Կայսր Նորթոն
Կայսր Նորթոն | |
---|---|
Ծնվել է՝ | հունվարի 17, 1811 կամ փետրվարի 4, 1818[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Մահացել է՝ | հունվարի 8, 1880[3] |
Վախճանի վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Woodlawn Memorial Park Cemetery և Սան Ֆրանցիսկո | |
Երկիր | ԱՄՆ |
գահի հավակնորդ և գործարար |
Ջոշուա Աբրահամ Նորթոն (հունվարի 17, 1811 կամ փետրվարի 4, 1818[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - հունվարի 8, 1880[3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նույն ինքը՝ Կայսր Նորթոնը, Սան Ֆրանցիսկոյի բնակիչ, ով 1859 թվականին իրեն հռչակեց "Նորթոն I, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կայսր"[4], ապա նաև՝ "Մեքսիկայի տիրակալ"[5]:
Նորթոնը ծնվել է Անգլիայում, բայց կյանքի մեծ մասն անցկացրել է Հարավային Աֆրիկայում։ Նա արտագաղթել է Սան Ֆրանցիսկո այն բանից հետո, երբ իր հոր ունեցվածքից ստացել է 40.000 դոլար հրիտակ (ինչը համարժեք է 1,1 միլիոն դոլարի՝ 2014 թ. կուրսով)։ Նա սկսեց զբաղվել գործարարությամբ, սակայն անհաջողություն կրեց՝ ներդնելով պերուական բրնձի գործի մեջ[6]։
Նորթոնը փորձեց դատարանի միջոցով լուծել բրնձի վերաբերյալ իր պայմանագիրը, սակայն անհաջողություն կրելուց հետո նա դադարեց հանրային կերպար լինելուց։ Նա կրկին հայտնվում է 1859 թ. սեպտեմբերին, երբ իրեն հռչակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կայսր[7]։ Թեև նա որևէ քաղաքական ազդեցություն չուներ և հիմնականում իր շրջապատի կողմից ենթարկվում էր ծաղրի, բայց Սան Ֆրանցիսկոյում նրան ընդունում էին որոշակի հարգանքով և նրա պատվին թողարկված դրամն օգտագործվում էր այն հաստատություններում, ուր նա հաճախ էր այցելում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորթոնի ծնողներն անգլիացի հրեաներ էին՝ հողագործ և վաճառական Ջոն Նորթոնը և հաջողակ վաճառական Աբրահամ Նորդենի դուստր՝ Սարա Նորդենը[8][9][10]։
Ամենայն հավանականությամբ Նորթոնը ծնվել է Դեփթֆորդի Քենթիշ ավանում, որը ներկայում Լոնդոնի շրջագծի մեջ է[9][11]։
Նրա ծննդյան տարեթիվը ճշգրիտ հայտնի չէ, ըստ տարբեր տվյալների այն տատանվում է 1814-1820 թվականների միջակայքում[12][13][14][15][16][17][18][19][20]։
Իրեն կայսր հռչակելը
[խմբագրել | խմբագրել կոդը]1859 թ. դրությամբ Նորթոնը վերջնականապես հիասթափվեց իր կարծիքով՝«ԱՄՆ-ի իրավական և քաղաքական կառուցվածքի անպետքությունից»։ 1859 թ. սեպտեմբերի 17-ին նա նամակներ հղեց քաղաքի տարբեր թերթերին՝ իրեն հռչակելով «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կայսր»։
Այդ մասին լուրն առաջին անգամ տպագրվեց San Francisco Bulletin թերթում որպես երգիծական նյութ[21]։ Նորթոնը հետագայում իրեն հռչակեց նաև «Մեքսիկայի Տիրակալ», այդպիսով սկիզբ դնելով իր 21-ամյա աննախադեպ և անլուրջ իշխանությանն Ամերիկայում։
Ինքնահռչակ կայսրն օգուտ չէր տեսնում օրենսդրական մարմնի մեջ և 1859 թ. հոկտեմբերի 12-ին նա «ցրում է» ԱՄՆ Կոնգրեսը։ 1860 թ. նա հրաման է արձակում, որով հրահանգում է կաթոլիկ և բողոքական եկեղեցիներին՝ իրեն հռչակել «Կայսր»։ 1869 թ. օգոստոսի 12-ին նա լուծարում է ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները։
Հետաքրքրական է, որ Նորթոնն առաջարկում էր ստեղծել Ազգերի լիգա[22]։
Վերջին տարիները և մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1867 թ. ոստիկանությունը նրան ձերբակալում է՝ հարկադիր մտավոր բուժման ուղարկելու նպատակով, սակայն հանրային ճնշման տակ նրան ազատ են արձակում։
1880 թ. հունվարի 8-ի երեկոյան՝ Կալիֆորնիայի Գիտությունների ակադեմիայում դասախոսության գնալու ճանապարհին Նորթոնը կորցնում է գիտակցությունը։ Մինչ ոստիկանության կանչած շտապ օգնության կառքը տեղ կհասներ, Նորթոնը մահանում է։
Հիշատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարք Տվենի «Հեքլբերի Ֆինի արկածները» գրքում Արքայի կերպարը հիմնված է Ջոշուա Նորթոնի անձի վրա[23]։
ՆորթոնըՌոբերտ Լյուիս Սթիվենսոնի 1892 թ. «Նավաբեկված»-ը նորավեպի կերպարներից մեկն է[23]։
1980 թվականի հունվարին Սան Ֆրանցիսկոյում կազմակերպվեցին միջոցառումներ՝ նվիրված «Միացյալ Նահանգների առաջին և միակ Կայսեր» մահվան հարյուրամյա տարելիցին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nypl.org/blog/2012/07/17/emperor-united-states
- ↑ 3,0 3,1 3,2 Fannin C. M. Norton, Joshua Abraham (1818 or 1819–08 January 1880), merchant and self-proclaimed emperor of the United States and protector of Mexico // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.2001875
- ↑ Smith, Fred (2002-01-31).
- ↑ 5,0 5,1 Hansen, Gladys (1995).
- ↑ Carr, Patricia E. (July 1975).
- ↑ Weeks, David; James, Jamie (1996).
- ↑ Dakers, Hazel (2000-04-06).
- ↑ 9,0 9,1 "Joshua Abraham Norton" at 1820Settlers.com.
- ↑ William Drury, Norton I: Emperor of the United States (Dodd, Mead & Co., 1986), pp.10-15.
- ↑ William Drury, Norton I: Emperor of the United States (Dodd, Mead & Co., 1986), p.14.
- ↑ "Le Roi Est Mort" Արխիվացված 2011-05-24 Wayback Machine.
- ↑ William Drury, Norton I: Emperor of the United States (Dodd, Mead & Co., 1986), p.10.
- ↑ Cowan, Robert (October 1923).
- ↑ "1820 Settler Party: Willson" at 1820Settlers.com.
- ↑ Drury, William (1986).
- ↑ The Emperor's Bridge Campaign, "Homing in on the Birth Date?"
- ↑ "Norton, Joshua Abraham – newspaper cutting" at 1820Settlers.com.
- ↑ "Joshua Abraham Norton, b. 4 February 1818," The Emperor's Bridge Campaign, 8 February 2015.
- ↑ "Zpub, Emperor Norton Records & the Emperor's Birth Date: A Case Study in Good Intentions & Undue Influence," The Emperor's Bridge Campaign, 16 February 2015.
- ↑ Nolte, Carl (September 17, 2009).
- ↑ Mencken, Henry Louis; George Jean Nathan (1951).
- ↑ 23,0 23,1 Moylan, Peter.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսր Նորթոն» հոդվածին։ |
|