Կայա Կալաս
| Կայա Կալաս | |
| Կուսակցություն՝ | Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Tallinn Lilleküla Gymnasium? (1992), Տալլինի անգլիական քոլեջ (1995), Տարտուի համալսարան (1999), Estonian Business School? (2010) և Lawrence University? |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, business undergraduate, իրավաբան և դիվանագետ |
| Դավանանք | ագնոստիցիզմ |
| Ծննդյան օր | հունիսի 18, 1977[2] (49 տարեկան) |
| Ծննդավայր | Տալլին[3] |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Siim Kallas? |
| Մայր | Kristi Kallas? |
| Ամուսին | Arvo Hallik? |
| Կայք՝ | kajakallas.ee |
| Պարգևներ | |
Կայա Կալաս (էստ․՝ Kaja Kallas, հունիսի 18, 1977[2], Տալլին[3]), էստոնացի քաղաքական գործիչ և իրավաբան, «Ռեֆորմ» կուսակցության նախագահ, Էստոնիայի վարչապետ։ Եղել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի կազմում (2014-2018) Եվրոպական և Էստոնիայի խորհրդարանների նախկին պատգամավոր։ 2024 թվականին նշանակվել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ[10]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Կայա Կալասը հանձնել է հասունության վկայականի քննությունը։ 1999 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն իրավունքի բնագավառում բակալավրի աստիճանով, որից հետո աշխատել է որպես իրավաբան՝ մասնագիտանալով մրցակցության ոլորտում եվրոպական և էստոնական օրենսդրության մեջ (փաստաբանական գործունեության նրա իրավունքն ավարտվել է 2011 թվականին)։ 1996 թվականից աշխատել է նաև որպես թատրոնի ռեժիսորի օգնական։ 2007 թվականին նա ընդունվել է Էստոնական բիզնեսի դպրոց, որտեղ 2010 թվականին տնտեսագիտության ոլորտում ստացել է EMBA (բիզնեսի վարչարարության մագիստրոս) աստիճան[11]։ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի պաշտոնում նշանակվելուց առաջ։[2] 2024 թվականից ի վեր նա այդ պաշտոնում աշխատել է նաև որպես Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ֆոն դեր Լեյենի երկրորդ հանձնաժողովում։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Կալասը միացել է Էստոնիայի «Ռեֆորմ» կուսակցությանը և 2011 թվականին ընտրվել է Էստոնիայի խորհրդարանում (Ռիյգիկոգու)՝ ստանալով 7157 ձայն[12]։ Էստոնիայի 12-րդ գումարման խորհրդարանում (2011-2014 թվականներ) գլխավորել է տնտեսական հարցերի հանձնաժողովը։
2014 թվականի ընտրություններում Կալասը, առաջադրվելով Եվրոպական խորհրդարանում, ստացել է 21 498 ձայն[13]։ Եվրոպական խորհրդարանում Կալասն ընդգրկված էր արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի կոմիտեի մեջ և եղել է ներքին շուկայի ու սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի պահեստային անդամ։ ԵՄ-Ուկրաինա խորհրդարանական համագործակցության կոմիտեում եղել է պատվիրակության փոխնախագահ, ինչպես նաև «Եվրանեսթ» խորհրդարանական ասամբլեայում պատվիրակության և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների գծով պատվիրակության անդամ[14]։ Կալասը եղել է նաև Եվրախորհրդարանի միջէթնիկական խմբի անդամ թվային օրակարգում[15] և երիտասարդական խմբի փոխնախագահ[16]։
2017 թվականի դեկտեմբերի 13-ին «Ռեֆորմ» կուսակցության նախագահ Հանո Պևկուրը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու 2018 թվականի հունվարին, և առաջարկել է, որ իր տեղը զբաղեցնի Կալասը[17]։ Դեկտեմբերի 15-ին նա ընդունել է այդ առաջարկը և համաձայնվել առաջադրվել կուսակցության ղեկավարի ընտրություններում[18]։ 2018 թվականի ապրիլի 14-ին Կալասը ստանձնել է «Ռեֆորմ» կուսակցության նախագահի պաշտոնը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայմ Կալասը «Ռեֆորմ» կուսակցության նախկին նախագահ և Եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Սիյմ Կալասի դուստրն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Search for a party member — Centre of Registers and Information Systems.
- 1 2 https://pantheon.world/profile/person/Kaja_Kallas
- 1 2 Members of the European Parliament, Членове на Европейския парламент, Diputados al Parlamento Europeo, Poslanci Evropského parlamentu, Medlemmer af Europa-Parlamentet, Mitglieder des Europäischen Parlaments, Euroopa Parlamendi liikmed, Βουλευτές του Ευρωπαϊκού Κοινοβουλίου, Députés au Parlement européen, Feisirí Pharlaimint na hEorpa, Zastupnici u Europskom parlamentu, Deputati al Parlamento europeo, Eiropas Parlamenta deputāti, Europos Parlamento nariai, Az Európai Parlament képviselői, Il-Membri tal-Parlament Ewropew, Leden van het Europees Parlement, Posłowie do Parlamentu Europejskiego, Deputados ao Parlamento Europeu, Deputații în Parlamentul European, Poslanci Európskeho parlamentu, Poslanci Evropskega parlamenta, Euroopan parlamentin jäsenet, Europaparlamentets ledamöter(բազմ․)
- ↑ https://president.ee/et/teenetemargid/valisriigi-antud-teenetemargid/10784-kaja-kallas
- ↑ https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/56951-kaja-kallas
- ↑ https://president.ee/et/teenetemargid/valisriigi-antud-teenetemargid/54861-kaja-kallas
- ↑ https://www.president.gov.ua/documents/1342026-58469
- ↑ https://president.ee/et/teenetemargid/valisriigi-antud-teenetemargid/56068-kaja-kallas
- ↑ https://president.ee/et/teenetemargid/valisriigi-antud-teenetemargid/54874-kaja-kallas
- ↑ Tanner, Jari (2024 թ․ հուլիսի 15). «Estonia's Prime Minister Kaja Kallas steps down to become EU's top diplomat». AP News. Վերցված է 2024 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Kaja Kallas | LinkedIn».
- ↑ «Biography». Kaja Kallase Blogi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 8th parliamentary term | Kaja KALLAS | MEPs | European Parliament
- ↑ Members Արխիվացված 2016-01-08 Wayback Machine European Parliament Intergroup on the Digital Agenda.
- ↑ «European Youth Forum». www.youthforum.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Pevkur not to run for Reform lead again, Kallas not announcing yet». ERR. 2017 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Kaja Kallas to run for Reform Party chair». ERR. 2017 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական էջ (էստոներեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայա Կալաս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 18 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Եվրոպական երկրների քաղաքական գործիչներ
- Էստոնացի իրավաբաններ
- Էստոնացի տնտեսագետներ
- Էստոնիայի կին քաղաքական գործիչներ
- Կառավարության կին ղեկավարներ
- Կին վարչապետներ
- Կուսակցությունների առաջնորդներ
- Պետության գործող ղեկավարներ