Կամսար (նախարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամսար
Երասխաձորի և Շիրակի տեր
321 - 325
Հաջորդող Ներսեհ Կամսարական
 
Ծննդյան օր 3-րդ դար
Վախճանի օր 325
Դինաստիա Կարեն պահլավ և Կամսարականներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Պերոզամատ
Զավակներ Արշավիր Կամսարական և Ներսեհ Կամսարական

Կամսար (3-րդ դար - 325), պարթև նախարար Սասանյան Պարսկաստանում, ապա Մեծ Հայքում, Այրարատ աշխարհի Երասխաձոր և Շիրակ գավառների տանուտերը, Պերոզամատի որդին, Արշավիր Կամսարականի և Ներսեհ Կամսարականի հայրը, Կարենի պահլավ նախարարական տոհմից, Կամսարականների նախարարական տոհմի հիմնադիրը[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

321 թվականին պարթևական Կարենի պահլավ տոհմի տանուտեր և նախարար Պերոզամատի որդի Կամսարը իր ողջ ընտանիքով տեղափոխվում է իր հեռավոր ազգական և Մեծ Հայքի արքա Տրդատ Գ Մեծի մոտ։ 325 թվականին մկրտվում է քրիստոնյա և արքայից որպես ժառանգական կալվածք ստանում է Այրարատ աշխարհի Երասխաձոր ու Շիրակ գավառները։ Մկրտությունից 7 օր հետո Կամսարը մահանում է։ Նրանից է սերվում Կամսարականների նախարարական տոհմը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 577․
  2. 2,0 2,1 «Կամսարականները «Տեարք Շիրակայ և Արշարունեաց». պատմական ուսումնասիրություն», Սահակ Կոգյան, Վիեննա, 1926, էջ 73․