Jump to content

Կանակո Մուրակամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանակո Մուրակամի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝村上 佳菜子
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և figure skating choreographer
Երկիր՝ Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 7, 1994(1994-11-07) (29 տարեկան)
Ծննդավայր՝Նագոյա, Ճապոնիա
Հասակ՝162 սանտիմետր[1]

Կանակո Մուրակամի (ճապ.՝ 村上 佳菜子, անգլ.՝ Murakami Kanako, նոյեմբերի 7, 1994(1994-11-07), Նագոյա, Ճապոնիա), ճապոնացի նախկին գեղասահորդուհի, որը հանդես է գալիս մենասահքում։ Նա 2014 թվականի Չորս մայրցամաքների առաջնության չեմպիոն է, 2015 թվականի աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն (2010), 2009-2010 մրցաշրջանի պատանեկան Գրան պրիի եզրափակչի հաղթող, Ճապոնիայի պատանեկան առաջնության չեմպիոն (2010)։

2017 թվականի ապրիլի 22-ի դրությամբ Չմշկորդների միջազգային միության վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը[2]։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2006 մրցաշրջանում Կանակոն սկսնակների ազգային առաջնությունում հանդես է եկել «B» կատեգորիայում, որը հնարավորներից ամենացածրն է։ Այնտեղ նվաճել է արծաթե մեդալ[3]։ Այդ ձեռքբերումը նրան հնարավորություն տվեց գարնանը մասնակցել «Gardena Spring Trophy» մրցաշարին, որտեղ նա հաղթել է նույն նախնական մակարդակում[4]։

Հաջորդ երկու մրցաշրջաններում նույն առաջնությունում նա ելույթ է ունեցել «A» կատեգորիայում՝ սկզբում զբաղեցնելով 7-րդ, ապա՝ 5-րդ տեղը[5][6]։

2008-2009 մրցաշրջանում Կանակոն առաջին անգամ մասնակցել է պատանեկան Գրան պրիին։ Առաջին փուլում, որ անցկացվել է Մադրիդում, արժանացել է բրոնզի[7], իսկ երկրորդ փուլում, որ անցկացվել է Շեֆիլդում, գրավել է երկրորդ տեղը[8]։ Կանակոն Գրան պրիի եզրափակչում չորրորդն էր[9]։

Գրան պրիի եզրափակչից առաջ Մուրակամին մասնակցել է Ճապոնիայի պատանեկան առաջնությանը, որտեղ արժանացել է աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու թույլտվություն։ Կանակոն կարճ ծրագրում զբաղեցրել է յոթերորդ տեղը, ազատ ծրագրում՝ առաջին, իսկ արդյունքում՝ երրորդ տեղը[10]։ Դա նրան հնարավորություն տվեց մասնակցելու մեծահասակների ազգային առաջնությանը, սակայն աշխարհի պատանեկան առաջնությանը չմասնակցեց, քանի որ այդ տարի Ճապոնիայից կարող էր մասնակցել միայն երկու հոգի։

Պատանեկան Գրան պրիի եզրափակչում Կանակո Մուրակամին կարճ ծրագրի կատարումից հետո երկրորդն էր, ազատ ծրագրից հետո՝ երրորդը, իսկ վերջնական արդյունքում զբաղեցրել է 4-րդ տեղը[11]։ Այնուհետև մասնակցել է Ճապոնիայի մեծահասակների առաջնությանը՝ կարճ ծրագրում զբաղեցնելով յոթերորդ տեղը, ազատ ծրագրում՝ ութերորդ, իսկ վերջնական արդյունքում՝ յոթերորդ[12]։

2009-2010 մրցաշրջանում Կանակոն հաղթել է պատանեկան Գրան պրիի շարքի երկու փուլերում էլ և անցել եզրափակիչ։ Ճապոնիայի պատանեկան առաջնությանը նա երկու ծրագրերում էլ առաջատար դիրք է զբաղեցրել և արժանացել ոսկե մեդալի[9]։ Այդ հաղթանակը նրան հնարավորություն է տվել մասնակցելու Ճապոնիայի մեծահասակների առաջնությանը, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ Աշխարհի պատանեկան առաջնությանը նա հաղթել է՝ կարճ ծրագրում զբաղեցնելով երկրորդ տեղը, ազատ ծրագրում՝ առաջին։

Հետագա կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում Կանակոն սկսել է մասնակցել մեծահասակների մրցումների։ Այնուամենայնիվ չի կարողացել Սոչիի Օլիմպիական խաղերին։ Սակայն որոշել է չհեռանալ սպորտից և շարունակել է իր կարիերան։ 2016 թվականի ազգային առաջնությանը նա զբաղեցրել է վեցերորդ տեղը[13]։

Նոր նախաօլիմպիական մրցաշրջանը Կանակոն սկսել է սեպտեմբերին Բերգամոյում տեղի ունեցած Լոմբարդիայի առաջնությունով, որտեղ զբաղեցրել է վեցերորդ տեղը[14]։ Հոկտեմբերի կեսերին ճապոնացի գեղասահորդուհին ելույթ է ունեցել Գրան պրիի փուլերում (Չիկագո), որտեղ Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ զբաղեցրել է նախավերջին տեղը[15]։ Նախավերջինն է նաև եղել Գրան պրիի՝ Մոսկվայում կայացած փուլում, որտեղ Ռոստելեկոմի գավաթի խաղարկության ժամանակ նույնպես անհաջող է ելույթ ունեցել[16]։ Դեկտեմբերին Օսակայում կայացած Ճապոնիայի առաջնությունում ելույթ է ունեցել անվստահ և զբաղեցրել ութերորդ հորիզոնականը[17]։ Ապրիլին Կանակոն մարզական ակտիվ կարիերան ավարտելու որոշում է ընդունել[18]։

Մրցաշրջան Կարճ ծրագրեր Ազատ ծրագրեր Ցուցադրական
2013-2014 1) Catgroove
Parov Stelar
Libella Swing
Parov Stelar
Swing Bop

2) Violin Muse by Ikuko Kawai

Papa Can You Hear Me
Բարբարա Սթրեյզանդ
King of Anything
Սառա Բարելլիս
2012-2013 Prayer for Taylor Oblivion
A fuego lento
Adios Nonino
Աստոր Պիացոլա
2011-2012 Չակոնա սոլո ջութակի համար №2 պարտիտից
Յոհան Սեբաստիան Բախ
վերադաշնակող՝ Իկուկո Կավաի
պարուսույց՝ Տատյանա Տարասովա
Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար
Ֆելիքս Մենդելսոն
պարուսույց՝ Մարինա Զուևա
Amarti Si
Ֆիլիպպա Ջիորդանո
2010-2011 Jumpin' Jack
Big Bad Voodoo Daddy
«Զորրոյի դիմակը»
Ջեյմս Հորներ
Be Italian
«Ինը» ֆիլմի սաունդթրեք
կատարող՝ Ֆերգի
2009-2010 Néctar Flamenco
Էդուարդո Նիբլա
& Frente a Frente
Լյուսիյա Մենդես
Կարապի լիճ
Պյոտր Չայկովսկի
(The Legend of) Miss Baltimore Crabs
«Լաք մազերի համար» ֆիլմի սաունդթրեք
կատարող՝ Միշել Պֆայֆեր
2008-2009 «Բեմի լույսերը»
և «Նոր ժամանակներ»
Չարլի Չապլին
Diabolo Rojo
& Vamos a Bailar
Gipsy Kings
Baby Face
Բրենդա Լի

Մարզական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014/2015 մրցաշրջանից սկսած

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցույթներ 2014-2015 2015-2016 2016-2017
Աշխարհի առաջնություններ 7
Չորս մայրցամաքների առաջնություններ 7
Աշխարհի թիմային առաջնություններ 3
Գրան պրիի փուլեր. Cup of China 3
Գրան պրիի փուլեր. NHK Trophy 4
Գրան պրիի փուլեր.Skate Canada 4
Գրան պրիի փուլեր.Trophée Bompard С
Գրան պրիի փուլեր. Skate America 10
Գրան պրիի փուլեր. Ռոստելեկոմի գավաթ 11
Լոմբարդիայի գավաթ 6
Սոլթ Լեյք Սիթիի մրցաշար 7
Ճապոնիայի առաջնություններ 5 6 8
  • С – մրցույթը չի ավարտվել։

Մինչև 2013/2014 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցույթներ 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014
Աշխարհի առաջնություն 8 5 4 10
Չորս մայրցամաքների առաջնություն 4 3 1
Աշխարհի պատանեկան առաջնություն 1
Ճապոնիայի առաջնություն 7 5 3 3 2 2
Ճապոնիայի պատանեկան առաջնություն 3 1
Գրան պրիի եզրափակիչներ 3
Գրան պրիի փուլեր. Rostelecom Cup 4 7
Գրան պրիի փուլեր. Skate Canada 3
Գրան պրիի փուլեր. Trophée Eric Bompard 4
Գրան պրիի փուլեր. Cup of China 6 4
Գրան պրիի փուլեր. Skate America 1
Գրան պրիի փուլեր. NHK Trophy 3
Ձմեռային ասիական խաղեր 1
Ice Challenge 1
Պատանեկան գրան պրիի եզրափակիչներ 4 1
Պատանեկան գրան պրիի փուլեր, Խորվաթիա 1
Պատանեկան գրան պրիի փուլեր, Լեհաստան 1
Պատանեկան գրան պրիի փուլեր, Մեծ Բրիտանիա 1
Պատանեկան գրան պրիի փուլեր, Իսպանիա 3
International Challenge Cup 1J.
  • J = պատանեկան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.isuresults.com/bios/isufs00009568.htm
  2. «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). ИСУ. 2017 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 04.01.2017-ին.
  3. 2005-2006 Japan Novice Championships (Novice B) Արխիվացված 2008-12-11 Wayback Machine
  4. «2005-2006 Gardena Spring Trophy (Novice)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  5. 2006-2007 Japan Novice Championships (Novice A) Արխիվացված 2008-10-12 Wayback Machine
  6. 2007-2008 Japan Novice Championships 2007—2008 Japan Novice Championships (Novice A) Արխիվացված 2008-10-12 Wayback Machine
  7. «2008-2009 Junior Grand Prix Madrid Cup». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  8. «2008-2009 ISU Junior Grand Prix John Curry Memorial». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  9. 9,0 9,1 2008-2009 ISU Junior Grand Prix Standings (Ladies) Արխիվացված 2008-10-09 Wayback Machine
  10. 2008-2009 Japan Junior Championships Արխիվացված 2009-02-03 Wayback Machine
  11. 2008-2009 Grand Prix and Junior Grand Prix Final
  12. 2008-2009 Japan Championships Արխիվացված 2008-12-30 Wayback Machine
  13. Чемпионат Японии. Мияхара выиграла, Хигучи – вторая, Асада – третья.
  14. Lombardia Trophy. Хигучи одержала победу, Ким – 2-я, Нагасу – 3-я.
  15. Skate America: Вагнер победила, Асада шестая.
  16. Rostelecom Cup. Погорилая победила, Радионова – вторая.
  17. Чемпионат Японии. Мияхара победила, Хигучи вторая, Асада двенадцатая.
  18. Мураками завершила карьеру.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանակո Մուրակամի» հոդվածին։