Կայզերսբերգ
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Kaysersberg[1] ֆր.՝ Mont-Libre[2] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 24,82 կմ² | ||
ԲԾՄ | 240 մետր | ||
Բնակչություն | ▼2450 մարդ (հունվարի 1, 2018)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 68240[4] | ||
Պաշտոնական կայք | cc-kaysersberg.fr | ||
| |||
Կայզերսբերգ (գերմ.՝ Kaisersberg ; Alsatian: Kaiserschbarig, գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Կայսեր սար), պատմական քաղաք Ֆրանսիայի հյուսիսարևելյան մասում՝ Էլզասում, երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 370 կիլոմետր դեպի արևելք, Ստրասբուրգից 65 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Կոլմարից 10 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Միջնադարյան ժամանակներից պահպանված ամրոցը հուշում է բնակավայրի ռազմավարական կարևորության և պատերազմական անցյալի մասին։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1227 թվականին, երբ գերմանական կայսր Ֆրեդերիկ II-ը պատվիրել է կառուցել (կամ վերակառուցել) ամրոցը։ Միջին դարերում Կայզերսբերգը եղել է Decapolis-ի անդամ և ծաղկում է ապրել։ 1648 թվականին մտել է Ֆրանսիայի կազմի մեջ, չնայած բնակիչների մեծ մասը գերմանախոս են եղել։
Քաղաքը, որ ներկայումս մտնում է Կոլմար Ռիբովիլե շրջանի Սեն Մարի օ Մին կանտոնի կազմի մեջ[5], մինչև 2016 թվականի հունվարի 1-ը եղել է առանձին համայնք, ապա միավորվել մերձակա Կինցհայմ և Զիգոլսհայմ համայնքների հետ՝ մնալով նորակազմ վարչական այդ միավորի՝ Կայզերսբերգ-Վինյոբլ համայնքի կենտրոնը[6][7]։
Համայնքն զբաղեցնում է 24,82 կմ² տարածք, բնակչության թվաքանակը 2006 թվականի տվյալներով եղել է 2.715[8][9], 2012 թվականի տվյալներով՝ 2705[10]: Բնակչության խտությունը կազմել է 109,0 մարդ/կմ²։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 2709[11], 2012 թվականի տվյալներով՝ 2705[10], 2017 թվականի տվյալներով՝ 2489[12]:
Բնակչության թվաքանակի փոփոխությունները[8][13]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին քաղաքի աշխատունակ (15-ից մինչև 64 տարեկան) 1669 բնակիչներից տնտեսական ակտիվություն են դրսևորել 1312-ը, 357—ը եղել են ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը կազմել է 78,6 %, իսկ 1999 թվականին եղել է 75,1 %): 1312 աշխատունակ ակտիվ բնակչներից աշխատել են 1230-ը (647 տղամարդ և 583 կին), 82-ը գրանցված են եղել որպես գործազուրկ (42 տղամարդ և 40 կին)։ 357 աշխատունակ, բայց ոչ ակտիվ բնակիչներից 127-ը եղել են աշակերտ կամ ուսանող, 152—ը՝ թոշակառու, 78-ը չեն աշխատել այլ պատճառներով[14][15]։ 542 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 436-ը, իսկ ոչ ակտիվները` 106։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 80,4 %։ 436 աշխատունակ մարդկանցից աշխատել է 398 անձ (221 տղամարդ և 177 կին)։ Գործազուրկ են եղել 38 անձ (16 տղամարդ և 22 կին)։ 106 անաշխատունակներից 36-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 39-ը` թոշակառուներ, իսկ 31-ը չեն աշխատել տարբեր պատճառներով[16]։ 2011 թվականին համայնքում հաշվվել է հարկման ենթակա 1222 տնային տնտեսություն՝ 2673 բնակչով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր հարկատուի միջին եկամուտը կազմել է 21.096 եվրո[17]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ռատուշան
-
Սեն Կրո եկեղեցին
-
Զանգակատունը
-
Հրապարակը
-
Ամրոցի ավերակները
-
Տեսարան քաղաքից
-
Տեսարան քաղաքից
-
Միջնադարյան եկեղեցին
-
Սբ. Խաչ եկեղեցու ճակտոնն ու աղբյուրը
-
1518 թվականի խորանը
-
Համայնքապետարանը
-
Ալբերտ Շվայցերի թանգարանը
-
-
Գերեզմանատունն ու խաղողի այգիները
-
Հերցերի շենքը
-
Տիպական շինություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=18102
- ↑ Populations légales 2018 — The National Institute of Statistics and Economic Studies, 2020.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Décret n° 2014-207 du 21 février 2014 portant délimitation des cantons dans le département du Haut-Rhin»։ Директива от 21 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Արխիվացված օրիգինալից 2015-10-19-ին։ Վերցված է 20 декабря 2015 года
- ↑ Arrêté 14 July 2015 (fr)
- ↑ «Recueil des actes administratifs du HAUT-RHIN»։ Административный акт №27 от 17 июля 2015 года (ֆրանսերեն)։ haut-rhin.gouv.fr։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 16 января 2016 года
- ↑ 8,0 8,1 «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է 20 декабря 2015 года
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված օրիգինալից 2015-10-25-ին։ Վերցված է 20 декабря 2015 года
- ↑ 10,0 10,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված օրիգինալից 2015-10-25-ին։ Վերցված է 20 декабря 2015 года
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված օրիգինալից 2015-10-25-ին։ Վերցված է 20 декабря 2015 года
- ↑ Téléchargement du fichier d'ensemble des populations légales en 2017, INSEE
- ↑ «Население коммуны Кайзерсберг» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 20 декабря 2015 года
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 20 декабря 2015 года (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010»։ Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 20 декабря 2015 года (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Բազային ցուցանիշներ. Աշխատունակությունը և զբաղվածությունը 2010 թվականին] (ֆրանսերեն)։ Ֆրանսիայի տնտեսական տվյալների հետազոտման ինստիտուտ (INSEE)։ Վերցված է 15 նոյեմբերի 2013
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2011»։ Облагаемые налогом доходы домашних хозяйств (2011) (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 20 декабря 2015 года Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Kaysersberg Վիքիպահեստում |
---|
- «Официальный сайт мэрии коммуны Кайзерсберг» (ֆրանսերեն)։ Վերցված է 20 декабря 2015 года
- Сайт коммуны
|