Կամենսկի թնդանոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամենսկի թնդանոթ
Կամենսկի թնդանոթը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր
Ստեղծում1967
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿամենսկ-Ուրալսկի
Ներկա վիճակԿանգուն
 Kamensk-Uralsky Cannon Վիքիպահեստում

Կամենսկի թնդանոթ (ռուս.՝ Каменская пушка), հուշարձան Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի քաղաքում։ Քաղաքի խորհրդանիշերից մեկն է[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը գտնվում է բլրի վրա, Կամենկա գետի ձախ ափին, քաղաքային լճակի ամբարտակից դեպի հյուսիս-արևմուտք։ Կոթողը ողմնորոշված է դեպի քաղաքային լճակը, նրա պարագծով տնկված է պուրակ, որն արևելյան կողմից սահմանափակվում է Կարլ Մարքսի փողոցով։ Գործում է գիշերային լուսավորություն։ Հակառակ կողմում Կամենսկ-Ուրալսկիի էլեկտրամեխանիկական գործարանի շենքերն են[2]։

Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1967 թվականի հոկտեմբերի 6-ին։ Կամենսկի թնդանոթները լայնորեն օգտագործվել են ռուսական բանակում, այդ թվում` 1812 թվականի հայրենական պատերազմի մարտերում։ Հուշահամալիրը փառաբանում է ուրալցի վարպետներին և Կամենսկի թուջե ձուլվածքը[2]։

Թուջե թնդանոթը տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա, որի բարձրությունը հասնում է գրեթե երեք մետրի, երկարությունը` հինգի, լայնությունը` ավելի քան երկու մետրի։ Թնդանոթի փողի երկարությունը 270 սմ է, փողաբերանի տրամագիծը 40 սմ է, անիվների տրամագիծը 200 սմ է։ Թնդանոթի նեցուկի մոտ դրված է երեք լիաչափ գունդ, որոնք խորհրդանշում են թնդանոցի պատրաստվածությունը[2]։

Պատվանդանի ճակատներին տեղադրված են հուշատախտակներ։ Արևմտյան և արևելյան ճակատներին պատկերված են ռազմական գործողություններով խորաքանդակներ։ Հյուսիսայինին գրված է գործարանը հիմնելու մասին Պետրոս Մեծի հրամանագրի տեքստից մի հատված[2]։

Հարավայինին հետևյալ տեքստն է. «Կամենսկի բանվորներին, թնդանոթային գործի վարպետներին, նրանց, ովքեր Ռուսասատանը դարերով փառաբանեց, Հիսուներորդ հոկտեմբերը ի հիշատակ և ի պատիվ այս թնդանոթը որպես խորհրդանիշ տեղադրեց»[2]։

Նախագծի հեղինակն է քանդակագործ Վ. Վ. Պերմյակովը, ինժեներները` Ա. Վ. Բրագինը և Ֆ. Դ. Գորշկովը։ Աստիճանների հիմքում հարավային կողմից գտնվում է «Բորոդինո» որմնապատկերը, որի հեղինակն է Ռ. Օռլովը[2]։

Քաղաքի կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թնդանոթը քաղաքի խորհրդանիշներից մեկն է և պատկերված է Կամենսկ-Ուրալսկիի զինանշանին։ 2017 թվականին լրացավ հուշակոթողի 50-ամյակը, և այդ առիթով կազմակերպվել էին տոնական միջոցառումներ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանակ հյուսիսային կողմում Ցուցանակ հարավային կողմում Թուջե խորապատկեր արևմտյան կողմում Թուջե խորապատկեր արևելյան կողմում Հրանոթը քաղաքի զինանշանին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятник «Пушка» (Каменск-Уральский)». tourprom.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Памятник «Пушка»». k-ur.ru (ռուսերեն). Виртуальный Каменск. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  3. «Каменской «Пушке» посвящается». ku.life (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.