Կամպոս (Հունաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Կամպոս
հուն․՝ Κάμπος
Kambos, Aghia Barbara church.jpg
Կամպոսի Սուրբ Բարբարա եկեղեցին
Կոորդինատներ: 36°56′17.27″ հս․ լ. 22°12′9.83″ ավ. ե. / 36.9381306° հս․. լ. 22.2027306° ավ. ե. / 36.9381306; 22.2027306
Երկիր Հունաստան Հունաստան
Պերիֆերիա Պելոպոնես
Խոսվող լեզուներ Հունարեն
Բնակչություն 422 մարդ (2011)
Ազգային կազմ Հույներ
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
##Կամպոս (Հունաստան) (Հունաստան)
Red pog.png
##Կամպոս (Հունաստան) (Պելոպոնես)
Red pog.png

Կամպոս (հուն․՝ Κάμπος), գյուղ Հունաստանի Հանրապետության հարավում, վարչականորեն՝ Պելոպոնեսի պերիֆերիայի կազմում[1]:

Այստեղ է գտնվում Ավիայի շրջանի քաղաքապետի նստավայրը: Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 422 մարդ[1], ամբողջովին՝ հույներ:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպոս գյուղը տեղակայված է Հունաստանի հարավային հատվածում՝ Պելոպոնես թերակղզու վրա: Գտնվում է ծովի մակարդակից 350 մետր բարձրության վրա:

Ռելիեֆը ցածրալեռնային է, իսկ կլիման՝ մերձարևադարձային: Կլիմայի ձևավորմանը նպաստում են Միջերկրական ծովից եկող տաք օդային զանգվածները: Ամենատաք եղանակը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Կամպոսի տարածքում կատաղի կռիվներ են մղվել Հին աշխարհում՝ Պելոպոնեսյան պատերազմների ընթացքում:

Հունաստանի անկախության պատերազմի տարիներին այն կարևոր հենակետ էր հույների համար: Տեղի բնակչությունը կռվում էր թուրք զավթիչների դեմ:

Ներկայումս Կամպոսը փոքրիկ գյուղ է Հունաստանում: Այստեղ գործում է հիմնական և ավագ դպրոց: Գյուղում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում միջնադարյան բյուզանդական եկեղեցի, որը կրում է Սուրբ Թեոդորոսի անունը: Այն հարուստ է որմնանկարներով: Բացի այդ, գյուղում գործում է նաև Սուրբ Հովհաննես փոքր եկեղեցին, որի մանրանկարները արվել են 13-րդ դարում:

Այստեղ է գտնվում նաև Զարնաթա ամրոցը, որը պաշտպանական նկատառումներով օգտագործվել է զարգացած միջնադարում:

Կամպոսում է ծնվել Հունաստանի թագավորության վարչապետ Ալեքսանդրոս Կումունդուրոս‎ը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հունաստանի բնակավայրերի վիճակագրական տվյալներ Հունաստանի ազգային վիճակագրական ծառայություն, 2011 թվական