Կամո Աղաբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կամո Ալբերտի Աղաբաբյան
ԱՂԱԲԱԲՅԱՆ ԿԱՄՈ ԱԼԲԵՐՏԻ.jpg
23 մարտի, 1964 - 31 դեկտեմբերի, 1993
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հաթերք, Մարտակերտի շրջան
Մահվան վայր ԼՂՀ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կամո Աղաբաբյան (23 մարտի, 1964, Հաթերք, Մարտակերտի շրջան - 31 դեկտեմբերի, 1993), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Աղաբաբյանը ծնվել է 1964 թ. մարտի 23-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, ուսումը շարունակել է Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանի Հաթերքի մասնաճյուղի մեխանիզացիայի բաժնում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղում։ Մասնակցել է Դրմբոնի և Հաթերքի պաշտպանությանը, Մաղավուզի տարածքում ծանր վիրավորվել է 1993 թ. դեկտեմբերի 31-ին։ Տեղափոխվել է Դրմբոնի դաշտային հոսպիտալ, սակայն յոթ ժամ ծանր վիրահատությունից հետո մահացել է։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Հաթերքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]