Կամո Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կամո Արմենակի Ալեքսանյան
հայ․՝ Կամո Արմենակի Ալեքսանյան
Կամո Ալեքսանյան.jpg
Ծնվել էփետրվարի 1, 1930 թ.
ԾննդավայրԳուսանագյուղ, ՀԽՍՀ
Մահացել էդեկտեմբերի 17, 2017 թ.
Մահվան վայրԵրևան, ՀՀ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունՏնտեսագետ

Կամո Արմենակի Ալեքսանյան (1930 թ. փետրվարի 1, Գուսանագյուղ, ՀԽՍՀ2017 թ. դեկտեմբերի 17, Երևան, Հայաստանի Հանրապետություն), հայ տնտեսագետ, ԽՍՀՄ աշխատանքային վետերան, ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականի փետրվարի 1-ին ՀԽՍՀ Արթիկի շրջանի Գուսանագյուղ գյուղում։

1937-1947 թվականներին սովորել է Արթիկ քաղաքի միջնակարգ դպրոցում։

Գերազանց ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։ Վերջինս փայլուն ավարտելուց հետո անցել է աշխատանքային գործունեության։

1980 թվականին ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ժողտնտեսության ակադեմիան՝ պաշտպանելով իր աշխատանքը ժամանակակից մեթոդների կառավարման, արտադրության կազմակերպման և պլանավորման ոլորտում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 -1955 թթ. աշխատել է ՀԽՍՀ ֆինանսների նախարարության Արթիկի ֆինանսական բաժանմունքում որպես պետ. եկամուտների ավագ տեսուչ։

1955-ին տեղափոխվել է ՀԽՍՀ Ֆինանսների նախարարություն, նշանակվելով որպես գյուղատնտեսության ֆինանսավորման վարչության սովխոզների գծով տնտեսագետ, իսկ 1957 թվականից՝ ավագ տնտեսագետ։

1961 -1966 թվականին դարձել է ՀԽՍՀ ֆինանսների նախարարության գյուղատնտեսության ֆինանսավորման վարչության սովխոզների ֆինանսավորման բաժնի պետ։

1966 թվականին փոխադրման կարգով տեղափոխվել է ՀԽՍՀ Գյուղատնտեսության նախարարություն՝ նշանակվելով որպես ֆինանսավորման վարչության պետի տեղակալ, իսկ 1971 թվականին տեղափոխվել է ՀԽՍՀ Անտառային տնտեսության պետական կոմիտե՝ նշանակվելով պլանատնտեսագիտական վարչության պետ և Հայաստանի մինիստրների խորհրդի համապատասխան հրամանով նշանակվել է կոլեգիայի անդամ։

1974-ին տեղափոխվել է Հայգյուղտեխնիկայի Հանրապետական միավորում՝ նշանակվելով որպես պլանատնտեսագիտական վարչության պետ։

1978 թվականին տեղափոխվել է ԽՍՀՄ պետական բանկ՝ որպես ՍՍՀՄ պետական բանկի հայկական գրասենյակի կառավարչի տեղակալ, իսկ 1987 թվականին: ԽՍՀՄ պետական բանկի վերակազմավորման հետևանքով տեղափոխվել է Հայպետ Ագրոպրոմբանկ՝ նշանակվելով նախագահի առաջին տեղակալի պաշտոնում ։ 1994-ին ազատվել է այս պաշտոնից թոշակի գնալու կապակցությամբ և նշանակվել Հայ Ագրոբանկի կառավարչի խորհրդատուի պաշտոնում։

1996 թվականին եղել է Ագրոբանկի Հաշվապահական հաշվառման և ֆինանսական կառավարման կարևորագույն հաշիվների վերահսկողության բաժնի պետ։

1997-ին նշանակվել է Ռեսուրսների կառավարման կառավարչության, Բանկի զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր տնտեսագետ։

1999 թվականից անցել է կենսաթոշակի, որից հետո շարունակել է գործունեությունը տարբեր մասնավոր ընկերություններում որպես ֆինանսիստ և հաշվապահ մինչև 2016 թվականը։

Ամուսնացած էր, ուներ 2 երեխա, 5 թոռ և 3 ծոռ։ Կյանքից հեռացել է 2017 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում։

Պարգևատրումներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սոցմրցակցության հաղթանակի շքանշան (1979),
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ պետական բանկի 60-ամյակի շքանշան (1981),
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1986),
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Աշխատանքային վետերանի շքանշան (1987),
  • Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ՀԽՍՀ Վաստակավոր տնտեսագետի շքանշան (1990