Կանադա փլեյս
Տեսակ | կառույց, շենք և passenger ship terminal? |
---|---|
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Վանկուվեր |
Հասցե | 999 Canada Pl, Vancouver, BC V6C 3T4V6C 3T4 |
Գտնվում է ափին | Burrard Inlet? |
Հարկեր | 23 |
Մասն է | Vancouver Convention Centre? |
Սեփականատեր | Vancouver Fraser Port Authority? |
Հիմնադրված է | դեկտեմբեր 1985 |
Բացված | մայիսի 2, 1986 |
Ճարտարապետ | Էբերհարդ Զիդլեր |
Պաշտոնական կայք |
Կանադա փլեյս (անգլ.՝ Canada Place), կառույց Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքի Բերարդ խորշում։ Այստեղ են տեղավորված Վանկուվերի համաժողովների կենտրոնը, Pan Pacific Vancouver հյուրանոցը, Վանկուվերի առևտրի համաշխարհային կենտրոնը, FlyOver Canada (Թռիչք Կանադայի վրայով) վիրտուալ թռիչքի ուղևորությունը։ Շենքն արտաքինից պատված է առագաստներ հիշեցնող տանիքով[1]։ Այն նաև հանդիսանում է տարածաշրջանի հիմնական նավարկության տերմինալը, որտեղից սկսվում են Վանկուվերի հայտնի ուղևորությունները դեպի Ալյասկա։ Շենքը նախագծել են Zeidler Roberts Partnership-ի ճարտարապետները Musson Cattell Mackey Partnership և DA Architects + Planners-ի հետ համատեղ։
Կանադա փլեյս կարելի է հասնել SkyTrain-ի միջոցով մոտակա Waterfront կայարանից կամ Վանկուվերի Ուեսթ Կորդովա փողոցով։ Շենքի սպիտակ առագաստները դարձել են քաղաքի նշանավոր վայր և հիշեցնում են Սիդնեյի օպերային թատրոնն ու Կոլորադոյի Դենվեր քաղաքում գտնվող Դենվերի միջազգային օդանավակայանը։
Կառույցը ընդլայնվել է 2001 թվականին՝ տեղադրելու ևս մեկ նավակի հանգրվան 2009-2010 թթ.: 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Կանադա փլեյսը ծառայել է որպես մամուլի հիմնական կենտրոն[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադա փլեյսը կառուցվել է այն վայրում, որն ի սկզբանե եղել է Կանադական Խաղաղօվկիանոսյան երկաթուղու Բի-Սի ծովապատնեշ (Pier B-C): Կառուցվել է 1927 թվականին, և կառույցի հիմնական նպատակն է եղել ծառայել Կանադական Խաղաղօվկիանոսյան երկաթուղուն և Խաղաղ օվկիանոսում առևտրային այլ տրանսպորտային գծերի[3]։
1978 թվականին դաշնային, նահանգային և քաղաքային իշխանությունները սկսեցին պլանավորվել համաժողովների, կռուիզային նավի և հյուրանոցային օբյեկտների զարգացման հնարավորությունները։ Չորս տարի անց Կանադայի կառավարությունը ստեղծեց Canada Harbour Place Corporation պետական ձեռնարկությունը (հայտնի է Canada Place Corporation մինչև 2012)՝ Բի-Սի ծովապատնեշում Կանադա Փլեյսի նախագծի մշակման համար։ Շինարարությունը սկսվեց, երբ Եղիսաբեթ II թագուհին Կանադայի վարչապետ Պիեր Տրյուդոյի և Բրիտանական Կոլումբիայի առաջին նախարար Ուիլյամ Բեննետի հետ Royal Yacht Britannia զբոսանավով ժամանեցին գործարկելու առաջին բետոնե լցոնումը։
Էքսպո 86-ի ժամանակ Կանադայի փլեյսում Կանադայի տաղավարի բացումը կատարել են Արքայազն Չարլզը և Կանադայի վարչապետ Բրայան Մալրունին։ Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացված ամենամեծ և ամենախոշոր տաղավարների շարքում Կանադայի տաղավարը հյուրընկալել է ավելի քան 5 միլիոն այցելու մինչև 1986 թվականի հոկտեմբերի 13-ի փակումը։
Միջոցառումներ, Տարվա ընթացքում Կանադա փլեյսում տեղի են ունենում բազմաթիվ համայնքային միջոցառումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pound, Richard W. (2005). 'Fitzhenry and Whiteside Book of Canadian Facts and Dates'. Fitzhenry and Whiteside.
- ↑ «Highlights of the week». International Olympic Committee. 2010 թ․ հունվարի 15. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Canada Place». Pacific Northwest Architecture. Artefaqs Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.