Կայսերական վալս (կինոնկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կայսերական վալս
The Emperor Waltz
Theemperorwaltzjapanesemovieposter-jpnmag1953.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ[1]
Թվական1948
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲիլլի Ուայլդեր[1] և Charles Brackett?
ՊրոդյուսերCharles Brackett?
Սցենարի հեղինակԲիլլի Ուայլդեր և Charles Brackett?
ԴերակատարներԲինգ Քրոսբի[2], Ջոան Ֆոնտեյն[2], Roland Culver?[2], Լուսիլ Ուոթսոն[2], Ռիչարդ Հեյդն[2], Զիգ Ռուման[2], Alma Macrorie?[2], Սիրիլ Դելևանտի[2], Harold Vermilyea?[2], Frank Elliott? և Julia Dean?
ՕպերատորՋորջ Բառնս
ԵրաժշտությունՎիկտոր Յանգ
ՄոնտաժDoane Harrison?
Պատմվածքի վայրՎիեննա
Նկարահանման վայրԱլբերտա
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն106 րոպե

Կայսերական վալս[3] (անգլերեն՝ The Emperor Waltz), ամերիկացի անվանի կինոռեժիսոր Բիլլի Ուայլդերի՝ 1946 թվականին նկարահանած և 1948-ին էկրաններ բարձրացած երաժշտական կատակերգությունը, որտեղ գլխավոր դերերի կատարմսամբ հանդես են եկել Բինգ Քրոսբին և Ջոան Ֆոնտեյնը[4]: Ֆիլմի նկարահանումները կատարվել են ԱՄՆ-ում՝ Ժայռոտ լեռներում գտնվող Ջասպեր ազգային պարկում՝ նմանեցնելով կինոնկարի դիպաշարում (սյուժեում) հիշատակվող Տիրոլյան Ալպերին[5]: Երաժշտական կատակերգության ժանրին պատկանող այս կինոնկարը, որ ժանրային առումով միակն է կինոռեժիսոր Բիլլի Ուայլդերի ստեղծագործական գործունեության մեջ, հեղինակավոր Օսկար կինոմրցանակի է արժանացել երկու անվանակարգում՝ «Լավագույն տարազավորում» («Best Costume (in color)») և «Լավագույն երաժշտական ֆիլմ» («Best Soundtrack (musical film)»): Կինոնկարում այլ երգերի թվում Բինգ Քրոսբիի կատարմամբ հնչած I Kiss Your Hand, Madame. երգը երկար տարիներ լայն ժողովրդականություն է վայելել շատ ու շատ երկրներում:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի դիպաշարի հիմքում ընկած է իրական մի դեպք: 20-րդ դարասկզբին Ավստրիա տեղափոխված ամերիկացի առևտրական Վրջիլ Սմիթը նպատակադրվում է իր բերած գրամոֆոններից մեկը վաճառել Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանցիսկ-Իոսիֆ Առաջինին և այդպիսով ապահովել նորահայտ այդ ապրանքատեսակի լայն վաճառքը երկրում: Կայսեր ընդունարանում նա հանդիպում է երիտասարդ դքսուհի Յոհաննա Ավգուստա ֆոն Շտոլցենբերգին, ով իր Շեհերազադե պուդելին բերել էր «ամուսնացնելու» կայսեր ցեղական շներից մեկի հետ: Ընդունարանում ամերիկացու տոհմազուրկ Բաթոնսի և Շեհերազադեի միջև բախում է տեղի ունենում, որը խառնաշփոթ է առաջացնում և հանգեցնում նրան, որ ամերիկացուն ստիպում են հեռանալ պալատից: Սակայն վերջինս չի վհատվում և իր մտադրությունն իրականացնելու նպատակով մեկնում է կայսեր՝ Տիրոլյան Ալպերում գտնվող ամառային նստավայրը: Այդ ընթացքում պարզվում է, որ Շեհերազադեն նյարդային ցնցում է տարել, և «շնային հոգու վերլուծաբան» բժիշկ Ցվիբեկը խորհուրդ է տվել կազմակերպել նրա երկրորդ հանդիպումը Բաթոնսի հետ՝ Շեհերազադեի հոգեկան հանգստությունը վերականգնելու նպատակով: Դքսուհին, ստիպված, փնտրում ու հանդիպում է Վրջիլին: Արդյունքում ոչ միայն նրա պուդելի հոգեկան հանգստությունն է վերականգնվում, այլև դքսուհին հենց ինքն էլ սիրահարվում է ամերիկացի առևտրականին:

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը Դերը
Բինգ Քրոսբի Վրջիլ Սմիթ
Ջոան Ֆոնտեյն Դքսուհի Յոհաննա
Ռոլանդ Կուլվեր Բարոն Հոլենիա
Լյուսիլ Վաթսոն Իշխանուհի Բիտոցկա
Ռիխարդ Հայդն Կայսր
Հարոլդ Վերմիլիա Սենեկապետ
Սիգ Ռուման Ցվիբեկ
Ֆրանկ Մայո Խորհրդական

Գլխավոր մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակը Անվանակարգը Արդյունքը
Օսկար «Լավագույն տարազավորում» (em cores)
«Լավագույն երաժշտական կինոնկար» (filme musical)

Ամերիկայի գրողների գիլդիայի մրցանակ «Լավագույն կինոսցենար» Շնորհվել է:

Երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտությունն ստեղծել է Վիկտոր Յունգը՝ օգտագործելով նաև այլ կոմպոզիտորների հորինած երաժշտական գործեր: Մասնավորապես՝

Յոհան Շտրաուս Երկրորդի «Կայսերական վալսը» (Kaiserwalzer)

Ֆրից Ռոթերի և Էրվին Ռալֆի՝ 1929 թվականին գրած «I Kiss Your Hand, Madame» երգը

Արթուր Փրայըրի «The whistler and his dog» երգը

Կինոնկարում հանդես եկող կերպարների տարազների հեղինակը Էդիթ Հեդն է:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hellmuth Karasek: Billy Wilder: Eine Nahaufnahme. München, 1994, ISBN 3-453-07201-4
  • Cameron Crowe: Hat es Spaß gemacht, Mr. Wilder? Diana, 2000, ISBN 3-8284-5031-8
  • EAMES, John Douglas, The Paramount Story, Londres: Octopus Books, 1985 (անգլերեն)
  • Rodrigues da Silva |primeiro=Divino|data= |titulo=Todos os Filmes da Paramount no período de 1945 a 1949|periódico=Matinê |editora=edição de autor|número=14|ano=1995}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0040317/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.imdb.com/title/tt0040317/fullcredits
  3. SapoMag (Portugal)
  4. |tytuł=Cesarski walc / The Emperor Waltz|url=https://www.filmweb.pl/film/Cesarski+walc-1948-110387%7Cdata dostępu=2020-01-18}}
  5. MALTIN, Leonard, Classic Movie Guide, 2a. edição, Nova Iorque: Plume, 2010 (անգլերեն)