Կամզա (ալբաներեն՝ Kamëz, Kamza), քաղաք և համայնք Ալբանիայում՝ Տիրանայի գավառում[2], երկրի մայրաքաղաքից 7 կիլոմետր դեպի հյուսիս[3]։ Համայնքը կազմավորվել է 2015 թվականին իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում, երբ միմյանց են միացվել Կամզա ու Պասկուքան բնակավայրերը։ Համայնքի վարչական կենտրոնը Կամզան է[4], որը մեծությամբ ութերորդ քաղաքն է Ալբանիայում[5]։ Զբաղեցնում է 37.20 կմ2 տարածք[6]։ 2011 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 66.841[7], իսկ ամբողջ համայնքինը 2019 թվականին կազմել է 104.190:
Կամզան դիմել էր Եվրոպայի կանաչ մայրաքաղաք (European Green Capital Awards) մրցանակաբաշխությանը մասնակցելու համար[8]։
Մինչև 1990-ական թվականները Կամզան սակավաբնակ էր, բնակիչներն էլ հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով։ Երկրում կոմունիստական վարչակազմի տապալումից հետո ինչպես մայրաքաղաք Տիրանա, այնպես էլ նրան մերձ Կամզա մարդկանց մեծածավալ ներհոսք տեղի ունեցավ Ալբանիայի տարբեր վայրերից, և չափազանց կարճ ժամանակամիջոցում բնակչության թվաքանակը կտրուկ կերպով աճեց։ Կամզան համբավվել է Ալբանիայում նաև իր փողոցների յուրօրինակ անվանումներով. դրանք տարբեր երկրների մայրաքաղաքների, միջազգային ճանաչում ունեցող անձանց ու կազմակերպությունների անուններ են։
Besnik Aliaj, Keida Lulo und Genc Myftiu - Tirana – The Challenge of Urban Development, Tirana, 2003, ISBN=99927-880-0-3
Dietmar Richter: Flächennutzungswandel in Tirana. Untersuchungen anhand von Landsat TM, Terra ASTER und GIS. (= Praxis Kultur- und Sozialgeographie; 42). Universitäts-Verlag, Potsdam 2007, ISBN 978-3-939469-64-3 (Volltext)
http://www.seda.org.al/CDD/UrbManagement.htmArchived 2012-02-13 at the Wayback Machine. |wayback=20120213143149 |text=Urban management at community level (Success Story: Municipality of Kamza, Tirana District, Albania)