Կայլ Լաֆերտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կայլ Լաֆերտի
անգլ.՝ Kyle Joseph George Lafferty
Kyle Lafferty 2012.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կայլ Ժոսեֆ Ջորջ Լաֆերտի
Ազգությունը իռլանդացի
Քաղաքացիությունը Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 16, 1987(1987-09-16) (32 տարեկան)
Ծննդավայր Էնիսկիլեն, Հյուսիսային Իռլանդիա
Հասակ 193 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նորվիչ Սիթի
Համար 19
Պատանեկան կարիերա
2004-2005 Անգլիա Բարնլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2008 Անգլիա Բարնլի 89 (10)
2006   Անգլիա Դարլինգտոն 9 (3)
2008-2012 Շոտլանդիա Ռեյնջերս 104 (31)
2012-2013 Շվեյցարիա Սիոն 25 (5)
2013-2014 Իտալիա Պալերմո 34 (11)
2014-ներկա Անգլիա Նորվիչ Սիթի 26 (2)
2015   Թուրքիա Ռիզեսպոր 14 (2)
2016   Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 6 (1)
Ազգային հավաքական
2006-ներկա Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 58 (20)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 27, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 11, 2016

Կայլ Ժոսեֆ Ջորջ Լաֆերտի (անգլ.՝ Kyle Joseph George Lafferty, սեպտեմբերի 16, 1987, Էնիսկիլեն, Հյուսիսային Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող: Հանդես է գալիս անգլիական «Նորվիչ Սիթիի» և Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականի կազմում:

Լաֆերտին սկսել է իր կարիերան անգլիական «Բարնլիի» կազմում, որտեղ մասնակցել է 83 հանդիպման: 2008 թվականին 3.25 միլիոն եվրոյի դիմաց Կայլը տեղափոխվել է շոտլանդական «Ռեյնջերս»: Թիմի կազմում նա երեք անգամ դարձել է Շոտլանդիայի չեմպիոն, երկու անգամ Շոտլանդիայի լիգայի գավաթակիր, և մեկ անգամ Շոտլանդիայի գավաթակիր: 2012 թվականին Լաֆերտին չի երկարաձգել իր պայմանագիրը շոտլանդական թիմի հետ և տեղափոխվել է շվեյցարիական «Սիոն»:

2013 թվականին Կայլ Լաֆերտին տեղափոխվել է Սերիա B-ն ներկայացնող «Պալերմո»: Մրցաշրջանի ավարտից հետո Կայլը տեղափոխվել է «Նորվիչ Սիթի», այնուհետև վարձավճարով հանդես է եկել թուրքական «Ռիզեսոր» և անգլիական «Բիրմինգհեմ Սիթի»:

Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում Լաֆերտին իր առաջին հանդիպումն անցկացրել է 2006 թվականին: Մինչ այս նա հավաքականի կամզում դարձել է 20 գոլի հեղինակ, և համարվում է հավաքականի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն՝ Դևիդ Հիլիից հետո (36 գոլ):

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարնլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Կայլ Լաֆերտին միացել է «Բարնլիի» երիտասարդական թիմին: Հաջորդ մրցաշրջանից սկսած Լաֆերտին հանդես է եկել թիմի հիմնական կազմում: Թիմի կազմում իր դեբյուտը Կայլը նշել է 2005 թվական օգոստոսի 6-ին՝ «Կրու Ալեքսանդրայի» դեմ խաղում: Նա 89-րդ րոպեին փոխարինել է Գարեթ Օ'Կոննորին:

2006 թվականի հունվարին Լաֆերտին վարձավճարով տեղափոխվել է «Դարլինգտոն»: Թիմի կազմում իր դեբյուտը Կայլը նշել է հունվարի 7-ին՝ «Նոտս Կաունտիի» դեմ խաղում: Նա թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Կայլի Լաֆերտին վերադարձել է «Բարնլի» 2007 թվականի հունվարին:

«Բարնլիի» կազմում իր առաջին գոլը Լաֆերտին խփել է 2006 թվականի ապրիլի 30-ին՝ «Լուտոն Թաունի» դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:

«Ռեյնջերս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունիսի 16-ին Լաֆերտին տեղափոխվել է շոտլանդական «Ռեյնջերս»[1]: Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 3.25 միլիոն եվրո:

Թիմի կազմում իր դեբյւոտը Կայլին նշել է 2008 թվականի օգոստոսի 5-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Կաունասի» դեմ խաղում[2]: Շոտլանդական ակումբի կազմում իր առաջին գոլը Կայլին խփել է 2008 թվականի օգոստոսի 16-ին՝ Շոտլանդիայի առաջնության շրջանակներում կայացած «Հարթ Միդլոտիանի» դեմ խաղում[3]:

2010 թվականի ապրիլի 25-ին «Հիբերնիանի» դեմ խաղում Լաֆերտին դարձել է հաղթական գոլի հեղինակ: Սեպտեմբերի 25-ին Լաֆերտին հեղինակել է իր առաջին հեթ-տրիկը՝ «Դանֆարմլին Աթլետիկ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 7-2 հաշվով.[4]:

2011 թվականի սեպտեմբերի 18-ին՝ «Սելթիկի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ: Հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով: Դեկտեմբերի 17-ին Կայլ Լաֆերտին դարձել է «Ինվերնեսսի» դեմ խաղի հաղթական գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով:

«Սիոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 30-ին տեղափոխվել է շվեյցարիական «Սիոն»[5]: Նա թիմի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր:

Նոր թիմի կազմում իր դեբյուտը Լաֆերտին նշել է 2012 թվականի հուլիսի 22-ին՝ «Սերվետեի» դեմ խաղում: «Սիոնի» կազմում իր առաջին գոլը Կայլը խփել է իր դեբյուտից մեկ շաբաթ անց՝ «Լուզերնի» դեմ խաղում: 2012 թվականի օգոստոսի 11-ին Կայլ Լաֆերտին անցկացրել է իր առաջին ամբողջական հանդիպումը «Սիոնի» կազմում՝ մրցելով «Լաւոսանե Սպորտի» դեմ:

«Պալերմո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 26-ին Լաֆերտին միացել է Սերիա B-ն ներկայացնող «Պալերմոյին»: Նա թիմի կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

Լաֆերտին օգնել է «Պալերմոյին» նվաճել Սերիա A-ի ուղեգիր, իսկ մրցաշրջանի վերջում արժանացել է «Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի» մրցանակին:

«Նորվիչ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 27-ին Կայլ Լաֆետին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Նորվիչ Սիթի»: Նա թիմի հետ կնքել է պայմանագիր 3+1 բանաձևով: Կայլը «Նորվիչի» մասին ասել է «Նորվիչը թիմ է, որը առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձի վերադառնալ Պրեմիեր Լիգա, այդ պատճառով ես այստեղ եմ»[6]: Թիմի կազմում Կայլը ստացել է 9 համարի մարզաշապիկը[7]:

Թիմի կազմում իր դեբյուտը Լաֆերտին նշել է 2014 թվականի օգոստոսի 10-ին՝ «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» դեմ խաղում: Կայլը մասնակցել է հանդիպման վերջին 14 րոպեներին՝ փոխարինելով Սթիվեն Վիտակերին[8]: Վեց օր անց նա անցկացրել է իր առաջին հանդիպումը, որում եղել է հիմնական կազմում[9]:

Մրցաշրջանի արդյունքում «Նորվիչը» նվաճել է Պրեմիեր Լիգայի ուղեգիր: 2015/16 մրցաշրջանի առաջին գոլը Լաֆերտին խփել է Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում:

«Ռիզեսպոր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 2-ին Կայլ Լաֆետին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Թուրքիայի Սուպեր Լիգը ներկայացնող «Ռիզեսպոր»[10]: Թիմի կազմում Կայլը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Լաֆերտին հրավիրվել է ազգային հավաքական 2006 թվականին՝ Ռումինիայի և Ուրուգվայի հավաքականների դեմ խաղերին մասնակցելու համար: Հավաքականի կազմում իր առաջին գոլը Լաֆերտին խփել է 2006 թվականի օգոստոսի 16-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղում:

2008 թվականի մարտի 26-ին Լաֆերտին ազգային հավաքականում հեղինակել է իր առաջին դուբլը՝ Վրաստանի հավաքականի դեմ խաղում, իսկ հանդիպումը ավարտվել է 4-1 հաշվով:

Կայլ Լաֆերտին գոլի հեղինակ է դարձել է Եվրո 2016-ի որակավորման փուլի առաջին երեք հանդիպումներում[11]: 2016 թվականի մայիսի 27-ին Լաֆերտին հավաքականի կազմում անցկացրելէ իր 50-րդ հանդիպումը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղում[12]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բարնլի 2005/06 Չեմպիոնշիպ 11 1 1 0 12 1
2006/07 Championship 35 4 1 0 1 0 37 4
2007/08 Championship 37 5 1 0 2 0 40 5
Արդյունք 83 10 2 0 4 0 89 10
Դարլինգտոն 2005/06 Լիգա 2 9 3 9 3
Ռեյնջերս 2008/09 Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա 25 6 3 2 3 1 1 0 32 9
2009/10 Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա 28 7 5 0 2 0 4 0 39 7
2010/11 Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա 31 11 2 1 3 3 8 0 44 15
2011/12 Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա 20 7 0 0 1 0 2 0 23 7
Արդյունք 104 31 10 3 9 4 15 0 138 38
Սիոն 2012/13 Սուպեր լիգա 25 5 3 3 28 8
Պալերմո 2013/14 Սերիա B 34 11 2 1 36 12
Նորվիչ Սիթի 2014/15 Չեմպիոնշիպ 18 1 1 0 1 0 20 1
2015/16 Պրեմիեր Լիգա 1 0 1 0 1 1 3 1
Արդյունք 19 1 2 0 2 1 23 2
Ռիզեսպոր (վարձավճար) 2014/15 Սուպեր Լիգ 14 2 1 0 15 2
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար) 2015/16 Չեմպիոնշիպ 6 1 6 1
Կարիերայի արդյունք 294 64 20 7 15 5 15 0 344 76

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lafferty completes Rangers move»։ BBC Sport։ 19 June 2008։ Վերցված է 24 March 2016 
  2. Murray Keir (5 August 2008)։ «FBK Kaunas 2–1 Rangers»։ BBC Sport։ Վերցված է 24 March 2016 
  3. Campbell Andy (16 August 2008)։ «Rangers 2–0 Hearts»։ BBC Sport։ Վերցված է 24 March 2016 
  4. «Rangers 7–2 Dunfermline»։ BBC Sport։ 21 September 2010։ Վերցված է 24 March 2016 
  5. «Le buteur des Rangers Kyle Lafferty rejoint le FC Sion» [Rangers goalscorer Kyle Lafferty joins FC Sion] (French)։ FC Sion։ 30 June 2012։ Վերցված է 30 June 2012 
  6. «Norwich City sign Kyle Lafferty from Palermo»։ BBC Sport։ 27 June 2014։ Վերցված է 24 March 2016 
  7. «Norwich City Squad list confirmed for 2014–15 Championship season»։ Norwich City F.C.։ 1 July 2014։ Վերցված է 24 March 2016 
  8. «Wolves 1–0 Norwich»։ BBC Sport։ 10 August 2014։ Վերցված է 29 March 2015 
  9. Osborne Chris (16 August 2014)։ «Norwich 3–0 Watford»։ BBC Sport։ Վերցված է 29 March 2015 
  10. «Norwich City striker Kyle Lafferty joins Turkish side Caykur Rizespor on loan»։ Eastern Daily Press։ 2 February 2015։ Վերցված է 29 March 2015 
  11. Petrie Richard (14 October 2014)։ «Greece 0–1 N Ireland»։ BBC Sport։ Վերցված է 15 October 2014 
  12. http://www.fourfourtwo.com/news/northern-ireland-3-belarus-0-lafferty-marks-50th-cap-goal#:bw2j62APeRzWLA

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]