Կայծ (թերթ, Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայծ (այլ կիրառումներ)
Կայծ
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ՀրատարակիչԱ. Երզնկյան
ԵրկիրՎրաստան Թբիլիսի, Վրաստան

«Կայծ», բոլշևիկյան տնտեսական, քաղաքական և հասարակական եռօրյա ագիտացիոն թերթ։

Համարվել է հայերեն առաջին բոլշևիկյան լեգալ պարբերականը։ Լույս է տեսել 1906 թվականին (47 համար), Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ստեփան Շահումյան, Սուրեն Սպանդարյան, Սարգիս Կասյան։ Պաշտոնական խմբագիր-հրատարակիչն է համարվել Ա. Երզնկյանը։ Լուսաբանել է բանվորական շարժումները Հայաստանում և Ռուսաստանում, ընթերցողներին պարզաբանել ռուսական առաջին հեղափոխության խնդիրները։ Տպագրել է նյութեր կուսակցական կազմակերպությունների գործունեության մասին։

«Կայծ»-ին աշխատակցել են Հ. Հակոբյանը, Մ. Միրաքյանը, Մ. Խանոյանը, Ռ. Դաշտոյանը, Ա. Կարինյանը, Ա. Խումարյանը, Ա. Մռավյանը, Մ. Մելիքյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 221