Կամիլ դե Մոնտալիվե
Կամիլ դե Մոնտալիվե | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1801[1] |
Ծննդավայր | Վալանս |
Մահացել է | հունվարի 4, 1880[2][3][4][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Château de Montalivet-Lagrange, Saint-Bouize |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Անրի IV լիցեյ, Պոլիտեխնիկական դպրոց և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Ժան Պիեր դե Մոնտալիվե, մայր՝ Ադելաիդա դե Սեն Ժերմեն |
Զբաղեցրած պաշտոններ | անփոփոխ սենատոր, Ֆրանսիայի պեր, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, Ֆրանսիայի կրթության և կրոնի հարցերով նախարար, Intendant général de la liste civile? և նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Մարթա Բաշասոն դե Մոնտալիվե |
Camille de Montalivet Վիքիպահեստում |
Կամիլ Բաշասոն, կոմս Դե Մոնտալիվե (ֆր.՝ Marthe Camille Bachasson, comte de Montalivet, ապրիլի 25, 1801[1], Վալանս - հունվարի 4, 1880[2][3][4][…], Château de Montalivet-Lagrange, Saint-Bouize), Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպի վստահված անձը և կտակակատարը, Ֆրանսիայի պեր։
Նապոլեոնի ժամանակ ներքին գործերի նախարար Ժան Պիեր դե Մոնտալիվեի (1766-1823) և թագավոր Լյուդովիկոս XV-ի արտամուսնական դստեր Ադելաիդա դե Սեն Ժերմենի (1769-1850) որդին։
Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Վալանս քաղաքում։ Հոր և եղբոր մահից հետո՝ 1823 թվականին, նա ժառանգել է Ֆրանսիայի կոմսի ու պերի տիտղոսը և եղել է ամենաերիտասարդ պերերից մեկը պերերի պալատում։
Որպես «Aide-toi, le ciel t’aidera» ընկերության անդամ և քարտուղար՝ ծանոթանալով լիբերալ կուսակցության առաջնորդների հետ՝ Լաֆիտտի կառավարությունում (2 նոյեմբերի 1830-13 մարտի 1831) Հուլիսյան հեղափոխությունից հետո Կամիլ դե Մոնտալիվեն ստացել է ներքին գործերի նախարարի պորտֆելը, Կազիմիր Պերիեի կառավարությունում (13 մարտի 1831-16 մայիսի 1832)՝ ժողովրդական լուսավորության պորտֆելը, իսկ Պերիեի մահից հետո (1832) զբաղեցրել է նախկին տեղը[5]։
Գեներալ Լամարկի հուղարկավորության առիթով ծագած անկարգությունների արյունալի ճնշումն ու պաշարված վիճակում մայրաքաղաքի հռչակումը նրա կառավարումն ատելի դարձրին, և 1832 թվականի հոկտեմբերի 11-ին նա ստիպված եղավ թողնել իր պաշտոնը[5]։
Ավելի ուշ Թիերի առաջին կառավարությունում (22 փետրվարի 1836-6 սեպտեմբերի 1836) և Մոլի փոխակերպված կառավարությունում (6 սեպտեմբերի 1836-15 ապրիլի 1837) նա կրկին ներքին գործերի նախարար Է եղել[5]։
Որպես թագավորական եկամուտների վարիչ՝ հիմնադրել է Վերսալի թանգարանը, ընդլայնել Լուվրը և վերականգնել Ֆոնտենբլոյի, Պոյի և Սեն Կլուի ամրոցները[5]։
Փետրվարյան հեղափոխությունից հետո նա սևեռվել է անձնական կյանքի վրա և հանդես է եկել միայն ի պաշտպանություն Լուի Ֆիլիպի՝ բոնապարտիստների կողմից հարձակումների ժամանակ։ 1879 թվականին նա դարձել է սենատոր[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա ամուսնացել է 1828 թվականի հունվարի 26-ին Կլեմենտին Ֆրանսուա Պեյլար-Դյուքլերի (Լավալ, 21 փետրվարի 1806 թվական-Փարիզ, 3 մարտի 1882 թվական) հետ և ունեցել է հինգ դուստր՝
- Մարի Ադելաիդա դե Մոնտալիվե
- Ադելաիդա Ժոզեֆինա դե Մոնտալիվե
- Կամիլա դե Մոնտալիվե
- Մարի Ամելի դե Մոնտալիվե
- Մարիա Ադելաիդա Մարթա դե Մոնտալիվե
Մոնտալիվեի հետնորդների թվում առավել հայտնի է ծոռը՝ Վալերի Ժիսկար դ'Էստենը (1926-2020)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1843 թվական. Պատվո լեգեոնի Մեծ խաչ
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Le roi Louis-Philippe et sa liste civile» (1851),
- «Rien! dix-huit années de gouvernement parlementaire» (1864),
- «La confiscation des biens de la famille d’Orléans» (1871),
- «Casimir Périer et la politique conservatrice en 1831 et 1832» (1874).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #117133507 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.senat.fr/senateur-3eme-republique/bachasson_de_montalivet_camille1516r3.html
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 GeneaStar
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Մոնտալիվե». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մոնտալիվե». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). 1911. .
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ դե Մոնտալիվե» հոդվածին։ |
|