Կամսար (Կամո Սահակյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամսար (այլ կիրառումներ)
Կամսար
Ի ծնեԿամո Ռաֆիկի Սահակյան
Ծնվել է1961, ապրիլի 16
ԾննդավայրԵղեգնաձոր, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Kamsar (Kamo Sahakyan) Վիքիպահեստում

Կամո Ռաֆիկի Սահակյան - Կամսար (ապրիլի 16, 1961(1961-04-16), Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971-1976 թվականներին սովորել է Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում, Վան Եղյանի դասարանում։ 1976-1980 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1990 թվականից ԽՍՀՄ, այնուհետև Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1996 թվականից Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն[1]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի նկարիչների միության, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետական և արտասահմանյան ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թվական - Երիտասարդական պալատ, Երևան
  • 1984 թվական - Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
  • 1987 թվական - Մեկական աշխատանքի ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
  • 1987 թվական - ԽՍՀՄ միության 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
  • 1988 թվական - Դիմանկարի հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
  • 1988 թվական - Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
  • 1989 թվական - Հայաստանի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
  • 1989 թվական - «Պատմության քառուղիներով», ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
  • 1990 թվական - Արտասահմանյան երկրների կերպարվեստի տոնավաճառ-ցուցահանդես, "EXPORT SALON", Մոսկվա, Ռուսաստան
  • 1990 թվական - «Հայ նկարիչները Մեծ եղեռնի 75-ամյակին» , Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
  • 1991 թվական - Հայաստանի առաջին (1918-1920) հանրապետության անկախությանը նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
  • 1999 թվական - «Նորավանք-99», գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ
  • 1993 թվական - Ցուցահանդես - ք. Դետրոիտ, ԱՄՆ, Contemporary Russian Expressionism։ A Major Exhibition of Twenty Russian Artists Currently Living and Working in Moscow, St. Petersburg, Kiev, Yerevan, New York and Detroit, Galerie International, Detroit, USA
  • 2012 թվական - Հայ-իրանական արվեստի համատեղ ցուցահանդես, Եղեգնաձոր, ԵԵԹ
  • 2013 թվական - Հայ-իրանական արվեստի համատեղ ցուցահանդես, ք. Խոյ, Պարսկաստան
  • 2013 թվական - Մեկական աշխատանքի ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 թվական - «Եղեգնաձորի գեղանկարիչները», Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
  • 1987 թվական - «Վայոց ձորի գեղանկարիչները», Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
  • 1997 թվական - «Եղեգնաձորի գեղանկարիչները», ԵԵԹ, Եղեգնաձոր
  • 2005 թվական - «Վայոց ձորի և Սյունիքի գեղանկարիչները», Գորիս
  • 2006 թվական - «Սյունիքի և Վայոց ձորի գեղանկարիչները», ԵԵԹ, Եղեգնաձոր
  • 2010 թվական - «Վայոց ձորի գեղանկարիչները», ԵԵԹ, Եղեգնաձոր
  • 2013 թվական - «Ստեղծագործում են թանգարանի աշխատողները», Հովհաննես Թումանյանի թանգարան, Երևան

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվական - Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
  • 2013 թվական - Երևանի պատմության թանգարան[2][3]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատալոգ անհատական ցուցահանդեսի, ք. Երևան, 2013։
  • Нона Кананова, ДУША КАМСАРА В ЕГО КАРТИНАХ, Голос Армении, 17. 09. 2013
  • Վանիկ Սանթրյան, «Եղեգնաձորի գույները Երևանի ցուցասրահում», Հայաստանի Հանրապետություն, 14 սեպտեմբերի 2013։
  • Կատալոգ՝ նվիրված Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին։ Երևան, 2012։
  • Ռ. Ղազարյան, Շ. Միքայելյան, Վայոց ձոր, Երևան, 2010 թվական, էջ 59։
  • Խ. Հարությունյան, Եղեգնաձոր։ Տարեգիրք, Երևան, 2008 թվական, էջ. 218;
  • Կատալոգ՝ նվիրված Հայաստանի նկարիչների միության 75 - ամյակին։ Երևան, 2007 թվական, էջ 208;
  • Ռ. Սարգսյան, Վայոց ձոր, Երևան, 2005 թվական, էջ 460։
  • Ռ. Ղազարյան, Շ. Միքայելյանը, Վայոց ձորի մարզ, Երևան, 2004 թվական, էջ 50;
  • Կատալոգ նվիրված Հայաստանի նկարիչների միության, 70-րդ տարելիցին, Երևան, 2002 թվական, էջ 168;
  • Բուկլետ Կամսարի (Կամո Սահակյան) անհատական ցուցահանդեսի, Երևան, 1999 թվական։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամսար (Կամո Սահակյան)» հոդվածին։