Կամիսակա Սեկկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիսակա Սեկկա
ճապ.՝ 神坂雪佳
Ծնվել էփետրվարի 26, 1866(1866-02-26)
ԾննդավայրԿիոտո, Ճապոնիա
Վախճանվել էհունվարի 4, 1942(1942-01-04)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԿիոտո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունդիզայներ և նկարիչ
Ժանրգեղանկարչություն
ԱշակերտներFuruya Kōrin?
 Kamisaka Sekka Վիքիպահեստում

Կամիսակա Սեկկա (ճապ.՝ 神坂 雪佳, փետրվարի 26, 1866(1866-02-26), Կիոտո, Ճապոնիա - հունվարի 4, 1942(1942-01-04)[1], Կիոտո, Ճապոնիա), 20-րդ դարի սկզբի ճապոնացի նկարիչ և դիզայներ, ով իրեն համարում է Ռիմպա գեղարվեստի դպրոցի հետևորդ։ Ճապոնիայում եղել է մոդեռն ոճի առաջամարտիկներից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոկուդյո (Հովիվը)

Կամիսակա Սեկկան ծնվել է Կիոտոյում։ Արվեստում և դիզայնում նրա տաղանդը դրսևորվել է մանկությունից, գեղանկարչություն սկսել է սովորել 16 տարեկանից[2]։ Սկզբում սովորել է Մարույամա դպրոցի վարպետի մոտ[3]։ 1888 թվականից սովորել է Ռիմպա դպրոցի վարպետ Կիսի Կոկեյայի մոտ, այնուհետև դարձել է 16-րդ դարում հիմնադրված այդ ավանդական գեղարվեստական դպրոցի հետևորդը[3]։ Կամիսակա Սեկկան համարվում է ճապոնական գեղանկարչության այս ավանդույթի վերջին խոշոր ներկայացուցիչը[4]։ Գեղանկարչությունից բացի, աշխատել է դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի տարբեր ձևերում[2]։

Քանի որ գեղանկարչության ավանդական ճապոնական ոճը (մասնավորապես Ռիմպա դպրոցի) ժամանակի ընթացքում կիրառությունից դուրս եկավ, իշխանությունները միջոցներ ձեռնարկեցին երկրի յուրօրինակ գեղարվեստական ստեղծագործությունների մասսայականացման և այդ ոճով ստեղծագործող նկարիչների կարգավիճակի բարձրացման ուղղությամբ։ Խրախուսվում էր ավանդական գեղանկարչության մեջ մոդեռնիզմի տարրեր ներմուծող նկարիչների ցանկությունը։ 1901 թվականին Կամիսակա Սեկկան Ճապոնիայի կառավարության որոշմամբ մեկնեց Գլազգո և Փարիզ, որտեղ նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն ունեցավ ար-նուվո ոճը[5][6]։ Եվրոպայում նա ձգտում էր ավելի շատ բան իմանալ ճապոնիզմ երևույթի մասին, այն մասին, թե ճապոնական արվեստի որ տարրերն են առավել շատ գրավում եվրոպական հանրությանը։ Ճապոնիայից վերադառնալուց հետո նա սկսեց դասավանդել նոր բացված Կիոտոյի քաղաքային արվեստի դպրոցում, զուգահեռաբար շարունակել է փորձեր կատարել արևմտյան արվեստի տարրերը, ոճը և տեխնիկան ճապոնական ավանդական արվեստում կիրառելու ուղղությամբ[5]։ Կամիսակա Սեկկան հավատարիմ մնաց գեղանկարչության ավանդական սյուժեներին և Ռիմպա դպրոցի որոշ սկզբունքներին ու տեխնիկային (օրինակ, տարասիկոմի, այս տեխնիկայի կիրառումը կարելի է տեսնել Ձյուրոձին[7] թղթագլանում ու Բամբուկ և ալիքներ գեղազարդ ֆուսումում, որոնք ցուցադրվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում)[6], բայց ընդհանուր առմամբ նրա աշխատանքները հավասարապես միտված են դեպի արևմուտք և մոդեռն ոճին[2]։ Աշխատանքում նա օգտագործել է վառ գույներ և լայն վրձնախազեր, պատկերները գտնվում են դեկորատիվ և ռեալիզմի սահմանին, գույները և մոտիվները «թռչկոտում» են, ստեղծելով եռաչափության տպավորություն։

Նկարչի գլուխգործոցներից են համարվում նրա կողմից ստեղծված Տիգուսա (Հազարավոր խոտաբույսեր, 1899 թվական)[2] և Մոմոյագուսա (Ապրանքների աշխարհ) նկարազարդումների ժողովածուները։ Տիգուսան իրենից ներկայացնում է նկարազարդումների երեք հավաքածուներ, որտեղ պատկերված են ոչ միայն խոտաբույսեր և բուսական թեմատիկա, այլև ճապոնական գործվածք, ճապոնական կենցաղի ավանդական առարկաներ և զարդեր[3]։ Մոմոյագուսան իրենից ներկայացնում է փայտափորագրական նկարազարդումների երեք հավաքածուներ։ Գրքերը պատվիրվել էին մոտավորապես 1909-1910 թվականներին Կիոտոյի Ունսոդո հրատարակչական ընկերության կողմից[4]։ Գրքի ճապոնական անվանումը վերցված է 8-րդ դարի ստեղծագործությունից, 10 հազար էջանոց «Մանյոսյու» անթոլոգիական ժողովածուից, մոմոյագուսան բույս է, հավանաբար քրիզանթեմ կամ օշինդր[3][5]։ Վաթսուն նկարազարդումներում պատկերված են բնանկարներ, մարդիկ, դասական սյուժեներ և նոր թեմաներ։ Հավաքածուն նկարչի կողմից Ռիմպա դպրոցի ավանդական ոճի վարպետությանը տիրապետելու և այդ ժամանակվա նորարական արվեստի միավորման մամնավորումն է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Kamisaka Sekka (1866 - 1942)». Fuji Arts.
  3. 3,0 3,1 3,2 3,3 John T. Carpenter. Designing Nature: The Rinpa Aesthetic in Japanese Art. Metropolitan Museum of Art (New York, N.Y.). էջ 36. {{cite book}}: Unknown parameter |allpages= ignored (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 Birmingham Museum of Art (2010). Birmingham Museum of Art: Guide to the Collection. London, UK: GILES. էջ 50. ISBN 978-1-904832-77-5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 «A World of Things by Kamisaka Sekka». The Art Institute of Chicago. April 14 – July 1, 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
  6. 6,0 6,1 «神坂雪佳筆 竹波図襖 Bamboo Grass and Waves». Metropolitain Museum of Art.
  7. «神坂雪佳筆 寿老人図 Jurōjin». Metropolitain Museum of Art.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիսակա Սեկկայի ցուցահանդեսի բուկլետ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիսակա Սեկկա» հոդվածին։