Կամո Աղաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամո Աղաբեկյան
Ծնվել էփետրվարի 3, 1960(1960-02-03) (64 տարեկան)
ԾննդավայրԲաղրամյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և ակնարկագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ[1]
Կամո Աղաբեկյան Վիքիդարանում

Մանասե[2] (Կամո Ջոնրիդի Աղաբեկյան, փետրվարի 3, 1960(1960-02-03), Բաղրամյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, էսսեիստ, Հայաստանի գրողների միության անդամ (2002)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Աղաբեկյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 3-ին, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում։ Ընդունվել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, սակայն ուսումը կիսատ է թողել։ Աշխատակցել է Հայաստանի գրողների միության «Նոր Դար» ամսագրին։ 2008 թվականից եղել է Հայաստանի գրողների միության Արարատի մասնաճյուղի քարտուղար։

Գրական մամուլում տպագրվել են Աղաբեկյանի գրականագիտական և փիլիսոփայական էսսեները, ռուսերենից կատարած թարգմանությունները (Մ. Հայդեգեր, Ժ. Դերիդա, Հ. Հեսսե, Ն. Բերդյան և ուրիշներ)։ Աղաբեկյանի ստեղծագործությունները թարգմանվել են իտալերենBollettario», 2002), անգլերենGitelk- knowledge», 2004)[4]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվ որպես Աստծո մի ալեգորիա (բանաստեղծություններ), Երևան, 2004։
  • Պոետական արվեստ, Երևան, 2000։
  • Պոնտացի Պիղատոսը, Երևան, 1994։
  • Ձայն մարդկային (բանաստեղծություններ), 1990։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նոր-դար»-ի «Նավասարդյան» մրցանակ, 2007
  • Պ. Սևակի անվան մրցանակ, 2001
  • «Գարուն» ամսագրի մրցանակ, 2001

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 553-554։
  • Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 71-72։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՄԱՆԱՍԵ (Կամո Ջոնրիդի Աղաբեկյան)
  2. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  3. Կամո Աղաբեկյանի մասին ՀԳՄ կայքում
  4. «ՄԱՆԱՍԵ. Կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամո Աղաբեկյան» հոդվածին։