Jump to content

Կանադական թղթադրամների ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադական թղթադրամների ընկերություն
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Երկիր Կանադա[1]
Հիմնադրված1897
Գլխադասային գրասենյակՕտտավա, Կանադա
Կայքcbnco.com
Կանադական թղթադրամների ընկերության գլխամասային գրասենյակը Ուեսթբորոյում, Օտռավա

Կանադական թղթադրամների ընկերություն (անգլ.՝ Canadian Bank Note Company, CBNC), կանադական պաշտպանված տպագրության ընկերություն։ Այն առավել հայտնի է Կանադայի կենտրոնական բանկի հետ կնքած պայմանագրով, ըստ որի 1935 թվականից սկսած ապահովում է կանադական թղթադրամների տրամադրմամբ։ Ընկերության մյուս հաճախորդների թվում են մասնավոր ընկերություններ, ազգային և ենթաազգային կառավարություններ, կենտրոնական բանկեր և փոստային ծառայություններ ամբողջ աշխարհից։

Բացի թղթադրամներից՝ ընկերությունն արտադրում է անձնագրեր, վարորդական վկայականներ, ծննդյան վկայականներ, նամականիշեր, զեղչատոմսեր և բազմաթիվ այլ փաստաթղթային անվտանգության բարձր պահանջներ ունեցող արտադրանքներ։ Ընկերությունը նաև տպագրում և տրամադրում է փաստաթղթերի ընթերցման համակարգեր՝ նույնականացման քարտերի, վիճակախաղերի, նամականիշերի և թղթադրամների համար։

1897 թվականից մինչև 1923 թվականը Կանադական թղթադրամների ընկերությունը եղել է Նյու Յորքում հիմնված Ամերիկյան թղթադրամների կորպորացիայի (այժմ հայտնի է որպես ABCorp) մի բաժին։ Հետագայում այն դարձել է մասնավոր ընկերություն, երբ ձեռք է բերել Օտավայի բիզնեսմեն Չարլզ Որթենը։ 1976 թվականից Դուգլաս Արենդսը աստիճանաբար վերահսկողություն է ձեռք բերել ընկերության վրա[2]։ Ներկայումս ընկերությունը հիմնված է Օնտարիոյի Օտտավա քաղաքում։

2014 թվականից Կանադական թղթադրամների ընկերությունը Կարիբյան համայնքի (անգլ.՝ CARICOM) երկրներում օգտագործվող մեքենայական ընթերցման անձնագրերի հիմնական մատակարարն է[3][4]։ Նոր Կարիբյան համայնքի անձնագրերի մեծամասնությունը ծառայում է միությանը՝ Կարիբյան միացյալ շուկայի և տնտեսության (անգլ.՝ CSME) տարածքում ճամփորդությունները հեշտացնելու համար[5]։

Կանադական թղթադրամների արտադրության ընկերության կողմից տպագրված արտադրանքի նմուշներ՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. «As time (And cash) goes by: A history of the Canadian Bank Note company». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  3. «Canadian Banknote Company Assures Highest Quality Passport» (Press release). Government of St. Kitts and Nevis Information Service. 2014 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  4. «CANADIAN BANK NOTE COMPANY ASSURES HIGHEST PASSPORT QUALITY». SKNIS. 2014 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Caribbean Net News: Canadian firm to supply machine-readable passports to Guyana». www.caribbeannetnews.com. 2007 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]