կանանց առողջություն | |
Հակառակը | men who have sex with men |
Կանայք, որոնք սեռական հարաբերություններ են ունենում կանանց հետ (ԿՍԿ, անգլ.՝ WSW) այն կանայք են, որոնք սեռական հարաբերություններ են ունենում կանանց հետ՝ անկախ նրանից՝ նրանք նույնականացվում են որպես հետերոսեքսուալ,, լեսբուհի, բիսեքսուալ, պանսեքսուալ, ունեն այլ սեռական կողմնորոշումներ, կամ ընդհանրապես հրաժարվում են սեռական նույնականացումից[1]։ ԿՍԿ տերմինը հաճախ օգտագործվում է բժշկական գրականության մեջ՝ նկարագրելու այդպիսի կանանց որպես խումբ կլինիկական ուսումնասիրության համար՝ առանց հաշվի առնելու սեռական ինքնանույնականացումը։
Ֆիզիկական առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց միջև սեռական փորձառության հետ կապված բժշկական խնդիրների առումով, բժշկական մասնագետին դիմող կանանց սեռական ինքնանույնականացումը սովորաբար չի հարցվում կամ կամավոր չի տրամադրվում՝ սեռականության վերաբերյալ թյուր պատկերացումների և ենթադրությունների պատճառով, ինչպես նաև որոշ կանանց կողմից նույնիսկ բժշկին իրենց ճշգրիտ սեռական պատմությունը բացահայտելու դժկամության պատճառով[2]։ Կանանց առողջության վերաբերյալ բժշկական հետազոտությունները հաճախ չեն տարբերակում ԿՍԿ-ի և խիստ հետերոսեքսուալ կանանց միջև, ինչը արդյունքները շեղում է դեպի մեծամասնության խումբը։
Հակաբեղմնավորիչների ստացումը հիմնական գործոնն է, որը կանանց մղում է խորհրդակցել գինեկոլոգի հետ։ Այսպիսով, կանայք, ովքեր չեն մասնակցում առնանդամ-հեշտոցային սեռական հարաբերություններին, կարող են չդիմել բժշկի սեռապես ակտիվ դառնալուց հետո[3]։ Արդյունքում, այս կանայք կանոնավոր կերպով չեն ենթարկվում պապ թեստերի, քանի որ նրանք ունեն սեռական ճանապարհով փոխանցվող վարակ կամ քաղցկեղի տեսակներ ձեռք բերելու ավելի ցածր ընկալվող ռիսկ։ Լեսբուհիներն ավելի քիչ հավանականություն ունեն, քան իրենց հետերոսեքսուալ և բիսեքսուալ գործընկերները, ենթարկվելու արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգի, ընդ որում որոշ բժշկական մասնագետներ մերժում են նրանց սքրինինգ անցնելու հնարավորությունը[4]։
Լեսբուհիների շրջանում կանոնավոր պապ թեստերի ցածր մակարդակը դժվարացնում է արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերումը նրանց մոտ։ Ձվարանների քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները ավելի բարձր են լեսբուհիների մոտ, քան հետերոսեքսուալ կանանց մոտ, գուցե որովհետև լեսբուհիները ավելի հավանական է, որ զուրկ լինեն պաշտպանիչ գործոններից, ինչպիսիք են հակաբեղմնավորիչների օգտագործումը, հղիությունը, աբորտը, կրծքով կերակրումը և վիժումները[5]։
Մեկ այլ գործոն, որը հանգեցնում է նրան, որ լեսբուհիները անտեսում են բժշկական սքրինինգի դիմելը Միացյալ Նահանգներում, գործատուների կողմից նույնասեռ զուգընկերների համար առողջության ապահովագրության բացակայությունն է[6]։ Երբ կանայք դիմում են բժշկական օգնության, բժիշկները հաճախ չեն կարողանում վերցնել ամբողջական բժշկական պատմությունը։ 2,345 լեսբուհիների և բիսեքսուալ կանանց վերջերս կատարված հետազոտության մեջ միայն 9.3%-ն էր պնդում, որ բժիշկը երբևէ հարցրել է իրենց սեռական կողմնորոշման մասին։ Հարցվածների մեկ երրորդը կարծում էր, որ իրենց սեռական պատմությունը բացահայտելը կհանգեցնի բացասական արձագանքի, իսկ 30%-ը բացասական արձագանք էր ստացել բժշկական մասնագետից՝ իրենց որպես լեսբուհի կամ բիսեքսուալ նույնականացնելուց հետո[7]։
Հիվանդի ամբողջական պատմությունն օգնում է բժշկական մասնագետներին բացահայտել ավելի բարձր ռիսկային ոլորտները և ուղղել ենթադրությունները կանանց անձնական պատմությունների վերաբերյալ։ 2006 թվականին 6,935 լեսբուհիների շրջանում անցկացված հարցման ժամանակ 77%-ը եռական կապ է ունեցել մեկ կամ ավելի տղամարդ զուգընկերների հետ, իսկ 6%-ը այդ կապն ունեցել էր նախորդ տարվա ընթացքում[8]::
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ սեռավարակներ փոխանցելի են կանանց միջև, այդ թվում՝ մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ), տրիխոմոնոզը, սիֆիլիսը, մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ), բակտերիալ վագինոզը (ԲՎ) և հերպես սիմպլեքս վիրուսը (ՀՍՎ)։ Կանանց հետ սեռական հարաբերություն ունեցող կանանց մոտ սեռական ճանապարհով փոխանցվող հատուկ վարակների փոխանցումը կախված է կանանց սեռական պրակտիկաներից։ Ցանկացած առարկա, որը շփվում է արգանդի վզիկի արտազատուկների, հեշտոցային լորձաթաղանթի կամ դաշտանային արյան հետ, ներառյալ մատները կամ ներթափանցող առարկաները, կարող են փոխանցել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ[9]։ Օրալ սեռական հարաբերությունը կարող է առաջացնել հերպես սիմպլեքս վիրուսի ձեռքբերման ավելի մեծ ռիսկ[10] նույնիսկ այն կանանց շրջանում, ովքեր նախկինում սեռական հարաբերություն չեն ունեցել տղամարդկանց հետ[11]։ Հատկապես ՀՍՎ-2 վարակը հանդիպում է 10 լեսբուհիներից գրեթե մեկի մոտ[12]։ Բակտերիալ վագինոզը ավելի հաճախ հանդիպում է լեսբուհիների մոտ, սակայն պարզ չէ, թե արդյոք բակտերիալ վագինոզը փոխանցվո՞ւմ է սեռական շփման միջոցով, այն հանդիպում է ամուրի, ինչպես նաև սեռական ակտիվ կանանց մոտ։ Բակտերիալ վագինոզը հաճախ հանդիպում է լեսբիական հարաբերությունների երկու զուգընկերների մոտ էլ[13]։ Բակտերիալ վագինոզ ունեցող կանանց վերաբերյալ վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 81%-ն ունեցել է Բակտերիալ վագինոզով զուգընկերներ[14]։ Լեսբիները ներառված չեն ՄԻԱՎ-ի փոխանցման հաճախականության կատեգորիայի մեջ, թեև փոխանցումը հնարավոր է հեշտոցային և արգանդի վզիկի հեղուկների և արտազատուկների միջոցով. Կանանցից կանանց ՄԻԱՎ-ի փոխանցման ամենաբարձր ցուցանիշը նրանց մեջ է, ովքեր սեռական հարաբերություններ ունեն տղամարդկանց հետ կամ մասնակցում են թմրամիջոցների ներերակային օգտագործմանը[15][16]։
Շատ բժիշկներ համարում են, որ կանանց միջև սեռական հարաբերությունները սեռավարակների փոխանցման աննշան ռիսկ ունեն[4] և չեն տրամադրում որևէ տեղեկատվություն սեռավարակների փոխանցման կանխարգելման վերաբերյալ երկու կանանց ներգրավող սեռական հարաբերությունների համար[17]։ Թեև լեսբուհիները սեռավարակներով վարակվելու ավելի ցածր ռիսկ ունեն, քան նրանց հետերոսեքսուալ և բիսեքսուալ գործընկերները[18], ռիսկը դեռ գոյություն ունի[19]։ Բացի այդ, ԿՍԿ կանանց մեծ մասը իրենց կյանքի ինչ-որ պահի սեռական հարաբերություն է ունեցել տղամարդկանց հետ, ինչը զգալիորեն մեծացնում է վարակվելու վտանգը[20]։ Պալվիկի տարեկան հետազոտությունները խրախուսվում են[18]։
Անվտանգ սեքս
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն տարբեր եղանակներ, որոնցով ԿՍԿ-ները կարող են պաշտպանվել սեռական հարաբերությունների ժամանակ, չնայած այս մեթոդները լավ ուսումնասիրված չեն։ Ատամնաբուժական պատնեշները, պահպանակները սեքս-խաղալիքների վրա, ձեռնոցները և կպչուն թաղանթները օգտագործվում են որպես պաշտպանություն սեռական հարաբերության տարբեր ձևերի ժամանակ։ ԿՍԿ-ների մեծ մասը չի օգտագործում պաշտպանություն սեքսի ժամանակ՝ սեռավարակների փոխանցման ցածր ռիսկի վերաբերյալ թյուր պատկերացումների պատճառով[21]։ Օրալ սեքսով զբաղվելը առանց ատամնաբուժական պատնեշի կամ պահպանակի օգտագործման համարվում է բարձր ռիսկային սեռական վարքագիծ[18]։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս օրալ սեքսի ժամանակ օգտագործել ատամնաբուժական պատնեշ[22]։ ՄԻԱՎ-ի կանխարգելման կազմակերպությունները պահպանակների և այլ անվտանգ սեքսի պարագաների հետ միասին բաժանում են ատամնաբուժական պատնեշներ[23]։ FDA-ն չի գնահատել ատամնաբուժական պատնեշները կամ այլ խոչընդոտները դրանց արդյունավետության համար՝ տարածված սեռավարակները կանխելու համար[24]։ Առողջապահության մանկավարժները լայնորեն խրախուսում են դրանց օգտագործումը կունիլինգուսի կամ անիլինգուսի ժամանակ[18][24], սակայն ատամնաբուժական պատնեշները լայնորեն չեն օգտագործվում ԿԱԿ-երի կողմից[24][25][26] Ատամնաբուժական պատնեշները սովորաբար հնարավոր է ձեռք բերել սեռավարակների կլինիկաներում և ինտերնետում, բայց դժվար է գտնել դեղատներում, որտեղ սովորաբար պահպանակներ են վաճառվում[27]։ Ատամնաբուժական պատնեշները կարող են պատրաստվել նաև լատեքսային պահպանակը կտրելու միջոցով[22][26]։ Հայտնի է, որ լատեքսային պահպանակները անթափանց են պաթոգենների համար, որոնք կարող են սեռավարակների պատճառ դառնալ[28]:։
Հոգեկան առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկական գրականությունում միասեռականության հիմնական պատճառ է բերվում բնածին հոգեխախտումը։ Հոգեկան առողջության և լեսբուհիների մասին գրականության մեծ մասը կենտրոնացած է նրանց դեպրեսիայի, թմրամիջոցների օգտագործման խանգարումների և ինքնասպանությունների վրա։ Չնայած այս խնդիրները կան լեսբուհիների շրջանում, դրանց պատճառների մասին քննարկումները փոխվեցին այն բանից հետո, երբ 1973 թվականին համասեռահակությունը հեռացվեց Ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկից։ Փոխարենը, սոցիալական և իրավական խտրականությունը, բացասական կարծրատիպերը հաճախ բացասաբար են անդրադառնում նրանց հոգեկան առողջության վրա[29]։ Կանայք, ովքեր նույնականանում են որպես լեսբուհի, նշում են, որ դեռահասության տարիքում իրենց զգալիորեն տարբեր և մեկուսացված են զգում[30]։ Նշվում է, որ այս հույզերը միջինում ի հայտ են գալիս 15 տարեկանում լեսբուհիների մոտ և 18 տարեկանում՝ կանանց մոտ, ովքեր նույնականանում են որպես բիսեքսուալ[31]։
Ալկոհոլի ազգային հետազոտական կենտրոնի կողմից կատարված բնակչության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք, որոնք լեսբուհի են կամ բիսեքսուալ, ավելի քիչ հավանական է, որ հրաժարվեն ալկոհոլից։ Լեսբուհիները և բիսեքսուալ կանայք ավելի մեծ հավանականություն ունեն ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին հայտնելու, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման ծրագրերի բուժումից չբավարարվելու համար[32]։ Շատ լեսբիական համայնքներ կենտրոնացած են բարերում, և խմելը մի գործունեություն է, որը կապված է լեսբուհիների և բիսեքսուալ կանանց համայնքի մասնակցության հետ[33]։
Զուգընկերոջ բռնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգընկերոջ բռնությունը (IPV) ներառում է բռնության ցանկացած ձև՝ հետապնդում, ֆիզիկական, հոգեբանական բռնություն կամ սեռական բռնություն, որն իրականացնում է ինտիմ զուգընկերոը[34]։ Կանայք, որոնք սեռական հարաբերություններ են ունենում կանանց հետ ավելի հավանական է, որ իրենց զուգընկերոջ կողմից ցանկացած ձևի զուգընկերոջ բռնությունից տառապեն, քան հետերոսեքսուալ կանայք, ընդ որում բիսեքսուալ կանայք ավելի բարձր տարածվածություն ունեն, քան լեսբուհիները[35]։ Բիսեքսուալ կանայք երկու անգամ ավելի շատ են հետապնդման կամ զուգընկերոջ բռնաբարության, քան հետերոսեքսուալ կանայք[34]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gorgos, L. M.; J. M. Marrazzo (2011). «Sexually Transmitted Infections Among Women Who Have Sex With Women». Clinical Infectious Diseases. 53 (suppl 3): S84–S91. doi:10.1093/cid/cir697. ISSN 1058-4838. PMID 22080273.
- ↑ King, p. 219.
- ↑ Zimmerman, p. 359.
- ↑ 4,0 4,1 Gynaecology. Shaw, Robert W. (Robert Wayne), Luesley, David., Monga, Ash K. (4th ed.). Edinburgh: Churchill Livingstone/Elsevier. 2011. ISBN 9780702048388. OCLC 787843377.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Vo, Christine, Carney, Michael (December 2007). "Ovarian Cancer Hormonal and Environmental Risk Effect", Obstetrics and Gynecology Clinics34 (4) p. 687–700.
- ↑ "Frequently Asked Questions: Lesbian Health Արխիվացված 2009-01-29 Wayback Machine", womenshealth.gov. U.S. Department of Health and Human Services. Retrieved January 12, 2009.
- ↑ Mravack, Sally A. (July 2006)."Primary Care for Lesbians and Bisexual Women", American Family Physician 74 (2), pp. 279–286.
- ↑ Mravack, Sally A. (July 2006)."Primary Care for Lesbians and Bisexual Women", American Family Physician 74 (2), pp. 279–286.
- ↑ «Special Populations - 2010 STD Treatment Guidelines». CDC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Frenkl, Tara Lee, Potts, Jeannette (February 2008). "Sexually Transmitted Infections", Urologic Clinics of North America, 35 (1) p. 33–46.
- ↑ King, p. 226.
- ↑ Marrazzo, Jeanne M.; Stine, Kathleen; Wald, Anna (2003). «Prevalence and risk factors for infection with herpes simplex virus type-1 and -2 among lesbians». Sexually Transmitted Diseases. 30 (12): 890–895. doi:10.1097/01.OLQ.0000091151.52656.E5. PMID 14646636. S2CID 22148830.
- ↑ Risser, Jan M.H., Risser, William L., Risser, Amanda (December 2008). "Epidemiology of Infections in Women", Infectious Disease Clinics of North America, 22 (4), pp. 581–599.
- ↑ King, p. 229.
- ↑ Zimmerman, 360.
- ↑ HIV/AIDS Surveillance Report: Cases of HIV Infection and AIDS in the United States and Dependent Areas, 2006. Centers for Disease Control. Retrieved on January 9, 2009.
- ↑ McNair, Ruth (2005). «Risks and prevention of sexually transmissible infections among women who have sex with women». Sexual Health. 2 (4): 209–17. doi:10.1071/sh04046. ISSN 1448-5028. PMID 16402667.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 Carroll, Janell L. (2018 թ․ հունվար). Sexuality now: embracing diversity. Cengage Learning. ISBN 9781337404990. OCLC 1064600804.
- ↑ Clarke, Victoria. (2010). Lesbian, Gay, Bisexual, Trans and Queer Psychology. Cambridge University Press. ISBN 9780521700184. OCLC 1031490912.
- ↑ Clarke, Victoria; Ellis, Sonja J.; Peel, Elizabeth; Riggs, Damien W. (2010 թ․ ապրիլ). Communicating Women's Health: social and cultural norms that influence health decisions. Madlock Gatison, Annette. New York. ISBN 978-0815386490. OCLC 1004726096.
- ↑ Gatison, Annette Madlock (2015 թ․ դեկտեմբերի 7). Communicating Women's Health: Social and Cultural Norms that Influence Health Decisions. Routledge. ISBN 9781317553892.
- ↑ 22,0 22,1 «How to Use a Dental Dam | CDC». www.cdc.gov. 2019 թ․ փետրվարի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Enhanced Comprehensive HIV Prevention Planning and Implementation for Metropolitan Statistical Areas Most Affected by HIV/AIDS (ECHPP) for Houston-Baytown-Sugarland, Texas. Houston Department of Health and Human Services. 2011.
- ↑ 24,0 24,1 24,2 Richters, Juliet; Clayton, Stevie (2010). «The practical and symbolic purpose of dental dams in lesbian safer sex promotion». Sexual Health. 7 (2): 103–6. doi:10.1071/sh09073. ISSN 1448-5028. PMID 20648734.
- ↑ Richters, Juliet; Prestage, Garrett; Schneider, Karen; Clayton, Stevie (2010). «Do women use dental dams? Safer sex practices of lesbians and other women who have sex with women». Sexual Health. 7 (2): 165–9. doi:10.1071/sh09072. ISSN 1448-5028. PMID 20465981.
- ↑ 26,0 26,1 Stevens, Patricia E.; Hall, Joanne M. (2001 թ․ հուլիս). «Sexuality and Safer Sex: The Issues for Lesbians and Bisexual Women». Journal of Obstetric, Gynecologic & Neonatal Nursing. 30 (4): 439–447. doi:10.1111/j.1552-6909.2001.tb01563.x. ISSN 0884-2175. PMID 11461028.
- ↑ Lehmiller, Justin J. (2017 թ․ դեկտեմբերի 26). The psychology of human sexuality (Second ed.). Hoboken, NJ. ISBN 9781119164715. OCLC 992433913.
- ↑ «Condom Fact Sheet for Public Health Personnel | CDC». www.cdc.gov. 2019 թ․ ապրիլի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Schlager, p. 152.
- ↑ Schlager, p. 153.
- ↑ Rust, Paula, (March, 1993). "Coming out" in the Age of Social Constructionism: Sexual Identity Formation among Lesbian and Bisexual Women", Gender and Society, 7 (1), p. 50-77.
- ↑ Drabble, Laurie, Trocki, Karen (2005). "Alcohol Consumption, Alcohol-Related Problems, and Other Substance Use Among Lesbian and Bisexual Women", Journal of Lesbian Studies, 9 (3), p. 19–30.
- ↑ Solarz, p. 81.
- ↑ 34,0 34,1 «NISVS: An Overview of 2010 Findings on Victimization by Sexual Orientation» (PDF). CDC.
- ↑ Badenes-Ribera, Laura; Bonilla-Campos, Amparo; Frias-Navarro, Dolores; Pons-Salvador, Gemma; Monterde-i-Bort, Hector (2015 թ․ մայիսի 27). «Intimate Partner Violence in Self-Identified Lesbians». Trauma, Violence, & Abuse. 17 (3): 284–297. doi:10.1177/1524838015584363. ISSN 1524-8380. PMID 26018210. S2CID 206737985.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Holmes, King, Sparling, P., et al, eds. (2008). Sexually Transmitted Diseases, McGraw-Hill Medical. 0-07-141748-6
- Schlager, Neil, ed. (1998). Gay & Lesbian Almanac. St. James Press. 1-55862-358-2
- Solarz, Andrea L. (ed), (1999). "Lesbian Health: Current Assessment and Directions For the Future", Committee on Lesbian Health Research Priorities, Neuroscience and Behavioral Health Program [and] Health Sciences Policy Program, Health Sciences Section, Institute of Medicine. 0-585-04728-6
- Zimmerman, Bonnie, ed (2003). Lesbian Histories and Cultures: An Encyclopedia, Garland Publishers. 0-203-48788-5