Կամիլ Աբիլի
Կամիլ Աբիլի ֆր.՝ Camille Abily | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 5, 1984[1] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռեն | ||
Հասակ | 168 սանտիմետր | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կամիլ Անն Ֆրանսուազ Աբիլի[2] (ֆր.՝ Camille Anne Françoise Abily, դեկտեմբերի 5, 1984[1], Ռեն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհին, որը որպես կիսապաշտպան հանդես է եկել «Օլիմպիկ Լիոն» կանանց ֆուտբոլային ակումբում և Ֆրանսիայի կանանց հավաքականում։ Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստուհու կրկնակի մրցանակակիր, ԱՄՆ-ի 2009 թվականի առաջնության խորհրդանշական հավաքականի խաղացող։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին նրան ընդունել են «Ժաննա դ՚Արկ» ակումբ, 1994 թվականին տեղափոխվել է «Բրյուզ»։ Մեկ տարի անց նրան ընդունել են առաջին դիվիզիոնի «Ստադ Բրիոշան» թիմ, իսկ հետո հանդես է եկել «Լա Ռոշ» ակումբում։ 2002 թվականին Կամիլն ընդունվել է Կլերֆոնտենի ակադեմիա, իսկ ուսուցման ավարտից հետո՝ 2003 թվականին, պայմանագիր է կնքել «Մոնպելե» ֆուտբոլային ակումբի հետ։ Իր նոր ակումբի կազմում նա հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում և Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում՝ անցկացնելով ընդամենը երեք մրցաշրջան։ Նրա հաջորդ ակումբը Լիոնի «Օլիմպիկն» է, որի կազմում նա երեք անգամ անընդմեջ դարձել Է Ֆրանսիայի չեմպիոն։
2008 թվականին ԱՄՆ-ում Կանանց պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի միջազգային դրաֆտում Աբիլիի իրավունքները բաժին են հասել «Լոս Անջելես Սոլին», և նա թիմ է տեղափոխվել 2009 թվականի մարտին[3]։ Նորամուտը կայացել է «Վաշինգթոն Ֆրիդի» դեմ բացման խաղում, որն ավարտվել է Լոս Անջելեսի թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով։ «Լոս Անջելես Սոլի» հետ Աբիլին հաղթել Է ԱՄՆ-ի առաջնությունում և ընդգրկվել մրցաշարի խորհրդանշական հավաքականում, ինչից հետո վարձավճարով վերադարձել է Ֆրանսիա (ՊՍԺ)։ 2010 թվականի հունվարի 7-ին նա տեղափոխվել է «Գոլդ փրայդ» ակումբ, որի կազմում անցկացրել է 17 խաղ, խփել է մեկ գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ 2010 թվականի սեպտեմբերի 27-ին, նվաճելով ԱՄՆ-ի չեմպիոնի հերթական տիտղոսը, նա խզել է պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ և վերադարձել է Լիոնի «Օլիմպիկ»[4]։ Լիոնի ակումբի կազմում նրան հաջողվել է հինգ անգամ հաղթել ՈւԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգան՝ 2011, 2012, 2016, 2017 և 2018 թվականերին, Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի 11 առաջնություն և Ֆրանսիայի գավաթի 7 խաղարկություն։ 2017/18 թվականների մրցաշրջանի վերջում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[5]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին Կամիլը Ֆրանսիայի հավաքականում հայտնվել է 18 տարեկանից բարձր աղջիկների Եվրոպայի առաջնությունում։ Հիմնական հավաքականում նորամուտը տեղի է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 26-ին Նիդեռլանդների հավաքականի դեմ խաղում, սակայն առաջին գոլը նրան հաջողվել է խփել միայն 2007 թվականին Չինաստանի դեմ փետրվարյան խաղում։ Նա խաղացել է 2005, 2009, 2013, 2017 թվականերին Եվրոպայի առաջնություններում, 2011, 2015 և 2012, 2016 թվականերին՝ Օլիմպիական խաղերում։ Հավաքականի հետ լավագույն արդյունքը 4-րդ տեղն է 2011 թվականի աշխարհի առաջնությունում և 2012 թվականի Օլիմպիական խաղերում։ Ֆրանսիայի հավաքականում հանդես գալու ընթացքում Կամիլն անցկացրել է 183 հանդիպում՝ խփելով 37 գոլ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Goalscorers»։ UEFA.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 2011-09-18
- ↑ Camille Abily (WPS playing rights assigned to Los Angeles) Archived 2008-10-10 at the Wayback Machine.
- ↑ «Pride, Abily mutually agree to terminate contract»։ FC Gold Pride։ 2010-09-29։ Վերցված է 2010-09-29 (չաշխատող հղում)
- ↑ Eliot Amsellem (2018-06-01)։ «OL Féminin: le message de Camille Abily»։ olympique-et-lyonnais.com։ Վերցված է 2018-06-16
- ↑ «Equipe de France A — Camille Abily»։ statsfootofeminin.fr
|