Կայք (Արագածոտնի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայք (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Կայք | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Ապարանի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ | ||
Գյուղապետ | Կարեն Հարությունյան | ||
Այլ անվանումներ | Մուլքի | ||
ԲԾՄ | 1850 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼441 մարդ (2011)[1] | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 252 | ||
Փոստային դասիչ | 0313 | ||
| |||
Կայք Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից հյուսիս-արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 29 կմ հեռավորության վրա:Գյուղը գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի արևմտյան լանջին` ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա:
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 160-180, հունվարյանը` -60,-80: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են:[2]
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ունեցել է Մելքոնքենդ, Մելքումքենդ, Մյուլք, Մուլկի ,Մուլքի գյուղ անվանումները:Կայք է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայք գյուղի բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտի, Մուշի, Խոյի և Սալմաստի շրջանների գյուղերից 1828-1829 թվականներին[3]։Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 521 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 30%, աշխատունակ ները` 55%, հետաշխատունակները` 15%:
Կայք գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։Գյուղն ունի առկա 148 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Քաղաքացիների սեփականությունը կազմում է համայնքի տարածքի մոտ 51%: Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 127 հա, մոտ 71 հա` վարելահողեր: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Արդյունաբերություն չունի:
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում պահպանվել է XVI դարի սուրբ Աստվածածին եկեղեցին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կայք համայնքի մասին Արագածոտնի մարզի կայքէջում Արխիվացված 2013-02-17 Wayback Machine
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Արագածոտնի մարզպետի աշխատակազմ». aragatsotn.mtad.am. Վերցված է 2025-03-26-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Մուլք». www.nayiri.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայք (Արագածոտնի մարզ)» հոդվածին։ |
|