Կամիձյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիձյո
Բնօրինակ անունճապ.՝ 上城 祐之
Ծնվել էհուլիսի 19, 1975(1975-07-19) (48 տարեկան)
Hiratsuka, Կանագավա, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Ժանրերսիմֆոնիկ մետալ
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, դերասան, երգերի հեղինակ, դաշնակահար, մոդել, երգերի հեղինակ և կիթառահար
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլChateau Agency?
ԱնդամակցությունVersailles?
Կայքchateau-agency.com/kamijo/
 Kamijo (vocalist) Վիքիպահեստում

KAMIJO (ճապ.՝ カミジョウ Կամիձյո, իրական անունը Յուդզի Կամիձյո ճապ.՝ 上城 祐之 կամիձյո։ յու։դզի), հայտնի ճապոնացի ռոք-վոկալիստ, առաջնորդ Versailles խմբի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև Lareine և New Sodmy ճապոնական հայտնի խմբերի նախկին մասնակից։ Համարվում է ֆրանսիական մշակույթի, երգի և Ֆրանսիական մեծ Հեղափոխության երկրպագու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվում է երաժիշտների ընտանիքից։ Պապը երաժշտության ուսուցիչ է եղել, հայրը թավջութակահար, իսկ մայրը՝ դաշնակահարուհի[1]։ Երիտասարդ տարիներին Կամիձյոն զբաղվել է ակադեմիական վոկալով, ստացել է բարձրագույն երաժշտական կրթություն, և իր կարիերան սկսել է 1994 թվականի սկզբին «Bijireiku» անունով խմբում, սակայն խումբը ցրվեց և նրա մասին ոչինչ հայտնի չէ։ Նույն թվականի նոյեմբերին Կամիձյոն հիմնադրել է Lalienehttp://www.jame-world.com/ru/database-artists-overview-36-lareine.html խումբը (հետագայում վերանվանվել է Lareine)։ 2000 թվականի օգոստոսին Lareine խումբը դադարեց իր գործունեությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիձյո» հոդվածին։