Կամուրջ Կանայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամուրջ Կանայք
Երկիր Արգենտինա[1]
ՏեղանքԲուենոս Այրես[1]
Տեսակհետիոտնային կամուրջ, Cantilever spar cable-stayed bridge? և տեսարժան վայր
Նյութպողպատ
ՃանապարհLandmarks in Buenos Aires?
ՃարտարապետՍանտիագո Կալատրավա
Երկարություն160 մետր
Բացման տարեթիվդեկտեմբերի 20, 2001
Քարտեզ
Քարտեզ

Պուէնտա-դե-լա-Մուխեր (կամուրջ Կանայք կամ Կանանց կամուրջ, իսպ.՝ Puente de la Mujer) — օղակաձև կամուրջ, կառուցված իսպանացի ճարտարապետ Սանտիագո Կալատրավայի նախագծով Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ Այս կառույցը Հարավային Ամերկիայում ձգվող Դոկ 3 (իսպ.՝ Dique 3)-ն է, որ միացնոմ է ոչ մեծ քաղաքային Պուերտո Մադերո Պյերինա Դալլասի (իսպ.՝ Рierina Dealessiy) և Մանուէլա Գորիտտի (իսպ.՝ Manuela Gorriti) փողոցները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի կառուցման մտահղացումը պատկանում է Ալբերտո Գոնսալեսին, «Grupo Madero» ընկերության անդամ, ով այդ կառույցի շինարարության համար հատկացրել էր մոտ 6 մլն դոլար։ Նա ապագա կամրջի նախագիծը հանձնեց իսպանացի ինժեներ և ճարտարապետ Սանտիագո Կալատրավային։ Կամրջի կառուցման աշխատանքներն իրականացրել է «Urssa» ընկերությունը, որը մասնագիտացված էր «պողպատե կառույցների շինարարության մեջ և այն կատարվեց Բասկերի երկրի (Իսպանիա) Վիտորիա (Vitoria) քաղաքում, քանի որ որ կամրջի շինարարության համար պահանջվող պողպատը Արգենտինայում չէր արտադրվում։ Կալատրավան կամրջի համար մշակել էր հատուկ ոճ. այն նման է զույգի, որ տանգո է պարում։ Կամուրջն իր անվանումն ստացել է ի շնորհիվ այն բանի, որ Պուէրտո Մադերոյի փողոցներից շատերն անվանակոչված էին հայտնի կանանց անուններով։ Կամրջի շինարարությունն սկսվեց 1998 թվականին, իսկ բացումը եղավ 2001 թվականի դեկտեմբերի 20-ին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի ընդհանուր տեսքը
Կամուրջը գիշերով

«Կանայք կամուրջը», 170 մ երկարությամբ և 6.20 մ լայնությամբ հետիոտնային է, բաժանված է երեք հատվածների` երկու կողմերում տեղակայված անշարժ (25 և 32.5 մ երկարությամբ)հատվածներ՝ ափերի երկայնքով, և մեկ մեխանիզմ` սպիտակ բետոնե ամրության վրա, որը երկու րոպե բացվում է՝ թույլ տալով լողացող նավերի անցումը[2]։ Այս մեխանիզմի հիմքը մետաղական «ասեղն» է, որը գտնվում է բետոնե միջուկի մեջ:«Ասեղ» -ի բարձրությունը մոտավորապես 34 մետր է։ կամրջի միջին հատվածին աջակցող մալուխները միացված են «ասեղին» 39° անկյան տակ։ Հատուկ ամրություններ են տեղակայված նաև ջրի մեջ, որոնք պահպանում են կամրջի հավասարակշռությունը։ Անհրաժեշտության դեպքում «ասեղը» պտտվում է և կամրջի միջին հատվածը 90°-ով պտտվում է ու նավերի համար ճանապարհ բացում[3]։ Համակարգչային համակարգը, որը գտնվում է կամրջի արևելյան մասում, թույլ է տալիս հարկ եղած դեպքում միացնել շրջադարձային մեխանիզմը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. [1]
  3. [2]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]