Կայծեր (թերթ, Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կայծեր, հասարակական-քաղաքական պարբերաթերթ։ ՀՀԳ երիտասարդական միությունների հրատարակություն։

Լույս է տեսնում 1983 թվականի հունիսից մինչև 1987 թվականը՝ եռամսյա, 1988-1994 թվականներին՝ քառամսյա, 1995-1996 թվականներին լույս չի տեսել, 1997-1999 թվականներին՝ դարձյալ եռամսյա (ընդամենը՝ 44 համար)։

Խմբագիրներ՝ Կարո Հովհաննեսյան, Գրիգոր Աչգյան, Շահան Գանտահարյան, Արփի Համբարյան, Հակոբ Հավաթյան և Սրբուհի Ճենանյան։ Հրապարակում է ՀՀԳ բյուրոյի, կուսակցական այլ մարմինների պաշտոնական հայտարարությունները, լուսաբանում ՀՀԳ քաղաքականության տարբեր կողմերը, անդրադառնում հայկական, մերձավոր արևելյան ու միջազգային քաղաքական կարևորագույն անցուդարձերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։