Կայենեյան պղպեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կայենեյան պղպեղ, տաքդեղների ընտանիքին պատկանող Capsicum frutescens տեսակի պղպեղ (թփերով պղպեղ)։ Ըստ մեկ աղբյուրի հոմանիշը Capsicum annuum-ն է (պղպեղ)[1], մյուս տարբերակով կոչվում է Կապսիկում (տաքդեղ)։ Բացի այդ, կայենենյան պղպեղը կարելի է Capsicum frutescensհամարել Capsicum chinense Jacq (չինական պղպեղ)։ Պղպեղի կծվության աստիճանը մոտավորապես 30.000-50.000 է։

Պտուղներն ունեն ուժեղ կծու համ կապսաիցինի (ալկալոիդ) զգալի քանակության պատճառով (կծվության աստիճանը կախված է պղպեղի տեսակից)։ Պտղի տեսքը բնորոշ է բանջարեղենային պղպեղներին, սակայն երկարությունը լոբու չափսից կարճ է (1,5 x 0,5 սմ)։

Այս և այլ կծու կարմիր պղպեղներին երբեմն անվանում են «չիլի պղպեղ»։

Բուսաբանական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա այս թփի բարձրությունը 20-120 սմ է, խնամված հողի մեջ նրանց բարձրությունը հասնում է 3 մետրից ավելի։

Տերևները ձվաձև են, հարթ, կանոնավոր շարքով։

Ծաղիկները հիմնականում սպիտակ են, դեղին կամ մանուշակագույն։

Պտուղը դատարկ միջուկով հատապտղի երկար տեսակն է։ Կեղևի հաստությունը 1-2 միլիմետր է։ Գույնը՝ կանաչ է, դեղին (տեխնիկական աստիճանի ((սպառողական )) հասուն), բաց նարնջագույն, կարմիր և ավելի մութ երանգներով (կենսաբանական հասունացման դեպքում)։

Պատմություն և արտադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Capsicum frutescens տեսակի տաքդեղը Լատինական Ամերիկայում հանդիսանում է հին մշակաբույս։

Կայենեյան պղպեղի հայրենիքը Հարավային Հնդկաստանն է և Ճավա կղզին։

Խոշոր արտադրող երկրներն են՝ ԱՄՆ-ն (Կալիֆոռնիա), Մեքսիկան, Բրազիլիան, Կոլումբիան, Գայանան, Արևմտյան Աֆրիկայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի մի շարք շրջաններ։

Պղպեղներ աճեցնում են նաև փակ հողաշերտի մեջ՝ ջերմոցներում, ծաղիկների ծաղկամաններում և պատշգամբներում, ինչպես սենյակային բույսերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Похлёбкин В.В. Кайенский перец (Capsicum fastigiatum Bl., Capsicum frutescens) // Всё о пряностях. — М.: Пищевая промышленность, 1973. — С. 69—71. — 207 с.
  • Дудченко Л.Г., Козьяков А.С., Кривенко В.В. Кайенский перец, чили (Capsicum frutescens L.) // Пряно-ароматические и пряно-вкусовые растения : Справочник. — К.: Наукова думка, 1989. — С. 98. — 304 с.
  • Муравьева Д.А. Перец кустарниковый (Capsicum frutescens L.), Capsicum sinense Jacq. // Тропические и субтропические лекарственные растения. — 2-е изд., перераб. и доп. — М.: Медицина, 1983. — С. 157—159. — 336 с.
  • Перец овощной / Андреев Ю.М. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]