Կամիյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիյ
Camille 004.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Camille
Ի ծնե անուն Կամիյ Դայմե
Ծնվել է մարտի 10, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:10|2|0}})[1] (39 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[1]
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն դերասան, հեղինակ-կատարող և երգիչ
Գործունեություն 2001-ներկա
Լեյբլ Virgin Records, EMI
Շրջանավարտ Անրի IV լիցեյ[2] և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ[2]
Կապված Nouvelle Vague
Ամուսին Clément Ducol[2]
Կայք camille-music.com

Camille (Կամիյ), լրիվ անունը՝ Կամիյ Դալմե (մարտի 10, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:10|2|0}})[1], Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի: Նաև ելույթ է ունենում Nouvelle Vague խմբի հետ:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիյը ծնվել է Փարիզում: Մանկուց հետաքրքրվել է բոսանովայով և ամերիկյան մյուզիքլներում, սովորել է բալետ պարել[3]: Մայրը անգլերենի ուսուցչուհի է, ում շնորհիվ լավ տիրապետում է այդ լեզվին: 16 տարեկանում հարսանիքի ժամանակ նա կատարել է իր հեղինակային «Un Homme Déserté» երգը[3]: 2000-ականների սկզբին ելույթներ է ունեցել փարիզյան ջազային ակումբներում: Առաջին ֆիլմը որում նկարահանվել է, կոչվում է «Les Morsures de l'aube», որի սաունդթրեքի համար գրել է «La Vie la Nuit» երգը[3]:

Մինչ երաժշտական կարիերայի սկիզբը Կամիյը սովորել է Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանում (Institut d'Études Politiques de Paris)[4]:

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի սկզբում Կամիյը պայմանագիր կնքեց Virgin Records-ի հետ և փայնագրել է իր առաջին Le Sac des Filles ստուդիական ալբոմը: 2004 թվականին սկսել է համագործակցել Մարկ Կոլլենի և նրա Nouvelle Vague խմբի հետ, որոնք նվագում էին նոր ալիք և բոսանովա ժանրերում[3]: Խմբի առաջին ալբոմում Կամիյը կատարել է «Too Drunk to Fuck», «In a Manner of Speaking», «The Guns of Brixton» և «Making Plans for Nigel» երգերը[5]:

2005 թվականին թողարկել է Le Fil ալբոմը: Այն արագ ձեռք բերեց ոսկե հավաստագիր

Կամիյը Eurockéennes փառատոնին, 2008 թվական

«Pâle Septembre» (Դժգույն սեպտեմբեր) երգի անդրադառնում է սեպտեմբերի 11-ի դեպքերին (Երգի տողերը. «Mais qui est cet homme qui tombe de la tour? Mais qui est cet homme qui tombe des cieux? Mais qui est cet homme qui tombe amoureux?» (Բայց ո՞վ է աշխտարակից ընկնող այդ մարդը: Բայց ո՞վ է երկնքից ընկնող այդ մարդը: Բայց ո՞վ է այդ սիրահարված մարդը:)): «Ta Douleur» երգը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը ավստրալիական Triple J Hottest 100 չարթում:

Le Sac des Filles ալբոմի «1, 2, 3» երգը օգտագործվել է Cacharel ապրանքանիշի Promesse օծանելիքի գովազդում[6]: «Waves» երգը օգտագործվել է Perrier ապրանքանիշի գովազդում:

2007 թվականին Կամիյը ձայնագրել է «Le Festin» երգը՝ Ռատատույ մուլտֆիլմի սաունդթրեքի համար:

Music Hole անգլալեզու ալբոմը թողարկվել է 2008 թվականի ապրիլի 7-ին: Ալբոմի առաջին «Gospel With No Lord» աինգլը նույն տարվա փետրվարի 11-ին թողարկվեց թվային ներբեռնման[7][8]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]