Jump to content

Կամենեցի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

52°24′17″N 23°49′10″E / 52.40472°N 23.81944°E / 52.40472; 23.81944
Քարտեզ
Քարտեզ

Կամենեցի աշտարակ, երբեմն թյուրիմացաբար անվանվում է Ճերմակ աշտարակ (բելառուս․՝ Белая вежа[1]), բելառուսական Կամենեց քաղաքի գլխավեր տեսարժանությունը։ Bielaja Vieža-ն բառացի թարգմանած նշանակում է Ճերմակ աշտարակ կամ Ճերմակ բերդ և ամենայն հավանականությանմբ առնչվում է մերձակայքում գտնվող Բելովեժյան թավուտին, ոչ թե աշտարակի գույնին, որը սպիտակ չի եղել երբևէ, այլ դարեր շարունակ ունեցել է և ներկայումս էլ ունի աղյուսի կարմրություն[2]։

Պատմական փաստաթղթերում աշտարակի շինարարության մասին առաջին անգամ հիշատակվել է 1276 թվականին։ Կառուցվել է 1271–ից 1289 թվականների միջակայքում, Օլեքսա անունով ճարտարապետի ղեկավարությամբ ու հսկողությամբ, Վոլինի իշխանության հյուսիսային սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։ Պատկանում է այսպես կոչված՝ վոլինյան (այսինքն՝ Վոլինի իշխանության գոյության ժամանակներում կառուցված և բնորոշ նմանություններ ունեցող) աշտարակների տեսակին[3][4]։ Կամենեցինը Բելառուսում միակ պահպանվածն է այդ տիպի աշտարակներից[5] (ժամանակին այդպիսի աշտարակներ են կառուցվել Բրեստում, Գրոդնոյում, Տուրավում, Նավահրադակում, բայց դրանք բոլորն էլ ավերվել են մարտերի ժամանակ)։

Կամենեցի աշտարակն ընդգրկվել է Բելառուսի ազգային պատմական հուշարձանների ցանկում, 2004 թվականի հունվարի 30-ին ներառվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության մշակութային հուշարձան»-ի կարգավիճակի համար առաջադրված օբյեկտների ցանկում[6]։ 31 մետր բարձրություն ունեցող աշտարակը կառուցվել է հիմնականում ռոմանական ճարտարապետության ոճով, որին միահյուսվել են վաղ գոթիկայի որոշ տարրեր։

1960 թվականից ի վեր աշտարակում է տեղավորվել և գործում է Բրեստի մարզային թանգարանի մասնաճյուղը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Каменецкая башня». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  2. ↑ The story of the White Tower of Kamyenyets Արխիվացված 2012-02-12 Wayback Machine on the Belavezhskaya Pushcha National Park site (ru).
  3. ↑ Ранее башня зачастую определялась как донжон, но современные авторы отвергают такое определение, так как башня не выполняла функции постоянного жилья.
    См. Макараў М. Да пытання пра выкарыстанне тэрміну «данжон» (donjon) у беларускай гістарычнай літаратуры Արխիվացված 2009-04-07 Wayback Machine // Гістарычны альманах. — Т. 5. — 2001. — С. 54-67.(բելառուս.)
    Կաղապար:Книга:ВКЛЭ1
  4. ↑ А. Кушнявевич предлагает классифицировать башни волынского типа как бергфриды. См. Кушнярэвіч А. М. Гісторыка-архітэктурная тыпалогія мураванага дынастычнага абарончага дойлідства ВКЛ // Беларускі гістарычны часопіс. — № 12. — 2005. — С. 36.(բելառուս.)
  5. ↑ «The Tower of Kamyenyets - Charismatic Planet». Charismaticplanet.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  6. ↑ Centre, UNESCO World Heritage. «UNESCO World Heritage Centre - Tentative Lists». Whc.unesco.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]