Կամերոն Մոնահեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամերոն Մոնահեն
անգլ.՝ Cameron Monaghan
Ծնվել էօգոստոսի 16, 1993(1993-08-16)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և մոդել
ԸնտրանիԱնամոթություն

Կամերոն Ռաիլի Մոնահեն (անգլ.՝ Cameron Riley Monaghan, օգոստոսի 16, 1993(1993-08-16)[1], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Անամոթ մարդիկ» հեռուստասերիալում Իեն Գալլագերի և «Գոտեմ» հեռուստասերիալում Ջերոմ Վալեսկիի դերերով, ինչպես նաև «Սեղմում։ Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար»,«Վամպիրների ակադեմիա», «Նվիրյալը» և ուրիշ ֆիլմերում դերակատարումների շնորհիվ։ «Մալքոլմն ուշադրության կենտրոնում» հեռուստասերիալում կատարած դերի համար արժանացել Երիտասարդ դերասան մրցանակի։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերոն Մոնահենը ծնվել է Սանտա Մոնիկայում, Կալիֆոռնիա։ Հասակը 1 մետր 82 սանտիմետր է, կենդանակերպի նշանը՝ առյուծ։ 2014 թվականի դրությամբ Մոնահենը բնակվել է Լոս-Անջելեսում, որտեղ նա ապրել է տաս տարեկան հասակից։ Զբաղվում է երաժշտությամբ, նվագում է կիթառ, հարվածային գործիքներ, ուկուլելե։ Նաև սպորտով- առավելապես բոքսով, ինչպես նաև սնոուբորդինգով, դահուկային սպորտով։ Ինչ վերաբերվում է նրա սեռական կողմնորոշմանը, նա իրեն համարում է հետերոսեքսուալ մարդ։ Այդ հարցին նա մի անգամ Թվիթերում պատասխան է գրել։ «Միակ անգամ եմ պատասխանում այդ հարցին։ Ոչ, ես համասեռամոլ չեմ։ Այո,ես խաղում եմ համասեռամոլ կերպարի։ Ոչ, այդ հարցը էլ չպետք է բարձրանա։»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
2002 Քարե ցանկությունները The Wishing Stone Ալեքս
2003 Երաժիշտ մարդ The Music Man Winthrop Paroo
2004-2005 Մալքոլմը կենտրոնում Malcolm in the Middle Չէդ
2005 Զենքի եղբայրները Brothers in Arms Թիմի
2005 Սահման Threshold Ջոշ Ֆոստեր
2005 Ավատար. Լեգենդ Աանգի մասին Avatar: The Last Airbender Twin
2005 Հարուստ հիպպերը Desperate Hippies Զաք
2005 The Adventures of Tango McNorton: Licensed Hero Tango McNorton
2005-2006 Ned's Declassified School Survival Guide Պալմեր Նոիդ
2006 Սեղմում։ Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար Click Քյվին ՕԴոլիի
2006 Մատծում եմ, ինչպես հանցագործը Criminal Minds Ջեֆֆրի Չարլ
2003 Սանտա-Կլաուս 3 The Santa Clause 3: The Escape Clause ոստիկանական
2007 Կարճ շորտեր McShorts Shorty McShorts' Shorts Էնդի
2007 Ալֆրեդ ՀԻչքոկը և երեք խուզարկուները The Three Investigators and the Secret of Skeleton Island Բոբ Էնդրյուս
2008 Երազանքների ավտոմեքենան Dream Machine Սթէնլի
2008 Հեռացող շունը Dog Gone Դեքստր
2008 Զինաթափում Disarmed Ջաստին
2009 Running Ռայան
2009 Թվեր Numbers Տոդդ
2009 PG Porn երեխա
2009 Ալֆրեդ ՀԻչքոկը և երեք խուզարկուները The Three Investigators and the Secret of Terror Castle Բոբ Էնդրյուս
2009 Մենտալիստը The Mentalist Էլլիոստ
2009 Սեիվ-Հարբոր Safe Harbor Լարրի Փարքեր
2009 Դետեկտիվ Մոնկ Monk Դենի Կուպեր
2009 Երեք գետերը Three Rivers Օդեն Դրինկուոտեր
2009 Եզր (հեռուստասերիալ) Fringe Թայլեր Կարսոն
2010 Ճահճուտ The Glades Շեին Քոներս
2010 Աշնանային լիալուսին Another Harvest Moon Ջեք
2010 Տրեիրերներ Terriers Կոդի Գրայս
2010 Վանդակի տեքստ Ջեք
2010 Երկու տղաներ Two Boys Որդի
2011 Ծովային ոստիկանություն, հատուկ հագուստ NCIS ՆԻկ Փեյթոն
2011 Corey and Lucas for the Win Կորի
2011 Ավարտական հանդես Prom Կորի Դոյլս
2011 Ռիցոլին և Աիլսը Rizzoli & Isles Ջոնաթան Մակկեննա
2011 Անամոթ մարդիկ Shameless Ուեն Գալլագեր
2012 Օրենք և հարմարություն, հատուկ մասնաշենք Law & Order: Special Victims Unit Էդի Սենդոու
2012 Երկրորդ մատակարարումը 2nd Serve Ջեյք
2014 Մահացած Ջեիմի Մրքսը Jamie Marks Is Dead Ադամ Մակկորիկ
2014 Վամպիրների ակադեմիա Vampire Academy Մեյսոն Էյշֆորդ
2014 Տարածք Mall Ջեֆֆ
2014 Նվիրյալը The Giver Էշեր
2015 Գոթեմ Gotham Ջերոմ Վալեսկա
2016 Mercy Street Թոմ ֆերսկա
2017 Amityville: The Awakening Ջեյմս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MAK (польск.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամերոն Մոնահեն» հոդվածին։