Կանադայի ազգային զինվորական հուշահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային զինվորական հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր
ՃարտարապետVernon March?
Ստեղծումմայիսի 21, 1939
Երկիր Կանադա
ՔաղաքConfederation Square?
ԲնակավայրՕտտավա
Ներկա վիճակկանգուն
 National War Memorial (Canada) Վիքիպահեստում

Ազգային զինվորական հուշահամալիր (անգլ.՝ National War Memorial), հայտնի է նաև որպես The Response (Պատասխան[1]), հուշարձան Կանադայի մայրաքաղաք Օտտավայի Կոնֆեդերացիայի հրապարակում[2]։ Հուշարձանը բացվել է 1939 թվականի մայիսի 21-ին թագավոր Գեորգ VI-ի կողմից։ Նախապես հուշարձանը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներին ու զոհերին։ 1982 թվականին այն դարձել է նաև հուշարձան՝ ի հիշատակ այն կանադացիների, որ զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում և Կորեական պատերազմում[3]։ 2000 թվականից հուշարձանի դիմաց կառուցվել է Անհայտ զինվորի գերեզման (անգլ.՝ Canadian Tomb of the Unknown Soldier):

Հուշարձանի բարձրությունը կազմում է 21,34 մետր, այն կառուցված է բրոնզից ու գրանիտից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայի ազգային զինվորական հուշահամալիր

1925 թվականին հայտարարվել է միջազգային մրցույթ, որի նպատակն էր ընտրել Օտտավայի (այն ժամանակ քաղաքը եղել է բրիտանական դոմինիոնի մայրաքաղաքը) կենտրոնում կառուցվելիք զինվորական հուշարձանի լավագույն նախագիծը[4]։ Հուշարձանը պիտի համապատասխաներ մի քանի գաղափարական պահանջների։ Հուշարձանի կոմպոզիցիան պիտի արտահայտեր հերոսականություն ու ինքնազոհողություն և կանադացիների մոտ առաջացներ հայրենասիրական զգացմունքներ[5]։ Մրցույթին կարող էին մասնակցել Բրիտանական կայսրության բոլոր ենթակաները, կայսրության տարածքում ժամանակավորապես գտնվող անձինք, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմում Բրիտանիային դաշնակից երկրների քաղաքացիները[6]։

Մրցույթի ընթացքում դիտարկվել են 127 նախագծեր, որոնցից 66-ն ստացվել էր Կանադայից, 24-ը՝ Անգլիայից, 21-ը՝ Ֆրանսիայից, 7-ը՝ ԱՄՆ-ից, 5-ը՝ Բելգիայից, 2-ը՝ Իտալիայից և մեկական Շոտլանդիայից ու Տրինիդադ և Տոբագոյից։ Մրցույթի եզրափակիչ են անցել հանձնաժողովի ընտրած 7 լավագույն աշխատանքները ներկայացվել են քվերակության[7]։

2014 թվականի հոկտեմբերի 22-ին հուշահամալիրի մոտ տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն. Միշել Զիհաֆ Բիբոն[8] մահացու վիրավորել է Պատվո պահակախմբի զինվորին, որը մահացել է հիվանդանոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նելլի Ռուբենի Բարաթյան, Անգլերեն-հայերեն բառարան, Երևան, 2011։
  2. «National War Memorial» (անգլերեն). www.ottawakiosk.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին. «Location: Confederation Square, corner of Elgin and Wellington streets, Ottawa.» {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. «National War Memorial» (անգլերեն). www.ottawakiosk.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին. «The dates commemorating the Second World War (1939-1945) and the Korean War (1950-1953) were added in 1982.» {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. «The Response» (անգլերեն). Veterans Affairs Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին. «In 1925, a world-wide competition was held to choose a design for a national commemorative war monument to be erected in the capital of Canada.» {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  5. «The Response» (անգլերեն). Veterans Affairs Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին. «expressive of the feelings of the Canadian people; to keep alive was the spirit of heroism, the spirit of self-sacrifice» {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. «The Response» (անգլերեն). Veterans Affairs Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին. «The competition was open to architects, sculptors and artists resident in the British Empire, or who were British subjects by birth but residing elsewhere, or subject of Allied nations.» {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  7. «The Response» (անգլերեն). Veterans Affairs Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին. «A total of 127 entries was received - 66 from Canada, 24 from England, 21 from France, seven from the United States, five from Belgium, two from Italy, one from Scotland and one from Trinidad. Seven finalists were then chosen to submit scale models of their designs.» {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  8. Теракт в Оттаве: установлена личность погибшего солдата и открывшего огонь стрелка | Обозреватель
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի ազգային զինվորական հուշահամալիր» հոդվածին։