Կանադական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանադական խոհանոցը Կանադայում բնակվող ժողովուրդների ավանդական խոհանոցն է։

Կանադական խոհանոցի բաղադրիչներ

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չի կարելի Կանադայի ցանկացած ուտեստ անվանել ազգային։ Կանադան երկազգ երկիր է։ Կանադական խոհանոցը լայնորեն տարբերվում է ըստ տարածաշրջանի։ Կանադայի նախկին վարչապետ Ջո Քլարկն այս մասին ասել է. «Կանադան ունի խոհանոց՝ այլ խոհանոցներից։ Դա ոչ սոլյանկա է, այլ շվեդական սեղան»։

Կանադական խոհանոցի սկզբնական արմատները ձևավորվել են հյուսիսամերիկյան բնիկ ժողովուրդների ավանդույթներում, ինչպես նաև անգլական և ֆրանսիական խոհանոցներում։ Հետևաբար, կանադական խոհանոցը ավելի ճիշտ կլինի անվանել անգլո-ամերիկյան-կանադական խոհանոց։ Այն 18-րդ և 19-րդ դարերում լրացվել է Կենտրոնական, Հարավային և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Չինաստանի ներգաղթյալների կողմից։

Կանադական խոհանոցի հիմնական բաղադրիչը Քվեբեկի խոհանոցն է, քանի որ ֆրանսիական խոհարարների բաղադրատոմսերը պատմականորեն և աշխարհագրորեն մոտ են Կանադային։

Ավանդական ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադացիների ամենօրյա ճաշատեսակները ներառում են բնական մսից պատրաստված ուտեստներ, ինչպիսիք են բիֆշտեքսը, ռոսթբիֆը և լանգետը։ Կանադական խոհանոցի բավականին «հաջողակ» ճաշատեսակը ֆիլե բրոշետտեն է, որն իրենից ներկայացնում է խոզապուխտի, բեկոնի, շամպինիոնի և սոխի կտորներ՝ շամփուրի վրա։ Կանադական խոհանոցի առաջին ուտեստները բանջարեղենով՝ ծաղկակաղամբ, դդում, լոլիկ, արգանակով և արիշտայից, կանաչիից պատրաստված ապուրներ են։ Կանադայում ամենահայտնի ճաշատեսակը դդմի ապուրն է և թխկու օշարակը[1].:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Особенности национальной канадской кухни». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադական խոհանոց» հոդվածին։