Jump to content

Կանադական ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադական ֆուտբոլ
Տեսակքրիդրիոն ֆուտբոլ
Թիմ փոքր24
Տարբերվում էsoccer in Canada?
 Canadian football Վիքիպահեստում


Կանադական ֆուտբոլ, կամ պարզապես ֆուտբոլ, տարածված սպորտաձև Կանադայում, որտեղ 12-ական խաղացող ունեցող երկու թիմ մրցում են 101 մ երկարությամբ և 59 մ լայնությամբ դաշտում՝ փորձելով օվալաձև գնդակը տանել մրցակցային գոտի։

Կանադական կամ Ամերիկյան ֆուտբոլները ունեն ընդհանուր ծագում և միմյանց հետ սերտորեն կապված են,բայց ունեն նաև որոշ էական տարբերություններ։

Կանադական ֆուտբոլը, որից զարգացել է Կանադական ֆուտբոլը,առաջին անգամ գրանցվել է 1860-ականների սկզբին,[1] այն հավանաբար,բերվել է բրիտանացի ներգաղթյալների կողմից,դեռևս 1824 թվականին[2]։ Այս մարզաձևի ամենաբարձր պրոֆեսիսոնալ լիգան՝ Կանադայի ֆուտբոլի լիգան (CFL), ինչպես նաև Կանադայի ֆուտբոլը, սիրողական ֆուտբոլի կառավարման մարմինը,իրենց արմատներով կապված են 1880 թվականին հիմնադրված Կանադական ռեգբի ֆուտբոլային միության հետ։

CFL-ը Կանադայի ամենահայտնի և միակ խոշոր պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան է. Դրա առաջնության եզրափակիչ խաղը ՝ Գրեյի գավաթը, Կանադայի ամենամեծ մարզական իրադարձություններից մեկն է,որը գրավում է մեծ հեռուստատեսային լսարան[3][4]։

Կանադական ֆուտբոլը խաղում են դպրոցական, երիտասարդական, համալսարանական, և կիսապրոֆեսիոնալ մակարդակներում: Կանադայի երիտասարդական ֆուտբոլային լիգան և Քվեբեկի երիտասարդական ֆուտբոլային լիգան նախատեսված են 18-22 տարեկանների համար,իսկ բուհական թիմերը մրցում են Սպորտի ֆուտբոլային առաջնությունում ՝ Վանիեի գավաթի համար, իսկ ավագ խաղացողները ՝ Ալբերտայի ֆուտբոլային լիգայում։ Կանադական փառքի սրահը գտնվում է Օնտարիոյի Համիլթոն քաղաքում։

Առաջին փաստագրված ֆուտբոլային հանդիպումը եղել է ուսումնամարզական խաղ,որը կայացել է 1861 թվականի նոյեմբերի 9-ին Տորոնտոյի համալսարանի Քոլեջում (մոտավորապես 400 յարդ կամ 370մ արևմուտք Քուինս Պարկից ). Հանդիպման մասնակիցներից մեկը Տորոնտոյի համալսարանի ուսանող Սըր Ուիլյամ Մալոքն էր՝ համալսարանի ապագա կանցլեռը[1]։ Ֆուտբոլային ակումբը համալսարանում հիմնադրվեց շուտով այդ խաղից հետո,թեև այդ խաղի կանոնները դեռ հստակ չէին[5]։

Ֆուտբոլային հանդիպման առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1862 թվականի հոկտեմբերի 15-ին[2] ՝ Մոնրեալի կրիկետի դաշտում անցկացված խաղին : Այն տեղի ունեցավ Առաջին գումարտակի՝ Գրենադեր Գվարդիայի և Երկրորդ գումարտակի ՝ Շոտլանդական Ֆյուզիլյոր Գվարդայի միջև,որտեղ Գրենադեր Գվարդիան հաղթեց՝ 3 գոլ, 2 ռուժ հաշվի դիմաց ոչ մի միավորով[6]։ 1864 թվականին Տորոնտոյի Թրինիթի քոլեջում, Ֆ.Բարլոու Քամբերլենդը, Ֆրեդերիկ Ա. Բեյթունը և Քրիստոֆեր Գուինը՝ Միլթեր,Մասաչուսեթս քաղաքի հիմնադիրներից մեկը,մշակեցին կանոններ՝ հիմնված ռեգբի ֆուտբոլի վրա[1]։ Խաղը աստիճանաբար սկսեց տարածում գտնել, և 1869 թվականի նոյեմբերի 3-ին հիմնադրվեց Հեմիլթոնի ֆուտբոլային ակումբը (հետագայում Հեմիլթոն Tiger-Cats): Մոնրեալի ֆուտբոլային ակումբը հիմնադրվեց 1872 թվականի ապրիլի 8-ին, Տորոնտոյի «Արգոնավտներ»ակումբը՝ 1873 թվականի հոկտեմբերի 4-ին,իսկ Օտտավայի ֆուտբոլային ակումբը (հետագայում Ottawa Rough Rider)՝1876 թվականի սեպտեմբերի 20-ին : Այդ ակումբներից միայն Տորոնտոյի ակումբն է,որը մինչև օրս շարունակում է գործել առանց ընդհատման:

Այս ռեգբի ֆուտբոլը շուտով մեծ տարածում գտավ Մոնրեալի ՄաքԳիլի համալսարանում:1874թվականին ՄաքԳիլը մարտահրավեր նետեց Հարվարդի համալսարանին՝ երկու խաղից բաղկացած մրցաշար՝օգտագործելով ՄաքԳիլի համալսարանի մշակած անգլիական ռեգբի հիբրիդային տարբերակը[7][8]։

Ֆուտբոլի ներկայիս կանոնները սահմանելու և համապատասխան կառավարման մարմին ստեղծելու առաջին փորձը կատարվել է 1873 թվականի մարտի 24-ին ՝Կանադայի Ֆուտբոլային Ասոցացիայի հիմնադրմամբ:Դրան հաջորդեց Կանադական Ռեգբի Ֆուտբոլային Միության (CRFU) ստեղծումը՝ 1880 թվականի հունիսի 12-ին[9],որը ներառում է թիմեր Օնտարիոյից և Քվեբեկից : Ավելի ուշ հիմնադրվեցին Օնտարիոյի Ռեգբի Ֆուտբոլային Միությունը և Քվեբեկի Ռեգբի Ֆուտբոլային Միությունը (ORFU-ն և QRFU-ն համապատասխանաբար)՝ 1833 թվականի հունվարին,այնուհետև՝ միջնահանգային(1907) և Արևմտյան Նահանգների Միջնահանգային Ֆուտբոլային Միությունները (1936) (IRF-ն և WIFU-ն)[10]։ 1891 թվականին CRFU-ն վերակազմավորվեց հովանավոր կազմակերպության՝ձևավորվելով Կանադայի Ռեգբիի Միությունը (CRU)[11]։ Ժամանակակից Կանդական Ֆուտբոլային Լիգայի նախատիպը ձևավորվեց 1956 թվականին,երբ IRFU-ն և WIFU-ն ստեղծեցին հովանավոր կազմակերպություն ՝ Կանադական Ֆուտբոլային Խորհուդը (CFC)-ը[12]։ 1958 թվականին, CFC-ն դուրս եկավ CRU-ի կազմից և դարձավ անկախ կազմակերպություն՝ «Կանադական Ֆուտբոլաին Լիգա»(CFL) անվանումով:

Բերնսայդի կանոնները, որոնք շատ նման էին Ամերիկյան ֆուտբոլին (և որոնք մշակվել էին Ուոլտեր Քեմփի կողմից) 1903 թվականին ներդրվեցին Օնտարիոյի Ռեգբի Ֆուտբոլային Միության (ORFU)կողմից՝ փորձելով այն առանձնացնել ռեգբիի վրա հիմնված խաղից:Բերնսայդի կանոնների համաձայն՝ թիմերի կազմը կրճատվեց մինչև 12 խաղացող,ներկայացվեց «սնեփ-բեք» համակարգը,պահանջվեց,որ հարձակվող թիմը երեք փորձի ընթացքում անցնի 10 յարդ,վերացվեց սահմանագծից ներս գնդակ նետելու կանոնը,թույլատրվեց միայն վեց խաղացողի ներկայություն գծի վրա,սահմանվեց,որ բոլոր հարվածներով խփված գոլերը կարժենան երկու միավոր,և բոլոր հարվածների ժամանակ հակառակորդ թիմը պետք է կանգներ10 յարդ հեռավորության վրա պաշտպանվող թիմից: Այս փոփոխությունները նպատակ ունեին ամբողջ երկրում կանոնների միատեսակ կիրառություն ապահովել:Սակայն Կանադայի Միջբուհական Ռեգբի Ֆուտբոլային Միությունը (CIRFU),Քվեբեկի Ռեգբի Ֆուտբոլային Միությունը (QRFU), և Կանադայի Ռեգբի Միությունը (CRU) սկզբում հրաժարվեցին ընդունել նոր կանոնները[13]։ Կանադական ֆուտբոլում դեպի առաջ փոխանցումներրը թույլատրվեցին միայն 1929 թվականին,իսկ թաուչդաունները,որոնց նախկինում արժեին հինգ միավոր,1956 թվականին դարձան վեց միավոր՝ այս երկու դեպքում էլ ավելի ուշ,քան ամերիկացիները կատարել էին նույն փոփոխությունը:Կանադական և ամերիկյան խաղերի հիմնական տարբերությունները կապված են այն կանոնների հետ,որոնք ընդունվել են ԱՄՆ-ում,բայց չեն կիրառվել Կանադայում (սկզբում երկու կողմերում էլ խաղում էին երեք փորձով,գոլային դարպասները տեղակայված էին գոլային գծի վրա,և թույլատրվում էր անսահմանափակ շարժում հարձակման գծում,սակայն ամերիկացիները փոթոխություններ մտցրին մինչդեռ կանադացիները մնացին սկզբնական կանոններին հավատարիմ):Կանադական խաղադաշտի լայնությունն այն եզակի կանոնն էր,որը չէր հիմնվում ամերիկյան կանոնների վրա,քանի որ Կանադայում խաղադաշտերը չունեին ամերիկյան մարզադաշտերի նեղ կառուցվածքը:

Գրեյի գավաթը հիմնադրվել է 1909 թվականին՝ Ալբերտ Գրեյի (4րդ Գրեյի կոմս, Կանադայի նահանգապետ-գեներալ),նվիրատվությամբ ՝ որպես Կանադայի ռեգբի ֆուտբոլի առաջնության գավաթ CRU-ի թիմերի համար[13]։ Սկզբում այն սիրողական մրցաշար էր,սակայն 1940-1950-ականներին պրոֆեսիոնալ թիմերը սկսեցին գերիշխել:ORFU-ն,որը վերջին սիրողական կազմակերպությունն էր և,որը պայքարում էր այս գավաթի համար,դուրս եկավ մրցաշարից 1954 թվականի սեզոնից հետո[14]։ Այս քայլը սկիզբ դրեց Կանադական պրոֆեսիոնալ ֆուտբոլի ժամանակակից դարաշրջանին,որն իր գագաթնակետին հասավ 1958 թվականին՝ Կանադական Ֆուտբոլային Լիգայի ձևավորմամբ:

Կանադական ֆուտբոլը հիմնականում տարածված է միայն Կանադայում,և Միացյալ Նահանգները այն եզակի երկիրն է,որտեղ անցկացվել են բարձր մակարդակի կանադական ֆուտբոլային խաղեր:1995 թվականին CFL'-ի «Հարավային դիվիզիոնը» փորձեց կանադական ֆուտբոլային թիմեր ընդգրկել ԱՄՆ-ում,որոնք խաղում էին կանադական կանոններով : Այս ընդլայնումը երեք տարի անց դադարեցվեց; Ամերիկյան թիմերից ամենահաջողվածը Բալթիմոր Սթալիոնսն էր,որը հաղթեց 83-րդ Գրեյի Գավաթը:Շարունակվող ֆինանսական կորուստները,համապատասխանաբար կանադական ֆուտբոլային մարզադաշտերի բացակայությունը,այն ընկալումը,որ ամերիկյան թիմերը պարզապես օգտագործվում էին ֆինանսապես պայքարող կանադական թիմերին աջակցելու համար,ինչպես նաև NFL-ի վերադարձը Բալթիմոր հանգեցրին նրան,որ կանադական ֆուտբոլը դադարեց գոյություն ունենալ ԱՄՆ-ում:

Կանադայի ֆուտբոլի լիգան անցկացրել է Touchdown Atlantic կանոնավոր առաջնություն խաղը Նովա Սկոտիայում 2005 թվականին և Նյու Բրունսուիկում՝ 2010, 2011 և 2013 թվականներին:2013 թվականին Նյուֆաուդլենդ և Լաբրադորը դարձավ վերջին նահանգը,որը հիմնեց ամերիկյան ֆուտբոլի մանկական լիգան՝ թիմեր ստեղծելով Ավալոն թերակղզում և Լաբրադոր Սիթիում[փա՞ստ]։ Այնուամենայնիվ, նահանգը դեռ չի հյուընկալել քոլեջի կամ CFL -ի խաղ: Արքայազն Էդուարդ կզղին, որը Կանադայի ամենափոքր նահանգն է, նույնպես երբեք չի հյուրընկալել CFL -ի խաղ:

2023 թվականի փետրվարի 13 -ին, Ամերիկյան ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (IFAF) և Կանադական ֆուտբոլի ֆեդերացիան համատեղ հայտարարության մեջ հայտարարեցին,որ Կանադայի սիրողական ֆուտբոլի կանոնադրությունը կընդունվի որպես միջազգային խաղերի կանոնակարգ,սակայն այն չի կարող փոխարինել աշխարհի առաջնություններին կամ դրանց որակավորման գործընթացին:

«Քանի որ Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է համագործակցել IFAF-ի հետ,ես հավատում եմ,որ սա ճանապարհ է բացում Կանադայում միջազգային ընկերական հանդիպումեր և մրցաշարեր անցկացնելու համար ՝ օգտագործելով այն ենթակառուցվածքները,որոնք համայքներն արդեն ներդրել են մեր մարզաձևի զարգացման համար ողջ երկրում»,-ասվում է հայտարարության մեջ,որը ներկայացրել է Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և IFAF-ի գլխավոր քարտուղար Ջիմ Մուլինը[15]։

Լիգայի խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոտբոլի գնդակներ և սաղավարտ՝ Կալգարի Ստամպիդերս (Կանադայի ֆուտբոլի լիգա,CFL) թիմի մարզման ժամանակ

Կանդական ֆուտբոլը Կանադայոմ խաղացվում է մի քանի մակարդակներում : Ամենաբարձր լիգան Կանադական ֆուտբոլի Պրոֆեսիոնալ,ինը խաղային Լիգան է:(CFL):CFL-ի կանոնավոր մրցաշարը սկսվում է հունիսին, իսկ Գրեյի գավաթի (Grey Cup) փլեյ-օֆֆը ավարտվում է նոյեմբերի վերջին[16]։ Քաղաքներում,որտեղ կան բացօթյա մարզադաշտեր,օրինակ ՝ Էդմոնտում, Վինիփիգում, Քալգարիում, և Ռեջանայում, ցածր ջերմաստիճանն ու սառցապատ դաշտերը կարող են լրջորեն ազդել խաղերի ելքերի վրա:

Սիրողական ֆուտբոլը ղեկավարում է Կանադական Ֆուտբոլը:Համալսարանական մակարդակում 27 թիմ հանդես է գալիս չորս կոնֆերենցիաներում U Sports կազմակերպության հովանու ներքո,իսկ դրա չեմպիոնը ստանում է Վանյեի գավաթ (Vanier Cup)[17]։ Դպրոցն ավարտելուց հետո շատերը խաղում են երիտասարդական ֆուտբոլ,նախքան համալսարանական թիմերին միանալը: Կանադայի Երիտասարդական Ֆուտբոլի Լիգայում (Canadian Junior Football League) 19 թիմ կա երեք կոնֆերենցիաներում,որոնք պայքարում են Կանադական Գավաթի (Canadian Bowl) համար [18]։ Քվեբեկի Երիտասարդական Ֆուտբոլի Լիգան ( Quebec Junior Football League) ներառում է թիմեր Օնտարիոյից և Քվեբեկից,որոնք պայքարում են Մենսոնի Գավաթի (Manson Cup) համար:

Վերջին տարիներին կիսապրոֆեսիոնալ լիգաներն ավելի մեծ ժողովրդականություն են ձեռք բերել, հատկապես Ալբերտայի ֆուտբոլի Լիգան (Alberta Football League): Հյուսիսային Ֆուտբոլի Կոնֆերենցիան (Northern Football Conference),որը ձևավորվել է Օնտարիոյում 1954 թվականին,նույնպես մեծ ճանաչում է ձեռք բերել,հատկապես նախկին քոլեջի խաղացողների շրջանում,ովքեր չեն շարունակում իրենց կարիերան պրոֆեսիոնալ մակարդակում:Օնտարիոյի չեմպիոնը խաղում է Ալբերտայի չեմպիոնի դեմ «Ազգային Չեմպիոնության » համար:Կանադական Մեծ Ֆուտբոլի Լիգան(Canadian Major Football League) ղեկավարում է կիսապրոֆեսիոնալ խաղերը:

Կանանց ֆուտբոլն էլ է մեծ ուշադրություն գրավում վերջին տարիներին Կանադայում.Կանադայի առաջին կանանց լիգան՝ Մարտիմ Կանանց Ֆուտբոլի Լիգան(Maritime Women's Football League) հիմնվել է 2004 թվականին : Ամենամեծ կանանց լիգան Western Women's Canadian Football League-ն է:

Կանադական ֆուտբոլի խաղադաշտի սխեմա:

Կանադական ֆուտբոլի դաշտը 150 յարդ (137մ) երկարություն և 65 յարդ (59մ) լայնություն ունի: Դարպասային գոտիները 20 յարդ (18մ) խորություն ունեն, իսկ գոլային գծերը գտնվում են 110 յարդ (110մ) հեռավորության վրա:Դարպասային գծերի և եզրափակիչ գծերի խաչմերուկների ներսի անկյուններում տեղադրված են ծանրացված փայլոններ:Ընդհանուր տարածքը,ներառյալ վերջնագոտիները,կազմում է 87,750 քառակուսի ոտնաչափ (8,152 մ²):

Յուրաքանչյուր գոլային գծի վրա տեղադրված են 40 ոտնաչափ (12մ) բարձրությամբ դարպասաձողեր,որոնք բաղկացած են երկու ուղղահայաց ձողերից,որոնք միացած են 18.5 ոտնաչափ (5.6մ) երկարությամբ թափաձողով ՝ 10 ոտնաչափ (3մ) բարձրությամբ գոլային գծից:Դարպասաձողերը կարող են լինել «H» ձևով (երկու ուղղղահայաց ձողերն ամրացված են գետնին), սակայն բարձրակարգ մրցումներում նախընտրելի է « երաժշտական պատառաքաղ»(tuning-fork) դիզայնը,երբ մեկ կոր ձողը տեղադրված է գոլային գծի հետևում,և ուղղահայաց ձողերը սկսվում են 10 ոտնաչափ (3մ) բարձրությունից:

էդմոնթոնի Քոմոնվելթ մարզադաշտը, որը սկզբում կառուցվել է 1978 թվականի համագործակցության անցկացման համար,լուսանկարն արվել է 2005 թ.-ին:

Դաշտի կողմերը նշված են սպիտակ կողագծերով,գոլային գիծը՝ դեղին գծով,իսկ յուրաքանչյուր 5յարդի (4,6մ) վրա դաշտի լայնքով անցկացված են սպիտակ գծեր,որոնք կոչվում են «յարդային գծեր»:Սովորաբար,այդ գծերը նշվում են համապատասխան հեռավորությամբ՝դեպի մոտակա գոլային գիծ ուղղված սլաքներով:1980-ականների սկզբից առաջ այդ սլաքները չեն կիրառվել,իսկ բոլոր յարդային գծերը (5-ի և10-ի բազմապատիկներով)նշվում էին գոլային գծից ունեցած հեռավորությամբ: Գոլային գիծը հաճախ նշվում էր "0" կամ "00", իսկ ներկայումս շատ մարզադաշտերում միայն 10-ի բազմապատիկներով գծեր են համարակալված,և գոլային գիծը երբեմն նշվում է «G» տառով:55 յարդանոց կենտրոնական գիծը սովորաբար նշվում է «C» տառով (հազվադեպ ՝ «55»):«Հեշ նշանները» (hash marks) սպիտակ գծերն են,որոնք զուգահեռ են յարդային գծերին և տեղակայված են 1 յարդ (0,9մ) հեռավորության վրա: Սիրողական ֆուտբոլում դրանք գտնվում են 24 յարդ (21.9մ) հեռավորության վրա կողագծերից,իսկ CFL-ում ՝ 28 յարդ (25.6մ) հեռավորության վրա:

Այն մարզադաշտերում,որտեղ դաշտի շուրջը վազքուղի կա, օրինակ՝ Մոլսոն Ստադիոնը (Molson Stadium) և բազմաթիվ համալսարանական մարզադաշտեր,վերջնագոտիների անկյունները հաճախ կտրում են ՝ վազքուղուն համապատասխանեցնելու համար:Մինչև1986 թվականը[19] վերջնագոտիները 25 յարդ (23մ) խորություն ունեին,ինչը դաշտի ընդհանուր երկարությունը դարձնում էր,160 յարդ (150մ),և անկյուններում ավելի մեծ կրճատումներ էին պահանջվում: Առաջին դաշտը,որտեղ կիրառվեց 20 յարդանոց կարճացված վերջնագոտի,Վանկուվերի BC Place-ն էր՝ ( BC Lions-ների տունը),որը բացվեց 198 թվականին : Այս փոփոխությունը հատկապես տարածված էր CFL-ի Ամերիկյան ընդլայնման ժամանակ՝ 1990-ականներին,քանի որ ԱՄՆ-ի շատ մարզադաշտեր չէին կարող տեղավորվել CFL-ի զգալիորեն երկար և լայն դաշտը:Տորոնտոյի BMO Field-ի վերջնագոտիները ընդամենը18 յարդ են,այլ ոչ թե 20 յարդ:

Թիմերը շարժվում են խաղադաշտում ՝ կատարելով արագ և հստակ խաղային գործողություններ,որոնք ներառում եմ մի շագանակագույն, երկարավուն գնդակի տիրապետումը,որի ծայրերը սրածայր են:Գնդակն ունի երկու մեկ դյույմ լայնությամբ շերտեր:

Խաղի սկզբում մրցավարը նետում է մետաղադրամը և թույլ է տալիս հյուր թիմի կապիտանին ընտրել ՝«գլուխ» թե «պոչ»:Մետաղադրամի նետման հաղթող թիմի կապիտանը հնարավորություն է ստանում ընտրություն կատարել կամ այդ ընտրության իրավունքը փոխանցել մրցակցի կապիտանին: Առաջին ընտրությունը կատարող կապիտանը կարող է ընտրել ՝ ա)խաղակեսի սկզբում հարվածել կամ ընդունել հարվածը, կամ բ) խաղադաշտի որ ուղղությամբ խաղալ: Մնացած ընրությունը տրվում է մրցակից թիմի կապիտանին: Երկրորդ խաղակեսի սկզբում այն թիմի կապիտանը,որը առաջին խաղակեսում առաջին ընտրությունը չէր կատարել,ստանում է ընտրության իրավունքը:Թիմերը սովորաբար նախընտրում են հետաձգել իրենց ընտրությունը,ուստի մետաղադրամի նետման հաղթող թիմը սովորաբար սկսում է առաջին խաղակեսը ՝ հարվածելով,և երկրորդ խաղակեսի սկզբում ընդում է հարվածը:

Խաղը սկսվում է յուրաքանչյուր խաղակեսի սկզբում,երբ մեկ թիմը իր խաղադաշտի ծայրից հարվածում է գնդակը(Կանադայի ֆուտբոլի լիգայում ՝ 35 յարդից,սիրողական խաղում՝ 45 յարդից : Այն խաղացողը,ով տիրանում է գնդակին,կարող է վազել ՝ պահելով այն,կամ կողնակի փոխանցում կատարել իր թիմակցին:

Խաղը կանգնեցվում է,երբ գնդակ կրող խաղացողի ծունկը,արմունկը կամ որևէ այլ մասը (բացի ոտքերից և ձեռքերից) դիպչում է գետնին (վերջնական բռնում ՝ տակլինգ),երբ առաջ փոխանցումը չի բռնվում օդից (սքրիմիջի ընթացքում ),երբ թիմը խփում է թաչդաուն կամ դաշտային գոլ,երբ գնդակը լքում է խաղադաշտը ցանկացած եղանակով (կատարված, նետված կամ պատահաբար դուրս եկած),երբ գնդակ կրող խաղացողը կանգնած է,բայց այլևս չի կարող շարժվել առաջ (այսպես կոչված «առաջընթացի կանգառ»):Եթե միավոր չի գրանցվել,հաջորդ խաղային գործողությունը սկսվում է սքրիմիջից:

Սքրիմիջից առաջ մրցավարը գնդակը տեղադրում է այն կետում,որտեղ խաղը կանգնեցվել է,բայց ոչ ավելի մոտ,քան 24 յարդից դեպի եզրագիծը կամ 1 յարդից դեպի գոլային գիծը:Գնդակից անցնող գծին,որը զուգահեռ է գոլային գծին (լայնքով ՝ եզրագծից եզրագիծ),անվանում են սքրիմիջի գիծ : Այս գիծը նման է «ոչ ոքի տարածքի».խաղացողները պետք է մնան իրենց կողմում մինչև խաղի նոր սկսվելը:Որպեսզի սքրիմիջը վավեր համարվի,գնդակին տիրապետող թիմը բացառությամբ քվոթերբեքի պետք է ունենա յոթ խաղացող,որոնք մեկ յարդի հեռավորության վրա են սքրիմիջի գծից:Պաշտպանվող թիմը պետք է մնա սքրիմիջի գծից մեկ յարդ կամ ավելի հեռավորության վրա:

Մոնրեալ Ալուեթս-ի քվոթերբեք Էնթոնի Կալվիլլոն նայում է խաղադաշտի երկայնքով ՝ գնդակը ձեռքին 93 րդ Գրեյի գավաթի խաղի ընթացքում,որը կայացել է BC Place մարզադաշտում:

Խաղի սկզբում խաղադաշտում գտնվում են12 խաղացողիղ բաղկացած երկու թիմ (դա տարբերվում է Ամերիկյան ֆուտբոլից,որտեղ յուրաքանչյուր թիմում կա 11 խաղացող):Գնդակին տիրող թիմը կոչվում է հարձակվող,իսկ պաշտպանող թիմը կոչվում է պաշտպանություն: Խաղը սկսվում է մի խաղացողի կողմից հարձակվող թիմից,ով փոխանցում է գնդակը հետևի կողմում իր ոտքերի միջով (հարվածից) մեկ այլ խաղացողի ՝ սովորաբար քվոթերբեքին կամ պունտերին,բայց նաև ոչ հազվադեպ է հանդիպում,որ ուղղակի փոխանցում իրականացվի վազող բեքին:Եթե քվոթերբեքը կամ պունտերը ստանում են գնդակը,ապա նրանք կարող են կատարել հետևյալ գործողությունները.

  • Վազել գնդակով ՝ փորձելով ավելի երկար հեռանալ դաշտի վրայից:Գնդակ կրողը կարող է վազել ցանկացած ուղղությամբ,որը ցանկանում է (ներառյալ հետ ուղղությամբ).
  • Թռցնել գնդակը,իջեցնելով այն գետնին և հարվածելով այն ցատկելիս:
  • Այս գործողությունը հիմա բավական հազվադեպ է հանդիպում և Կանադական, և Ամերիկյան ֆուտբոլում:
  • Գնդակը փոխանցել կողային կամ հետին ուղղությամբ թիմակցին : Այս գործողությունը կոչվում է «կողմնակի փոխանցում», և այն կարող է կատարվել ցանկացած պահին խաղի ընթացքում:Պահանջվող փոխանցումը,որը ունի որևէ առաջ շարժվող ուժ,կոչվում է առաջ փոխանցում (տես ստորև); առաջ փոխանցման կանոնները խիստ սահմանափակումներ են դնում,որոնք չեն վերաբերում կողմնակի փոխանցումներին:
  • Ձեռքի հեռացում – գնդակը հանձնել թիմակցին, սովորաբար կիսապաշտպանին կամ եզրային պաշտպանին:
  • Խփել գնդակը ՝ այն օդում թողնելով և հարվածելով այն մինչև գետնին ընկնելը: Երբ գնդակը խփվում է,միայն մրցակից թիմի խաղացողները (ընդունող թիմը),հարվածողը և նրանց,ովքեր կանգնած են հարվածող խաղացողի հետևում,կարող են հետ տանել գնդակը կամ մոտենալ հինգ յարդից մոտիկ,մինչև այն կհեռացվի իրավունք ունեցող խաղացողի կողմից (այսպես կոչված ՝ «ոչ-յարդ» կանոնը,որը գործում է բոլոր հարվածային գործողությունների համար):
  • Գնդակը դնել գետնին տեղադրման հարվածի համար:
  • Նետել առաջ փոխանցում, երբ գնդակը նետվում է ընդունողի մոտ ՝ խաղադաշտում (մրցակցի գոլի մոտ) այդ վայրում գտնվող անձի փոխարեն : Առաջ փոխանցումները ենթակա են հետևյալ սահմանափակումներին:
    • Դրանք պետք է կատարվեն սքրիմիջի գծից հետո:
    • Մեկ խաղի ընթացքում կարող է կատարվել միայն մեկ առաջ փոխանցում:
    • Փոխանցումը պետք է լինի ուղղակի հասանելի խաղացողի կողմից կամ անցնի 10 յարդեր ՝ սքրիմիջից հետո:

Յուրաքանչյուր խաղը համարվում է մեկ «դաուն»:Հարձակվող թիմը պետք է գնդակը տեղափոխի առնվազն տասը յարդ դեպի մրցակցի գոլային գիծ երեք «դաուն»-ի ընթացքում,եթե ոչ,կկորցնի գնդակը:Երբ տասը յարդը ձեռք է բերվում,հարձակվող թիմը ստանում է նոր երեք «դաուն»-ներ (այսինքն ՝ չորսի փոխարեն,ինչպես դա տեղի է ունենում Ամերիկյան ֆուտբոլում):«Դաուն»-ները չեն կուտակվում:Եթե հարձակվող թիմը ստանում է 10 յարդ առաջին խաղով,նրանք կորցնում են մնացած երկու «դաուն»-ները և ստանում են նոր երեք «դաուն»-ներ:Եթե թիմը չհասնի տասը յարդ երկու խաղում,սովորաբար նրանք խփում են երրորդ «դաուն»-ում կամ փորձում են հարվածել դաշտային գոտի (տես ստորև), կախված իրենց դիրքից խաղադաշտում:Թիմը սակայն կարող է օգտագործել իր երրորդ «դաուն»-ը ՝ փորձելով շարժել գնդակը և կուտակելու 10 յարդ:

Գնդակի տիրապետության փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակի տիրապետությունը փոխվում է հետևյալ դեպքերում.

  • Եթե հարձակվող թիմը խփում է դաշտային գոլ,այն թիմը,որի դեմ խփվել է գոլը,կարող է խաղը սկսել 35-յարդանոց գծից,կամ պահանջել,որ գոլ խփած թիմը կատարի քիք-օֆֆ 35-յարդանոց գծից[20]։
  • Եթե թիմը խփում է թաչդաուն,գոլ խփած թիմը պարտավոր է քիք-օֆֆ կատարել իր 35-յարդանոց գծից:
  • Եթե պաշտպանվող թիմը գրանցումէ սեյֆթի (գնդակը հասցնում է հարձակվող թիմի սեփական վերջին զոնա), նրանք իրավունք ունեն տիրանալ գնդակին:
  • Եթե թիմերից մեկը կատարում է քիք,մյուս թիմը կարող է վերականգնել գնդակը և փորձել վերադարձնել այն:Եթե քիք արված գնդակը դուրս է գալիս խաղադաշտից,կամ քիքով գրանցվում է մեկ միավոր կամ դաշտային գոլ,հակառակորդ թիմը ստանում է գնդակի տիրապետությունը:
  • Եթե հարձակվող թիմը երեք փորձի ընթացքում չի կարողանում հաղթահարել տասը յարդ,պաշտպանվող թիմը ստանում է գնդակի տիրապետությունը:
  • Եթե հարձակվող թիմի առաջ փոխանցումը որսում է պաշտպանվող թիմը,պաշտպանությունը անմիջապես ստանում է գնդակի տիրապետությունը և կարող է փորձել առաջ տանել այն:Թերի փոխանցումները(որոնք դուրս են գալիս խաղադաշտից կամ դիպչում են գետնին առանց խաղացողի կողմից որսալու) ավարտում են խաղը և չեն կարող վերականգնվել որևէ թիմի կողմից:
  • Եթե հարձակվող թիմը ձախողում է ( գնդակը թողնում է,այն խլում է հակառակորդ թիմը կամ չի կարողանում որսալ կողային փոխանցումը կամ կենտրոնից փոխանցումը,կամ եթե քիք փորձը արգելափակվում է ),գնդակը կարող է վերականգնվել և առաջ գնալ երկու թիմի կողմից: Եթե ձախողում արված գնդակը դուրս է գալիս խաղադաշտից,այն թիմը,որի խաղացողը վերջինն է դիպել գնդակին,ստանում է տիրապետությունը այնտեղ,որտեղ գնդակը դուրս է եկել:Եթե հարձակվող թիմը ձախողում է իր սեփական վերջին զոնայում,և գնդակը դուրս է գալսի,դա համարվում է սեյֆթի:
  • Երբ ավարտվում է առաջին խաղակեսը,այն թիմը,որը կատարել է քիք-օֆֆ խաղի սկզբում,կստանա քիք-օֆֆ երկրորդ խաղակեսի սկզբում:
  • Երեքրոպեանոց նա[ազգուշացումներից հետո ՝ հարձակվող թիմը կարող է կորցնել գնդակի տիրապետությունը ժամանակի խախտման պատճառով,եթե հետևյալ երեք պայմանները բավարարվեն[21]։
    • Ժամանակի խախտումը տեղի է ունեցել վերջին փորձի ընթացքում:
    • Խախտումը կատարվել է երրորդ փորձի ժամանակ:
    • Մրցավարն այս խախտումը ճանաչել է որպես դիտավորյալ և նախազգուշացրել է հարձակվող թիմին,որ եթե 20 վայրկյանի ընթացքում չսկսեն խաղը,կորցնելու են գնդակի տիրապետությունը : Այսպիսի տիրապետության կորուստը գրանցվում է որպես պաշտպանվող թիմի կողմից տիրապետության ընթացքում:

Կոնտակտի կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի ֆուտբոլում կոնտակտի բազմաթիվ կանոններ կան:Դաշտում միակ խաղացողը,ում կարելի է օրինականորեն տապալել,գնդակին տիրող խաղացողն է: Փոխանցման խաղի ընթացքում ընդունիչին (հարձակվող,որը շարժվում է դաշտի երկայնքով փոխանցում ստանալու համար) չի կարելի խանգարել (կանգնեցնել,արգելափակել և այլն) եթե նա գտնվում է սքրիմիջի գծից ոչ ավելի,քան հինգ յարդ հեռավորության վրա:Սքրիմիջի գիծը հատող փոխանցումից առաջ պաշտպանն իրավունք չունի խանգարել մեկ յարդից ավելի:Բոլոր մնացած դեպքերում ցանկացած խաղացող կարող է արգելափակել մյուսի անցումը,եթե չի բռնում կամ չի ոտնձգում նրան:Հարվածողը չի կարող շփման ենթարկվել հարվածից հետո,մինչև նրա հարվածող ոտքը չլինի գետնին (այս կանոնը վերաբերում է այն խաղացողին,ով արգելափակել է հարվածը):Քվոթերբեքին չի կարելի հարվածել կամ տապալել գնդակը նետելուց հետո,ինչպես նաև արգելվում է հարվածել նրան մինչ այդ ՝ ծնկներից ներքև կամ ուսերից բարձր,երբ նա գտնվում է հարձակվող գծից ետևում:

Խախտումներ և տույժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնների խախտումը պատժվում են տույժերով,որոնք սովորաբար հանգեցնում են տուգանային տարածության կորստի ՝ 5, 10 կամ15 յարդ:Փոքր խախտումները,օրինակ ՝ օֆսայդը (երբ որևէ խաղացող անցնում է սքրիմիջի գծի սահմանը խաղի մեկնարկից առաջ),պատժվում են հինգ յարդով : Ավելի լուրջ խախտումները (օրինակ ՝ բռնելը) պատժվում են 10 յարդով, իսկ ծանր խախտումները (օրինակ ՝ դեպքի դիմակը քաշելը) ՝ 15 յարդով:Տույժի տարածությունը կարող է հաշվարկվել սկրիմիջի սկզբնական գծից,խախտման վայրից (օրինակ ՝ փախանցման խանգարման դեպքում) կամ խաղի ավարտից հետո գնդակի գտնվելու վայրից:Հարձակման կողմից իրականացված խախտումները կարող են հանգեցնել նաև խաղափուլի կորստի,մինչդեռ պաշտպանության կողմից իրականացված խախտումները կարող են ավտոմատ կերպով առաջին խաղափուլ շնորհել հարձակվող թիմին: Ծայրահեղ դեպքերում խաղի պաշտոնյաները կարող են հեռացնել խաղացողներին( հեռացված խաղացողին կարելի է փոխարինել)կամ բացառիկ իրավիճակներում ավարտել խաղը ՝ հաղթանակը շնորհելով մեկ թիմին:Տույժերը չեն ազդում առաջին խաղափուլ ստանալու համար անհրաժեշտ տարածության վրա,եթե միայն դրանք չեն հանգեցնում ավտոմատ առաջին խաղափուլի:Եթե պաշտպանության խախտումը հանգեցնում է առաջին խաղափուլին անհրաժեշտ տարածության հաղթահարմանը,հարձակվող թիմին շնորհվում է առաջին խաղափուլ:

Եթե պաշտպանության կողմից խախտում է տեղի ունենում երկու միավորով փոխակերպման փորձի ժամանակ,և հարձակվող թիմը որոշում է կրկին խաղալ,նրանք պարտավոր են կրկին կաատարել երկու միավորով փորձ.մեկ միավորով փորձի անցում չի թույլատրվում:Հակառակը,եթե մեկ միավորով փորձի ժամանակ պաշտպանության խախտում է տեղի ունենում,հարձակվող թիմը կարող է փորձել երկու միավորով:

Տույժերը կարող են տեղի ունենալ խաղից առաջ (օրինակ ՝ օֆսայդ),խաղի ընթացքում (օրինակ ՝ բռնել), կամ խաղի ավարտից հետո (օրինակ ՝ սպորտին ոչ հարիր վարք):

Տույժերը երբեք չեն հանգեցնում միավորի շնորհման:Օրինակ ՝ եթե պաշտպանության խաղացողը խախտում է իր գոտում դա չի համարվում թաչդաուն.գնդակը տեղափոխվում է մեկ յարդի գծի վրա ՝ ավտոմատ առաջին խաղափուլով:Եթե տույժի տարածությունը գերազանցում է գոլի գծից մինչև գնդակի գտնվելու տեղը,ապա գնդակը տեղափոխվում է մինչև գոլի գծից կես տարածության վրա,բայց ոչ ավել,քան մեկ յարդի գծին (Կանադական ֆուտբոլում սքրիմիջը չի կարող սկսվել մեկ յարդի գծից ներս):

Շատ դեպքերում տույժ չկրող թիմը կարող է հրաժարվել տույժից,և այդ դեպքում նախորդ խաղի ադյունքը մնում է ուժի մեջ:Միակ բացառությունը այն է,երբ 3-րդ խաղափուլի հարվածի ժամանակ հարձակվող թիմը խախտում է կատարում հարվածից առաջ.ընդունող թիմը չի կարող հրաժարվել տույժից և ձեռք բերել գնդակի տիրապետում:Հարվածից հետո տույժերը կիրառվում են կամ գնդակի ընդունման վայրից,կամ վերադարձի տարածությունից:

Կանադական ֆուտբոլում գնդակը հարվածելու չորս եղանակ կա ՝

Տեղային հարված
Սա այն դեպքում,երբ գնդակը հարվածում են գետնին դրված վիճակում,որը պահում է թիմակիցը կամ,խաղի մեկնարկի(kickoff) ժամանակ,այն կարղ է դրվել հատուկ հենարանի (tee) վրա:Տարբեր տեսակի հենարաններ օգտագործվում են խաղի մեկնարկի և փոխակերպման փորձերի համար:
Ցատկող հարված
Սա այն դեպքն է,երբ գնդակը գետնին դիպչելուց հետո հարվածում են:Թեև այս հարվածն այսօր հազվադեպ է կիրառվում,այն գնահատվում է նույն կերպ,ինչ տեղային հարվածը : Այս խաղարկումը գալիս է ֆուտբոլի ռեգբիի ժառանգությունից և հիմնականում դուրս է մնացել գործածությունից,երբ ընդունվեց ծայրերում սրված գնդակը:Ի տարբերություն ամերիկյան ֆուտբոլի ՝ կանադական ֆուտբոլի անոնները թույլ են տալիս ցատկող հարված կատարել ցանկացած խաղացողի կողմից,սակայն այն շատ հազվադեպ է կիրառվում:
Պունտ
Սա այն է,երբ գնդակը հարվածում են այն ձեռքից բաց թողնելուց հետո,բայց մինչ այն կհասցնի դիպչել գետնին : Այս հարվածի միջոցով հնարավոր չէ ֆիլդ գոլ վաստակել,նույնիսկ եթե այն անցնի դարպասաձողերի միջով:Ինչպես ցատկող հարվածի դեպքում,խաղացողները կարող են ցանկացած պահի հարված կատարել:
Գնդակը առաջ գլորելը
Սա այն է,երբ գնդակը հարվածում են առանց որևէ խաղացողի տիրապետության մեջ լինելու,օրինակ ՝ գնդակը կարող է ազատ լինել գնդակի կորուստից,արգելափակված հարվածից,խաղի մեկնարկի հարվածից կամ սքրիմիջից կատարված հարվածից հետո: Այդ գնդակը կարող է օրինականորեն վերցնել և առաջ շարժել այն խաղացողը,ով հարվածել է այն,կամ ցանկացած խաղացող,ով հարվածի պահին գտնվել է գնդակի ետևում:

Ցանկացած հարվածի խաղի ժամանակ ՝ հարվածի պահին հարվածողը և այն թիմակիցները,ովքեր գտնվելլ են նրա ետևում,կարող են օրինականորեն վերցնել և առաջ շարժել գնդակը:Հարվածող թիմի այն խաղացողները,ովքեր գտնվում են հարվածից առաջ,չեն կարող մոտենալ գնդակին հինգ յարդից ավելի,մինչև ընդունող թիմը կամ հարվածողի թիմակիցը չդիպչի գնդակին:

Միավորներ վաստակելու եղանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորներ վաստակելու մեթոդները սրանք են ՝

Թաչդաուն
Թաչդաունը համարվում է այն դեպքում,երբ գնդակը,գտնվելով խաղացողի տիրապետության տակ,հատում է մրցակցի գոլային գիծը կամ դիպչում է դրան,կամ երբ խաղացողը գնդակով գտնվում է մրցակցի էնդ զոնայում:Թաչդաունը արժե 6 միավոր( մինչև 1956 թվականը ՝ 5 միավոր):Կանադական ֆուտբոլում թաչդաունը հաճախ անվանում են « մեյջոր միավոր » կամ պարզապես «մեյջոր»
Փոխակերպում
Թաչդաունից հետո գոլ խփած թիմը ստանում է մեկ սքրիմիջից խաղարկման հնարավորություն՝ լրացուցիչ մեկ կամ երկու միավոր վաստակելու համար:Եթե նրանք կատարում են այն,ինչ սովորաբար ֆիլդ գոլ կլիներ,ստանում են մեկ միավոր (որը կոչվում է "փոինթ-աֆթեր"),եթե նրանք կատարում են այն,ինչ սովորաբար թաչդաուն կլիներ,ստանում են,երկու միավոր(երկու միավորի փոխակերպում ):Սիրողական խաղերում այս սքրիմիջը կատարվում է մրցակցի 5 յարդի գծից:Կանադայի ֆուտբոլի լիգայում՝ մինչև 2015 թվականը ՝ բոլոր փոխակերպման փորձերը կատարվում էին 5 յարդ գծից (որը հավասար էր 12 յարդ հարվածի),2015 թվականից հետո ՝ մեկ միավորի համար հարվածի սքրիմիջ գիծը տեղափոխվել է 25 յարդ (32 յարդ հարվածի համար),իսկ երկու միավորի համար այն կատարվում է 3 յարդ գծից[22]։ Անկախ այն բանից,թե փոխակերպման փորձը հաջող է,թե ոչ,խաղը շարունակվում է խաղի մեկնարկի հարվածով (տես ստորև):
Դաշտային գոլ
Դաշտային գոլը հաշվվում է երեք միավոր,երբ գնդակը հարվածից հետո (ցատկող կամ տեղային հարվածով,բացառությամբ խաղի մեկնարկի հարվածի) առանց կրկին գետնին դիպչելու անցնում է մրցակցի դարպասաձողերի միջով կամ դարպասաձողերի վերին եզրից ձգվող երևակայական գծերի միջև:Եթե գնդակը դիպչում է ուղղահայաց (upright) ձողին խաչաձողի վերևում և այնուհետև անցնում է դարպասի միջով,միավորները հաշվվում են,և գնդակը չի համարվում մահացած,չկայացած:(Կանոն 5, Բաժին 4,Հոդված Art 4(դ)): Եթե դաշտային գոլի փորձը ձախողվում է,բայց գնդակը հատում է դաշտի մեռած գիծը(dead line) և այն այլևս հնարավոր չէ վերադարձնել,ապա դա համարվում է ռուժ(տես ստորև) և արժե մեկ միավոր:
Սեյֆթի
Սեյֆթին հաշվվում է երկու միավոր,երբ գնդակը դառնում է չկայացած այն թիմի գոլային գոտում,որը տիրապետում է գնդակին:Գնդակը դիպչում է կամ հատում է խաղից դուրս գիծը կամ գոլային գոտու կողագիծը ՝ դիպչելով գետնին,խաղացողին կամ գծից դուրս գտնվող որևէ օբյեկտի ՝ հակառակ թիմի խաղարկման արդյունքում: Այն արժե երկու միավոր : Այս տարբերակը տարբերվում է սինգլից (տես ստորև) նրանով, որ գոլ խփած թիմը սկսում է գնդակի տիրապետմամբ : Ամենատարածված սեյֆթին տեղի է ունենում է երրորդ հարվածի ժամանակ,երբ հարվածողը,գտնվելով իր թիմի վերջնագոտում,որոշում է չհարվածել գնդակը և պահում է այն իր թիմի գոլային գոտում : Այս դեպքում գնդակը փոխանցվում է միավոր վաստակած թիմին:Կանադական ֆուտբոլի լիգայում ՝ 25 յարդի գծից մեկնարկային հարվածով,կամ 35 յարդի գծից սքրիմիջով:
Ռուժ
Ռուժը հաշվվում է մեկ միավոր,երբ գնդակը չի կայանում այն գոլային գոտում,որը տիրապետում է գնդակին:Գնդակը դիպչում է կամ հատում է մեռած գիծը կամ գոլային գոտու կողագիծը ՝ դիպչելով գետնին,խաղացողին կամ որևէ օբյեկտի ՝ վաստակած թիմի դաշտից կատարված հարվածի արդյունքում:Տարբերությունը սեյֆթիի(տես ստորև) և ռուժի միջև ՝ ռուժի դեպքում միավոր ստացած թիմը սկսում է խաղը գնդակի տիրապետմամբ:
Պաշտոնապես այն կոչվում է ռուժ (ֆրանսերենից "կարմիր"),բայց հաճախ այն անվանում են սինգլ:Հստակ հայտնի չէ,թե որտեղից է առաջացել այս տերմինը,բայց ենթադրվում է,որ կանադական ֆուտբոլի վաղ փուլերում ռուժի գրանցումը նշվում էր կարմիր դրոշով:Ռուժը նաև միավոր վաստակելու եղանակ է Էթոն Ֆիելդ խաղում,որը հայտնի է առնվազն 1815 թվականից:

Խաղի վերամեկնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի վերսկսումը կախված է գրանցված միավորի տեսակից.

  • Թաչդաունից և փոխակերպման փորձից հետո ՝ անկախ նրանից հաջող է,թե ոչ,խաղը վերսկսում է միավոր վաստակած թիմի 35 յարդի գծից (սիրողական լիգաներում ՝ 45 յարդի գծից)կատարվող մեկնարկային հարվածով:
  • Դաշտային գոլից հետո ՝ միավոր չստացած թիմը կարող է ընտրել.խաղը վերսկսել մեկնարկային հարվածով միավոր վաստակած թիմի 35 յարդի գծից,կամ սկսել խաղը սեփական 35 յարդի գծից սքրիմիջով:
  • Սեյֆթիից հետո ՝ միավոր վաստակած թիմը կարող է ընտրել վերը նշված երկու տարբերակներից որևէ մեկը կամ սկսել խաղը սեփական 35 յարդի գծից մեկնարկային հարվածով:
  • Ռուժից հետո ՝ խաղը վերսկվում է միավոր չստացած թիմից.Կանադական ֆուտբոլի կանոններով ՝ 35 յարդի գծից սքրիմիջով: CFL -ի կանոններով ՝ 40 յարդի գծից սքրիմիջով:Եթե ռուժը գրանցվում է դաշտային գոլի ձախողման արդյունքում,միավոր չստացած թիմը կարող է ընտրել խաղը վերսկսել յարդի այն գծից,որտեղից կատարվել է դաշտային գոլի փորձը:

Խաղի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը բաղկացած է երկու 30 րոպեանոց կեսերից,որոնցից յուրաքանչյուրը բաժանված է երկու 15 րոպեանոց քառոռդներից:Յուրաքանչյուր քառորդում ժամանակը հետ է հաշվվում 15:00-ից:Ժամանակի հաշվարկի կանոնները փոխվում են,երբ կեսի ավարտին մնում է երեք րոպե:Յուրաքանչյուր քառորդի ավարտից հետո տեղի է ունենում 2 րոպե տևողությամբ ընդմիջում (միայն կեսերի միջև ՝ 15 րոպեանոց ընդմիջում), որից հետո թիմերը փոխվում են դաշտի ուղղությունը:

Առաջին 27 րոպեննեի ընթացքում ժամանակը կանգնում է,եթե ՝

  • Միավորներ են վաստակվել,
  • Գնդակը դուրս է եկել խաղադաշտի սահմաններից,
  • Առաջանցիկ փոխանցումը թերի է,
  • Գնդակը չկայացած է,և տուգանքի դրոշ է նետվել,
  • Գնդակը չկայացած է,և թիմերը փոխարինումներ են կատարում (օրինակ ՝ գնդակի տիրապետության փոփոխություն,հարվածի պատրաստություն,կարճ տարածության խաղարկում):
  • Գնդակը չի կայանում եթե խաղացողը վնասվածք է ստացել
  • Գնդակը չի կայանում,և թիմի ավագը կամ մարզիչը վերցնում է ժամանակի դադար:

Ժամանակի հաշվարկը վերսկսում է,երբ մրցավարը որոշում է,որ գնդակը պատրաստ է սքրիմիջի համար,բացառությամբ ՝

  • Թիմը ժամանակի դադարից հետո (ժամանակը սկսվում է սննափից),
  • Ժամանակի խախտման դեպքում (սկսվում է սնափից)
  • Մեկնարկային հարվածից հետո ՝ գնդակին առաջին անգամ դիպչելու պահից:

Կեսի վերջին երեք րոպենների ընթացքում ժամանակը կանգնում է,երբ գնդակը չի կայանում:Մեկնարկային հարվածի դեպքում ՝ ժամանակը սկսվում է,երբ գնդակին առաջին անգամ դիպչում են հարվախից հետո:Սքրիմիջի ժամանակ ՝ ժամանակի հաշվարկը կախված է նախորդ խաղարկման ավարտից:Ժամանակը սկսվում է,երբ գնդակը պատրաստ է սքրիմիջի համար,բացառությամբ ՝ ժամանակը սկսվում է սննափից,եթե նախորդ խաղարկման ժամանակ՝

  • Գնդակի մեկնարկային հարված է եղել,
  • Գնդակը հարվածվել է,
  • Գնդակի տիրապետությունը փոխվել է,
  • Գնդակը դուրս է եկել խաղադաշտից,
  • Միավորներ են վաստակվել,
  • Առաջանցիկ փոխանցումը թերի է,
  • Տուգանք է նշանակվել (եթե տուգանքը չի մերժվել),
  • Թիմը վերցրել է ժամանակի դադար.

Կեսի վերջին երեք րոպենների ընթացքում խաղը 20 վայրկյանի ընթացքում չսկսելու համար նշանակվող տուգանքը( որը ամերիկյան ֆուտբոլում հայտնի է որպես "delay of game") զգալիորեն խստացվում է:Եթե դա տեղի է ունենում առաջին կամ երկրորդ խաղարկման ժամանակ՝ նշանակվում է խաղարկման կորուստ:Եթե դա տեղի է ունենում երրորդ խաղարկման ժամանակ նշանակվում է տասը յարդի կորուստ և կրկնվում է խաղարկումը:Եթե երրորդ խաղարկման ժամանակ միևնույն թիմը դիտավորյալ կրկնում է ժամանակի խախտումը,մրցավարը կարող է գնդակի տիրապետությունը հանձնել պաշտպանվող թիմին:Վերջին երեք րոպենների ընթացքում ժամանակը չի աշխատում փոխակերպման ժամանակ

Ներկայացված ժամանակի վերջում կատարված փոխակերպման փորձերը չեն հաշվում վերջին երեք րոպեի ընթացքում:Եթե խաղաժամանակի 15 րոպեն ավարտվի,երբ գնդակը խաղի մեջ է,ապա խաղաժամանակը կերկարի մինչ գնդակը դառնա խաղից դուրս:Խաղաժամանակը չի կարող ավարտվել,երբ պատիժը սպասվում է.պաիտի-ը կիրառելուց հետո խաղաժամանակը կերկարի մեկ լրացուցիչ պայքարով : Անպատժելի թիմը կարող է մերժել ցանկացած պատիժ,որը համարում է անհարմար,այնպես որ պարտվող թիմը չի կարող անվերջ երկարեցնել խաղը ՝ շարունակաբար խախտումներ կատարելով:

Ավելացված ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե Կանդական ֆուտբոլի լիգայի խաղի ժամանակի ավարտին հաշիվը հավասար է,յուրաքանչյուր թիմին տրվում է հարձակվողական հնարավորություններ ՝ հաշիվը պարզելու համար:Որոշելու համար,թե որ թիմը կստանա գնդակը առաջինը,անցկացվում են դրամի նետում : Առաջին թիմը սկսում է խաղը մրցակցի 35 յարդի գծից և շարունակում է խաղը մինչև միավոր վաստակելը կամ գնդակի կորուստը:Եթե թիմը վաստակում է թաչդաուն(տուգանային գոտի անցում),2010 թվականի մրցաժարից սկսած ՝ պարտավոր է փորձել երկու միավորի փոխարկում : Այնուհետև մյուս թիմը սկսում է խաղը մրցակցի 35 յարդի գծից ՝ նույն հնարավորությամբ միավոր վաստակելու:Եթե երկու թիմերն էլ ավարտեն իրենց հարձակվողական հնարավորությունները,և մեկը առաջատար լինի,ապա այդ թիմը հայտարարվում է հաղթող:Հակառակ դեպքում ՝ թիմերը կրկին հնարավորություն են ստանում հաշիվը պարզելու ՝ սկսելով մյուս 35 յարդի գծից:Եթե երկրորդ փուլից հետո դեռ հաղթող չկա,կանոնավոր մրցաշրջանում խաղը ավարտվում է ոչ-ոքիով:Պլեյ-օֆֆի խաղերում թիմերը շարունակում են փորձել միավոր վաստակել ՝ հերթափոխով սկսելով 35 յարդի գծից,մինչև որ մեկ թիմը լինի առաջատար ՝ երկու թիմերի հավասար հնարավորություններից հետո:

U Sports ֆուտբոլում ՝ Ուտեկ գավաթի, Միտչել գավաթի, և Վանիե գավաթի խաղերում,կիրառվում է նույն ավելացված ժամանակի ընթացակարգը,մինչև որոշվի հաղթողը:

Պաշտոնյաներ և խախտումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնյաները պատասխանատու են խաղի կանոնների պահպանման և ժամանակի վերահսկաման համար:Բոլոր պաշտոնյաները կրում են սուլիչ և հագնում են սև-սպիտակ զոլավոր շապիկներ ու սև գլխարկներ ՝ բացառությամբ մրցավարի,ում գլխարկը սպիտակ է:[պարզաբանել] Յուրաքանչյուր պաշտոնյա կրում է նարնջագույն դրոշ, որը գետնին է նետում խախտման ազդանշանելու համար:Եթե պաշտոնյան նկատի մի քանի խախտում,նա իր գլխարկը նետում է որպես երկրորդային ազդանշան[23]։ Դաշտում գտնվող յոթ պաշտոնյաները (ստանդարտ յոթ հոգանոց անձնակազմի դեպքում,մինչհամալսարանական մակարդակներում օգտագործվում են ավելի քիչ պաշտոնյաներ) պատասխանատու են խաղի տարբեր ասպեկտների համար[23]։

Photograph of a down indicator box on a pole
Ժամանակակից ձորձի ցուցիչ տուփը ամրացված է ձողով և օգտագործվում է ներկայիս սքրիմիջի գիծը նշելու համար:Ցուցիչի վրա եղաշ թիվը փոխվում է հատուկ հատիչի միջոցով:
  • Մրցավար - տեղակայված է հարձակվողական խաղացողների հետևում և կողքին:Նա պատասխանատու է խաղի վերահսկման և կառավարման համար և հանդիսանում է վերջնական հեղինակություն հաշվի,խաղափուլի համարի և կանոնների մեկնաբանության հարցերում մյուս պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ:Մրցավարը հայտարորում է բոլոր խախտումները և քննարկում է դրանք խախտում կատարած թիմի ավագի հետ,վերահսկում է քվոթերբեքի դեմ անօրինական հավածները,պահանջում է առաջին խաղափուլի չափումներ և տեղակայված է գլխավոր մարզչին,երբ խաղացողը հեռացվում է խաղադաշտից:Մրցավարը դիրքավորվում է քվոթերբեքի փոխանցող ձեռքի կողմում:Խաղերի մեծ մասում մրցավարը պատասխանատու է գնդակը տեղադրելու համար նախքան խաղը սկսելը:
  • Գլխավոր մրցավար - գտնվում է պաշտոնական գծի հետևում:Նա հետևում է խաղին սքրիմիջի գծի երկայնքով ՝ համոզվելու համար,որ մինչ գնդակի փոխանցումը հարձակվող թիմում 12-ից ավելի խաղացող չկա:Նա վերահսկում է հարձակվող և պաշտպանվող գծային խաղացողների շփումը և արձանագրում է հիմնականում պահման խախտումները:Գլխավոր մրցավարը գրանցում է վերցված դադարի քանակը,դրամի նետման և խաղի հաշիվը,օգնում է մրցավարին գնդակի տիրապետության հետ կապված իրավիճակներում,ստուգում է խաղացողների հանդերձանքի օրինականությունը և անձրևի դեպքում չորացնում է գնդակը մինչև փոխանցումը:
  • Հետևի մրցավար - գտնվում է պաշտպանական գծի խորքում ՝ գլխավոր մրցավարի հետևում:Նա հետևում է,որ պաշտպանական թիմում 12 -ից ավելի խաղացող չլինի,որոշում է ՝ արդյոք գնդակի որսը օրինական է,արդյոք դաշտային գոլի կամ լրացուցիչ միավորի փորձը հաջող է,և արդյոք փոխանցման խանգարման խախտում է տեղի ունեցել:Հետևի մրցավարը նաև պատասխանատու է խաղի ժամաչափի համար(play clock),եթե տեսանելի ժամաչափ չկա:
  • Գծի գլխավոր մրցավար - գտնվում է սքրիմիջի գծի մի կողմում:Նա հետևում է սքրիմիջի գծի խախտումներին,ինչպես նաև օգնում է գծային մրցավարին անօրինական ընթացակարգերի ֆիքսման հարցում: Նա որոշում է՝ արդյոք խաղացողը դուրս է եկել խաղադաշտից իր կողմում,վերահսկում է շղթայի թիմը և ֆիքսում է վազողի առաջընթացի վերջնական կետը,երբ խաղը դադարում է:
  • Կողային մրցավար - տեղակայված է գծի գլխավոր մրցավարից 20 յարդ հեռավորության վրա ՝ դաշտի խորքում:Նա հիմնականում կրկնում է դաշտային մրցավարի պարտականությունները:Դաշտային գոլի և լրացուցիչ միավորի փորձերի ժամանակ կողային մրցավարը դիրքավորվում է գլխավոր մրցավարի կողքին
  • Գծային մրցավար - գտնվում է սքրիմիջի գծի վերևում ՝ գլխավորը մրցավարի դիմաց:Նա վերահսկում է խաղացողների փոխակերպումները,սքրիմիջի գիծը ՝ հարվածների ժամանակ,և խաղի ժամանակ:Գծային մրցավարը տեղեկացնում է գլխավոր մրցավարին,երբ քառորդի ավարտին ժամանակը սպառվում է,և տեղակացնում է տանտեր թիմի մարզչին,երբ մինչև ընդմիջման ավարտը մնում է հինգ րոպե:Կանադական ֆուտբոլի լիգայում գծային մրցավարը նաև զգուշացնում է մրցավարին,երբ մինչև խաղակեսի ավարտը մնում է երեք րոպե:Եթե ժամաչափը խափանվում է կամ դադարում է աշխատել,գծային մրցավարը դառնում է պաշտոնական ժամանակապահը:
  • Դաշտային մրցավար - գտնվում է գծային մրցավարից 20 յարդ հեռավորության վրա ՝ դաշտի խորքում:Նա վերահսկում է խաղի ժամաչափը,հաշվում է պաշտոնական խաղացողների քանակը և հետևում է հարձակվողական փոխանցման խանգարման և հարձակվողների կողմից պահման խախտումներին:Դաշտային մրցավարը որոշում է ՝ արդյոք գնդակի որսը կամ վերականգնումը օրինական է և որոշում է գնդակի դիրքը,երբ խաղացողը դուրս է գալիս դաշտից:Դաշտային գոլի և լրացուցիչ միավորի փորձերի ժամանակ նա դիրքավորվում է ուղիղ հենասյան տակ ՝հետևի մրցավարի դիմաց:

Պաշտոնյաների մեկ այլ խումբ, շղթայի թիմը,պատասխանատու է շղթաները տեղափոխելու համար:Շղթան բաղկացած է երկու մեծ ձողերից,որոնց միջև կա 10 յարդ երկարությամբ շղթա ՝ առաջին խաղափուլը չափելու համար:Շղթային թիմը մնում է դաշտի եզրագծին,բայց պաշտոնյաների պահանջով կարող է ժամանակավորապես ներս բերել շղթան ՝ չափումներ կատարելու համար:Սովորաբար շղթայի թիմը բաղկացած է առնվազն երեք հոգուց.երկուսը պահում են երկու ձողերը,իսկ երրորդը պահում է խաղափուլի ցուցանիշը:Խաղափուլի ցուցանիշը մեծ ձող է,որի վրա կա սլաք,որը թերթվում է յուրաքանչյուր խաղափուլից հետո է ցույց տալու համար ընթացիկ խաղափուլը,և այն տեղադրվում է գնդակի մոտավոր տեղում : Այս համակարգը կիրառվում է ավելի քան 100 տարի և համարվում է հուսալի միջոց հեռավորությանը չափելու համար ՝ հազվադեպ ենթարկվելով քննադատության[24]։

Վտանգավոր եղանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադական ֆուտբոլի լիգայում խաղը պետք է դադարեցվի,եթե կայծակ է ընկնում է մարզադաշտից 10 կմ (6 մղոն) շառավղով կամ առկա են այլ վտանգավոր եղանակային պայմաններ,կամ եթե սպասվում է վտանգավոր եղանակ:Կանոնավոր մրցաշրջանում,եթե խաղը չի վերսկսվել մեկ ժամից հետո,և խաղի երրորդ քառորդի առնվազն կեսն ավարտված է,հաշիվը համարվում է վերջնական[25]։ Այս կանոնը առաջին անգամ կիրառվել է 2019 թվականի օգոստոսի 9-ին,երբ Սասկաչևան-Մոնրեալ խաղը դադարեցվեց երրորդ քառորդի վերջում[26]։

Եթե դադարեցումը տեղի է ունենում ավելի վաղ փուլում,կամ եթե դա փլեյ-օֆֆ կամ Գրեյի գավաթի խաղ է,խաղը կարող է դադրեցվել մինչև 3 ժամ և ապա վերսկսվել:3 ժամից ավելի դադարի դեպքում խաղը տվյալ օրը չի շարունակվում:Փլեյ-օֆֆի կամ Գրեյի գավաթի խաղը պետք է շարունակվի հաջորդ օրը ՝ դադարեցման կետից[25]։

Կանոնավոր մրցաշրջանում,եթե խաղը դադրեցվում է 3 ժամով և մեկ թիմը առնվազն որոշակի առավելություն ունի,այդ թիմը հայտարարվում է հաղթող : Անհրաժեշտ առավելությունը տարբերվում է ՝ կախված դադարի ժամանակահատված՝ առաջին քառորդում ՝ 21 միավոր,երկրորդում ՝ 17, երրորդում ՝13:Եթե ոչ մի թիմ չունի անհրաժեշտ առավելություն,և նրանք նախատեսված չեն հանդիպել կրկին մրցաշրջանում,խաղը հայտարարվում է ոչ-ոքի[25]։

Եթե խաղը դադարեցվում է 3 ժամով և ոչ մի թիմ չունի անհրաժեշտ առավելություն,բայց թիմերը նախատեսված են կրկին հանդիպել մրցաշրջանում,ապա դադարեցված խաղը որոշվում է«երկու հարձակվողական փուլերի» միջոցով,որը կատարվում է հաջորդ խաղից առաջ : Այս գործընթացը հիմնականում նման է CFL-ի ավելածված ժամանակի կանոններին ՝ երկու հիմնական բացառություններով ՝ յուրաքանչյուր թիմ պետք է խաղա ճիշտ երկու հարձակվողական փուլ,անկախ արդյունքից,թեև դադարեցվաճ խաղի հաշիվը չի ավելացվում կրակոցային փուլի հաշվին,այն օգտագործվում է որոշելու համար,թե որ յարդի գծից է սկսվելու յուրաքանչյուր թիմի հարձակվումը,ինչը առավելություն է տալիս առաջատար թիմին[25]։


Հարձակվող թիմը(դեղին կամ սպիտակ) առաջին փորձն է և տասը յարդ իրենց 54-րդ յարդային գծի վրա,պաշտպանվող թիմի (կարմիր և սև ) դեմ U Sports ֆուտբոլային խաղում:Յուրաքանչյուր թիմի տասներկու խաղացողները և գլխավոր մրցավարը (յոթ պաշտոնյաներից մեկը) պատկերված են: Հարձակվող թիմը գտնվում է մեկ վազորդով կազմավորված դիրքում և ունի հինգ ընդունող,որոնք կարող են ստանալ գնդակը:

Նշում: Պիտակները սեղմելի են:.

Կանադական ֆուտբոլում խաղային դիրքերը տարիների ընթացքում զարգացել են և պաշտոնապես սահմանված չեն կանոններով : Այնուամենայնիվ,կան մի քանի ստանդարտ դիրքեր,որոնք ներկայացված են ստորև:

Հարձակվող թիմը յուրաքանչյուր խաղափուլում պետք է ունենա առնվազն յոթ խաղացող ՝ գծային մեկնարկի երկայնքով: Գծի երկու ծայրերում գտնվող խաղացողները (սովորաբար լայն ընդունողները) կարող են ընդունել փոխանցումներ և մինչև խաղափուլը սկսվելը կարող են շարժվել գծի երկայնքով:Մնացած խաղացողները (սովորաբար հարձակվողական գծայինները) իրավասու չեն ընդունել փոխանցումները և,տեղը գրավելուց հետո,չեն կարող շարժվել մինչև խաղափուլը սկսվի:

Հարձակվողական դիրքերը բաժանվում են երեք հիմնական կատեգորիանների:

Հարձակվողական գծայիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակվողական գծայինների (կամ ստորին գծայինների )հիմնական պարտականությունն է պաշտպանել քվոթերբեքին,որպեսզի նա կարողանա փոխանցել գնդակը,ինչպես նաև բացել ճանապարհ վազքի խաղերի համար:Նրանք սովորաբար չեն կրում գնդակը (բացառությամբ այն դեպքերի,երբ վերականգնվում են այնդ գնդակի կորստից հետո) և չեն ստանում փոխանցումներ,բայց կանոններում դրա վերաբերյալ արգելք չկա:

Հարձակվող գծայինները ներառում են հետևյալ դիրքերը՝

Կենտրոն- Սկսվում է խաղափուլը ՝ փոխանցելով գնդակը քվորթեբեքին : Ամենակարևոր պաշտպանն է փոխանցման ժամանակ և ղեկավարում է հարձակվողական գծի խաղային պլանները:
Ձախ և աջ պահապան- տեղակայված է կենտրոնի ձախ և աջ կողմերում:Օգնում է պաշտպանել քվոթերբեքին և հիմնականում հիանալի վազքի պաշտպան է,բացում է ճանապարհ վազորդների համար:
Ձախ/աջ տակլ- Տեղակայված է հարձակվողական գծի ծայրերում:Սրանք գծի ամենախոշոր խաղացողներն են,սովորաբար ավելի քան 300 ֆունտ (140) կգ:Հիմնականում հիանալի պաշտպաններ են փոխանցման ժամանակ:

Ետնամասի խաղացողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ետնամասի խաղացողները գծայինների հետևում են խաղափուլի սկզբում:Նրանք կարող են վազել գնդակով,ստանալ փոխանցումներ( handoffs, laterals, and forward) և շարժել մինչև խաղափուլը սկսվելը:

Ետնամասի խաղացողների դիրքերը ՝

Քվոթերբեք - Սովորաբար հարձակման թիմի ղեկավարը:Տալիս է խաղային հրահանգներ,ստանում գնդակը փոխանցումից և սկսում է հարձակվողական խաղը է փոխանցելով գնդակը ընդունողին,հանձնելով այն այլ ետնամասի խաղացողի կամ ինքնուրույն վազելով:
Ֆուլբեք - Ունի բազմակի դերեր ՝ ներառյալ փոխանցման պաշտպանությունը,գնդակ ընդունելը և ճանապարհ բացելը վազորդի համար:Երբեմն ինքն էլ կրում է գնդակը,հատկապես կարճ հեռավորության խաղերում:
Հետվազք - (կամ թեյլբեք)-Թիմի հիմնական վազորդն է:Երբեմն ընդունում է փոխանցումներ և կատարում պաշտպանական դեր է փոխանցման ժամանակ:

Ընդունողները կարող են խաղափուլը սկսել գծային մեկնարկի վրա կամ դրա հետևում:Նրանք կարող են վազել գնդակով,ինչպես նաև ստանալ փոխանցումներ:

Ընդունվողների դիրքերը

Լայն ընդունող - Տեղակայվում է գծային մեկնարկի վրա,սովորաբար կենտրոնից որոշակի հեռավորության վրա:Վազում է նախապես որոշված ուղղությամբ ՝ փոխանցում ընդունելու և տարածություն շահելու համար:
Սլոթբեք-Տեղակայվում է գծային մեկնարկի հետևում ՝ լայն ընդունողի և տակլի միջև:Կարող է սկսել շարժվել դեպի գծային մեկնարկը մինչև փոխանցումը:Վազում է նախապես որոշված ուղղությամբ ՝ փոխանցում ընդունելու և տարածություն շահելու համար:

Պաշտպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնները սահմանափակում չեն դնում պաշտպանական կազմավորման վրա,բացի այդ պահանջից,որ նրանք պետք է մնան գծային մեկնարկից մեկ յարդ հեռավորության վրա մինչև խաղափուլի սկիզբը:

Պաշտպանական դիրքերը բաժանվում են երեք հիմնական կատեգորիաների:

Պաշտպանական գծայիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձախ/աջ պաշտպանական տակլ - Փորձում է անցնել հարձակվողական գծով կամ բացել անցքեր,որպեսզի գծախմբի պաշտպանները ճնշեն քվոթերբեքին:
Նոուզ տակլ - Պաշտպանական տակլ,որը տեղակայվում է անմիջապես կենտրոնի դիմաց:
Ձախ/աջ պաշտպանական վերջ -Հիմնական ճնշող գծայիններն են:Նպատակ ունեն ճնշել քվոթերբեքին և կանգնեցնել վազորդին է մինչև նա հատի գծային մեկնարկը:

Գծախմբի պաշտպաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին գծապահ - Տեղակայվում է կենտրոնի դիմաց է,մոտ 3–4 յարդ հեռավորության վրա:Սովորաբար պաշտպանության ղեկավարը տալիս է հրահանգներ գծայիններին և գծախմբի պաշտպաններին:
Թուլյ կողմի գծապահ - Տեղակայվում է դաշտի կարճ կողմում:Կարող է հետ քաշվել ՝ փոխանցման պաշտպանություն ապահովելու կամ կանգնեցնել վազորդին:
Ուժեղ կողմի գծապահ - Տեղակայվում է դաշտի երկար կողմում:Հիմնականում կենտրոնանում է վազորդին կանգնեցնելու վրա:

Պաշտպանական ետնամասի խաղացողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քորներբեք - Հետևում է լայն ընդունվողներից մեկին մեծ մասամբ:.
Պաշտպանական հալֆբեք -Հետևում է սլոթբեքերից մեկին և օգնում է կանգնեցնել վազորդին ՝ դաշտի կողմերից դուրս գալուց:
Անվտանգություն - Տեղակայվում է դաշտի ետնամասում,սովորաբար կենտրոնում,և համարվում է պաշտպանության վերջին գիծը:Երբեմն ճնշվում է քվոթերբեքին կամ կանգնեցնում վազորդին:

Հատուկ թիմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ թիմերը հիմնականում օգտագործվում են հարվածային խաղափուլերի ժամանակ,որոնք ներառում են խաղի մեկնարկային հարվածներ,պանտեր գոլի հարվածներ և լրացուցիչ միավորի հարվածներ:

Երկար փոխանցող - Հարվածային խաղափուլերի համար փոխանցում է գնդակը ՝ պանտի,դաշտային գոլի կամ լրացուցիչ միավորի փորձի ժամանակ:
Պահող - Ստանում է փոխանցումը դաշտային գոլի և լրացուցիչ միավորի հարվածների ժամանակ:Տեղադրում է գնդակը ճիշտ դիրքում և պահում այն ՝ մինչ հարվածողը հարվածում է : Այս դիրքը սովորանար զբաղեցնում է պահեստային քվոթերբեքը,բայց երբեմն կարող է լինել մեկնարկային քվոթերբեքը կամ պանտերը:
Հարվածող - Կատարում է խաղի մեկնարկային հարվածները:Կատարում է դաշտային գոլի և լրացուցիչ միավորի հարվածները:,
Պանտեր - Կատարում է պանտը,սովորաբար երրորդ փորձից հետո ՝ գնդակը հակառակ թիմի դաշտի խորքը տեղափոխելու համար:
Վերադարձնող - Խաղի մեկննարկային հարվածների,պանտերի և բաց թողնված դաշտային գոլերի ժամանակ փորձում է հնարավորինս հեռու վերադարձնել գնդակը:Սովորաբար արագ և ճկուն վազորդ է:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Timeline 1860s». Official Site of the Canadian Football League. Canadian Football League. Արխիվացված է օրիգինալից 1 May 2010-ին. Վերցված է 13 July 2010-ին.
  2. 2,0 2,1 Wallenfeldt, Jeff; Augustyn, Adam; Moreau, Nicholas; Shepherd, Melinda C.; Tikkanen, Amy (2023-02-10). «Canadian football» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2023-05-19-ին.
  3. Zelkovich, Chris (1 December 2009). «Grey Cup a ratings champion». The Toronto Star. Toronto, Ontario. Վերցված է 23 December 2009-ին.
  4. Chris Zelkovich, The Great Canadian ratings report: Drop in Grey Cup audience follows CFL's downward trend, Yahoo Sports, 2 December 2014
  5. «History». Football Canada (ամերիկյան անգլերեն). 2014-05-10. Արխիվացված է օրիգինալից 2021-03-25-ին. Վերցված է 2018-09-21-ին.
  6. 'Canada' at Rugbyfootballhistory.com
  7. «History – CFL.ca – Official Site of the Canadian Football League». CFL.ca. Արխիվացված է օրիգինալից 13 December 2014-ին. Վերցված է 1 December 2014-ին.
  8. «gridiron football (sport)». Britannica Online Encyclopedia. britannica.com. Վերցված է 13 July 2010-ին.
  9. «History – CFL.ca – Official Site of the Canadian Football League». CFL.ca. Արխիվացված է օրիգինալից 13 December 2014-ին. Վերցված է 1 December 2014-ին.
  10. «Canadian Football League (CFL)». Encyclopædia Britannica. Վերցված է 1 December 2014-ին.
  11. «History – CFL.ca – Official Site of the Canadian Football League». CFL.ca. Արխիվացված է օրիգինալից 13 December 2014-ին. Վերցված է 1 December 2014-ին.
  12. «History – CFL.ca – Official Site of the Canadian Football League». CFL.ca. Արխիվացված է օրիգինալից 13 December 2014-ին. Վերցված է 1 December 2014-ին.
  13. 13,0 13,1 «History – CFL.ca – Official Site of the Canadian Football League». CFL.ca. Արխիվացված է օրիգինալից 9 November 2014-ին. Վերցված է 1 December 2014-ին.
  14. «Canadian Football Timelines (1860–2005)» (PDF). footballcanada.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 9 January 2017-ին. Վերցված է 3 October 2019-ին.
  15. «IFAF approves Canadian rules in competitions, use of the Canadian rulebook». MSN.
  16. «Schedule». CFL.ca (անգլերեն). Վերցված է 2019-07-15-ին.
  17. «2019 Vanier Cup». U SPORTS (անգլերեն). 8 September 2017. Վերցված է 2019-07-15-ին.
  18. «Home». Canadian Junior Football League (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-07-15-ին.
  19. «Frequently Asked Questions about Game Rules and Regulations». Վերցված է 4 June 2014-ին.
  20. «CFL introduces 4 rule changes for 2009 season». Canadian Broadcasting Company. 2009-05-11. Վերցված է 13 July 2010-ին.
  21. «Rule 1, Section 7, Article 9: Time Count». The Official Playing Rules for the Canadian Football League 2015 (PDF). Canadian Football League. էջեր 18–19. Արխիվացված է օրիգինալից (PDF) December 22, 2015-ին. Վերցված է December 21, 2015-ին.
  22. «Major rule changes approved by CFL Governors». cfl.ca. 8 April 2015.
  23. 23,0 23,1 Long, Howie; Czarnecki, John. «American Football Officials». Dummies.com. Արխիվացված օրիգինալից November 27, 2012-ին. Վերցված է November 22, 2012-ին.
  24. Branch, John (December 31, 2008). «The Orchestration of the Chain Gang». The New York Times. Արխիվացված օրիգինալից December 29, 2012-ին. Վերցված է December 19, 2012-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 «CFL Weather Protocol». CFL. Վերցված է 2019-08-10-ին.
  26. «Saskatchewan Roughriders defeat Montreal Alouettes 17–10 in storm-shortened game versus Montreal Alouettes». Regina Leader-Post. 2019-08-09. Վերցված է 2019-08-10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադական ֆուտբոլ» հոդվածին։