Կամբոջա-թաիլանդական հակամարտություն (2025)
| Կամբոջա-թաիլանդական հակամարտություն (2025) | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||
Կամբոջա-թաիլանդական հակամարտություն, 2025 թվականի մայիսի 28-ին Կամբոջայի և Թաիլանդի սահմանին սկսված հակամարտություն, որը հետագայում՝ հուլիսի 24֊ին, վեր է ածվել զինված բախումների, այն բանից հետո, երբ հուլիսի 23-ի ուշ երեկոյան Թաիլանդը հետ է կանչել իր դեսպանին Կամբոջայից և հայտարարել, որ կարտաքսի Բանգկոկում գտնվող Կամբոջայի դեսպանին։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի մայիսի 28-ին Կամբոջայի և Թաիլանդի զինվորների միջև նույն երկրների վիճելի սահմանային տարածքում սկսվել է կարճատև հրաձգության, որի ընթացքում մեկ կամբոջացի զինվոր է զոհվել։ Երկու երկրների իշխանությունները հայտարարել են, որ այդ ժամանակվանից իրենց զորքերը հետ են քաշվել և պատրաստ են խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։
Իրավիճակը վերածվել է երկու երկրների միջև լայնածավալ դիվանագիտական ճգնաժամի, որը խաթարել է Թաիլանդի կառավարության կայունությունը և հանգեցրել է վարչապետ Փեթոնթհան Շինավատրայի հրաժարականին։ Նրա հեռախոսազրույցը Կամբոջայի նախկին վարչապետ Հուն Սենի հետ, որտեղ նա քննադատել է իր բանակի գործողությունները, հայտնի է դարձել հանրությանը։
2025 թվականի հուլիսի 18-ից֊20-ը, վիճարկվող սահմանային տարածքներում հայտնաբերվել է ռուսական արտադրության 10 նոր տեղադրված «ПМН-2» տիպի հակահետևակային ական, որոնք նախկինում չեն օգտագործվել Թաիլանդի կողմից և չեն պահվել Թաիլանդի ռազմական պահեստներում։ Հուլիսի 21-ին Թաիլանդը մեղադրել է Կամբոջային՝ վիճելի տարածքում ականներ տեղադրելու մեջ։ Թաիլանդի իշխանությունների հաղորդմամբ՝ հուլիսի 16-ին, իրենց երեք զինվորներ վիրավորվել են ականի պայթյունից՝ սահմանային պարեկության ժամանակ։ Կամբոջան հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ զինվորները շեղվել են համաձայնեցված երթուղուց և պայթել հին ականի վրա, որը մնացել էր տասնամյակներ առաջ տեղի ունեցած պատերազմներից։
Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջային պետք է պատասխանատվության կանչել հակահետևակային ականների մասին համաձայնագրի խախտման համար, և բանակը ուժեղացնելու է իր զգոնությունը սահմանային պարեկության ժամանակ։ Կամբոջան, իր հերթին, հայտարարել է, որ վերջին միջադեպը ցույց է տալիս խնդրի միջազգային դատարանի միջոցով կարգավորման անհրաժեշտությունը, սակայն Բանգկոկը հայտարարել է, որ այդ հարցով չի ճանաչում դատարանի իրավասությունը և նախընտրում է հարցը լուծել երկկողմանի բանակցությունների միջոցով։
Հուլիսի 23-ի ուշ երեկոյան Թաիլանդի իշխանությունները հետ են կանչել իրենց դեսպանին Կամբոջայից և հայտարարել են, որ հետ են ուղարկելու Կամբոջայի դեսպանին Բանգկոկից։
Հակամարտության ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի հուլիսի 24-ի գիշերը Թաիլանդի և Կամբոջայի զորքերի միջև զինված բախումներ են տեղի ունեցել Թա Մոան Թոմ հնագույն տաճարի մոտ, որը գտնվում է Թաիլանդի տարածքում՝ Կամբոջայի կողմից վիճարկվող տարածքի հարևանությամբ[1]։ Կողմերը փոխադարձաբար մեղադրել են միմյանց մարտական գործողությունները սկսելու մեջ։
Կամբոջայի տվյալներով՝ վաղ առավոտյան թաիլանդական ուժերը խախտել են պայմանավորվածությունները, բարձրացել են Թա Մոան Թոմ տաճարի տարածք և տաճարի հիմքի մոտ տեղադրել փշալար։ Ավելի ուշ նրանք գործարկել են անօդաչու թռչող սարք՝ մոտ երկու րոպեով[2]։
Թաիլանդի զինվորականների համաձայն՝ մինչ զինուժ ուղարկելը՝ Կամբոջան գործարկել է հետախուզական անօդաչու սարք, ապա Կամբոջայի ուժերը կրակ են բացել սահմանամերձ հատվածների վրա՝ վիրավորելով երկու թաիլանդցի զինվոր։
Կամբոջան կիրառել է զանազան զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռային համակարգեր[3], և «Գրադ» կայանքից հարված է հասցրել Սիսակետ նահանգի սահմանամերձ տարածքին[4]։
Թաիլանդի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կամբոջայի ուժերը գնդակոծել են թաիլանդական ռազմաբազան և հարվածել քաղաքացիական օբյեկտների, ինչի հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում եղել են զոհեր։ Ի պատասխան՝ Թաիլանդի վեց F-16 կործանիչներ հարվածներ են հասցրել Կամբոջայի ուժերին[5][6], որոնցից մեկը՝ Կամբոջայում գտնվող ռազմական օբյեկտի վրա[7]։
Այնուհետև մարտերը տարածվել են սահմանագծի երկայնքի առնվազն վեց շրջաններում[2]։ Թաիլանդը փակել է իր սահմանը Կամբոջայի հետ[8]՝ զոհերի թվի աճի պատճառով[9]։ Սուրին, Բուրիրամ, Սիսակետ և Ուբոն Ռատչաթանի նահանգների նահանգապետերը կարգադրել են Կամբոջայի հետ սահմանին բնակվող խաղաղ բնակչության տարհանումը[10]։ Տարհանումն իրականացվել է վարչապետի պաշտոնակատար և ներքին գործերի նախարար Փումթամ Վեչայաչայի հրամանով[11]։ Կամբոջան հայտարարել է, որ նվազեցնում է դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Թաիլանդի հետ։ Նույն օրը Թաիլանդի թագավորական բանակը հայտարարել է Կամբոջայի դեմ «Յութթաբադին» գործողության մեկնարկի մասին՝ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային հարթակներում[12]։ Բանակի հրամանատարությունը հայտնել է նաև, որ պատրաստվում է կիրառել ծանր սպառազինություն[13]։
2025 թվականի հուլիսի 24-ի առավոտյան թաիլանդցի զինվորները հայտնել են, որ կամբոջական անօդաչու թռչող սարքեր են թռչում Թաիլանդի կողմից կառավարվող Պրասատ Տա Մուեն Թոմ տաճարի դիմացի տարածքում և նկատել են վեց զինված կամբոջացի զինվորների, որոնք մոտենում են թաիլանդական բազայի դիմացի փշալարին: Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է այն հաղորդագրությունները, որոնցում նշվում է, որ կամբոջական զորքերը կրակ են բացել թաիլանդական ուժերի վրա Տա Մուեն Թոմ տաճարից մոտ 200 մետր արևելք[14]:
Նույն օրը Կամբոջան պնդել է, որ թաիլանդական զինվորականները զինված հարձակում են սկսել կամբոջական ուժերի վրա և բռնի կերպով փակել հանրային մուտքը դեպի Տա Մուեն Թոմ տաճար[15]։ Կամբոջիայի պաշտպանության նախարարության խոսնակի խոսքով՝ «Կամբոջական ուժերը գործել են խիստ ինքնապաշտպանության սահմաններում՝ արձագանքելով թաիլանդական զորքերի կողմից մեր տարածքային ամբողջականությունը խախտած չհրահրված ներխուժմանը»[16]։
Ժամը 9:40-ին թաիլանդական բանակը պնդել է, որ Կամբոջան հրթիռային կայանք է արձակել բնակելի թաղամասի մոտ գտնվող Պրասատ Դոն Տուանի ուղղությամբ[17]: Ժամը 9:50-ին Թաիլանդը հայտարարել է, որ կամբոջական ուժերը փորձել են մուտք գործել Թա Կվայ տաճարի մոտ գտնվող Թաիլանդի տարածք, և նրանք պատասխանել են հրետանային կրակով։
Ժամը 10:58-ին Թաիլանդի Թագավորական Ռազմաօդային Ուժերի վեց F-16 ինքնաթիռներ ռմբակոծել են կամբոջական դիրքերը Չոնգ Ան Մա քաղաքում, լրացուցիչ պնդելով, որ կամբոջական ռազմական բազաները ոչնչացվել են։ Փնոմպենում Թաիլանդի Թագավորական դեսպանատունը խնդրել է Կամբոջայում բնակվող Թաիլանդի քաղաքացիներին անհապաղ լքել այն[18]։
Սիսակետ նահանգը Կամբոջիայի կողմից ենթարկվել է ռմբակոծության և եղել են զոհեր, այդ թվում՝ 8֊ամյա տղա[19][20][21]։ Ժամը 11:54-ին Կամբոջիան «Գրադ» տեսակի հրթիռահրետանային կայանքից հռթիռակոծել են Փնոմ Դոնգրակ հիվանդանոցը, որի արդյունքում եղել են վիրավորներ, և հիվանդանոցը տարհանվել է[22]։
Ժամը 14:41-ին Թաիլանդի կառավարական զորքերը հայտարարել են, որ Խաո Սաթթասոմում հաջողությամբ ոչնչացրել են երկու կամբոջական տանկ։ Ժամը 15:00-ին թաիլանդական զինված ուժերը իրականացրել են ցամաքային և օդային հարձակում՝ «Յութթա Բոդին» կոդային անվամբ, ի պատասխան սահմանի երկայնքով ներխուժող կամբոջական ուժերի հետ շարունակվող բախումների: Հարձակումը գլխավորել է գեներալ Պանա Կլաևբլաուդտուկը: Նախկին վարչապետ, թագավորական խորհրդի նախագահ Հուն Սենը հայտարարել է, որ Կամբոջան «այլընտրանք չունի, քան հակահարված տալ» Թաիլանդին։ Սենը հայտարարել է, որ չի մեկնել արտասահման, ինչպես հաղորդվել է թաիլանդական լրատվամիջոցներում, և մեղադրել է թաիլանդական զինվորականներին իրավիճակի սրման համար՝ պնդելով, որ թաիլանդցիները պլանավորում են փակել Տա Մուեն Թոմ տաճարի մուտքը[23]։ Նույն երեկոյան Կամբոջայի Օդդար Մինչեյ նահանգի նահանգային վարչակազմը հայտարարել է, որ 5000 քաղաքացի տարհանվել է հակամարտության գոտուց[24]։
Թաիլանդի թագավորական ռազմաօդային ուժերը դատապարտել են Կամբոջայի գործողությունները՝ քաղաքացիական անձանց վրա հարձակվելու համար զենք օգտագործելու վերաբերյալ և հայտարարել, որ «պատրաստ են պաշտպանել ժողովրդին և ինքնիշխանությունը մարդու իրավունքների խախտումներից»[25]։ Այն պնդել է, որ առնվազն երկու օդային հարված է հասցրել կամբոջական դիրքերին, որոնցից մեկը հաստատվել է կադրերով[26]։ Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը ռումբեր նետում Կամբոջայի մի քանի զինամթերքի պահեստների վրա[27]։
Հուլիսի 25-ի առավոտյան մարտերը վերսկսվել են, և կողմերը շարունակել են կրակոցների փոխանակումը վիճելի սահմանագծի երկայնքով։ Նույն օրը տեղի է ունեցել թեժ բախումներ Թա Մոան Թհոմ և Թա Կրաբի տաճարների տարածքում՝ սահմանին մոտ։ Կողմերը կիրառել եմ հրետանի, տանկեր և ավիացիա։ Թաիլանդական զորքերը սկսել են զանգվածային հարձակման փորձ՝ այդ օբյեկտների վերահսկողությունը գրավելու նպատակով, սակայն կամբոջացիները կարողացել են հետ մղել հարձակումը։[28] Թաիլանդի բանակի հայտարարությունների համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Պրեահ Վիհեա տաճարի մերձակայքում, որի նկատմամբ երկու երկրներն էլ հավակնություններ ունեն, սպանվել է ավելի քան 100 քամբոջացի զինվոր[29]։ Նույնպես հայտնի է, որ տաճարը վնասվել է Թաիլանդի կողմից իրականացված ռմբակոծություններից հետո[30]։
Թաիլանդը ռազմական դրություն է հայտարարել Չանտաբուրի նահանգի յոթ և Տրատ նահանգի մեկ շրջանում, որոնք սահմանակից են Կամբոջային[31][32]։ Երկու օրվա ընթացքում ավելի քան 135․000 թաիլանդացի էվակուացվել է վիճելի տարածքներից[33][34], իսկ կամբոջացիների թիվը կազմել է 5․000-ից մինչև 35․000[35]։
Հուլիսի 26-ի առավոտյան կամբոջական զորքերը ներխուժել են Թաիլանդի Տրատ նահանգ, սակայն Թաիլանդի ծովային հետևակը կարողացել է հետ մղել նրանց՝ դուրս մղելով կամբոջական տարածք և բացելով նոր ճակատ[36]։
Հրադադարի փորձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 25-ին Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը հայտարարել է, որ համաձայնել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի առաջարկած հրադադարին[37]: Նույն երեկոյան Թաիլանդը հայտարարել թ, որ ընդունում է հրադադարը և կքննարկի այն, բայց որ այն պետք է հիմնված լինի «համապատասխան, իրատեսական պայմանների» վրա, և որ Կամբոջայի շարունակական հարձակումները ցույց են տալիս բարի կամքի բացակայությունը:
Հուլիսի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի վարչապետների հետ՝ անհապաղ հրադադարի հասնելու և պատերազմը դադարեցնելու համար, զգուշացնելով, որ չի կնքի առևտրային համաձայնագրեր որևէ երկրի հետ, եթե հակամարտությունը շարունակվի[38]։ Արդյունքում, երկու երկրների առաջնորդները համաձայնեցին «անմիջապես հանդիպել և արագ աշխատել հրադադարի շուրջ համաձայնության գալու համար»[39]։ Չինաստանը նույնպես առաջարկել է միջնորդել բանակցություններում՝ լինելով հակամարտող կողմերի խոշորագույն առևտրային գործընկերը[40]։
Հուլիսի 27-ի երեկոյան Մալայզիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդները հաջորդ օրը կմասնակցեն Մալայզիայում կայանալիք հրադադարի բանակցություններին՝ Անվար Իբրահիմի միջնորդությամբ։
2025 թվականի հուլիսի 28-ին Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Փումթամ Վեչայաչայը և Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը հանդիպել են հրադադարի բանակցությունների համար Մալայզիայի նոր վարչական կենտրոն Պուտրաջայայում։ Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է, որ հակամարտությունը կարգավորելու փորձի շրջանակում երկու երկրները համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Մալայզիացի միջնորդների խոսքով՝ այն նախատեսված է սկսել կեսգիշերին[41]։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի դեսպանները[42]։
Միջազգային արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ավստրալիայի կառավարությունը խորը մտահոգություն է հայտնել Թաիլանդի և Կամբոջայի սահմանի վրա մարտական գործողությունների, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի գնդակոծությունների կապակցությամբ[43]։
Բրունեյի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բրունեյը ուշադիր հետևում է իրավիճակին և կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել ու ներգրավվել երկխոսության և խորհրդակցությունների մեջ՝ լարվածությունը նվազեցնելու համար[44]։
Մեծ Բրիտանիայի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խորհրդարանական պետքարտուղար Քեթրին Ուեսթը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության զոհերի կապակցությամբ և կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և խաղաղ երկխոսության ուղիներ որոնել[45]։
Ինդոնեզիայի դեսպանատունը Պնոմպենում կոչ է արել իր քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել հակամարտության գոտիներում և հետևել իրավիճակի զարգացմանը[46]։
Կամբոջաիայի Վարչապետ Հուն Մանեթը հայտարարել է, որ Կամբոջան միշտ ունեցել է խաղաղ լուծման կողմնակից դիրքորոշում, սակայն «զինված ագրեսիայի դեմ այլ ելք չուներ, քան ուժով պատասխանելը[47]»։ Նա նաև պահանջել է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ ընդգծելով, որ բռնությունը «լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության համար»[48][2]։
Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ խորապես մտահոգված է հարևանների միջև լարվածության աճով և կարևորել է բարիդրացիական հարաբերությունների պահպանումը։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակուն ասել է, որ Չինաստանը կշարունակի խաղալ կառուցողական դեր խաղաղության և երկխոսության խթանման հարցում։ Չինաստանի դեսպանատունը Կամբոջայում բնակվող քաղաքացիներին կոչ է արել խուսափել սահմանամերձ շրջաններից և պահպանել զգոնություն[2]։
Լաոսի Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ լրջորեն մտահոգված է Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային իրավիճակով՝ և կոչ է արել կողմերին զգուշություն ցուցաբերել և խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը։
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը մտահոգություն և պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել կողմերի հետ՝ լարվածությունը թուլացնելու և խաղաղ կարգավորման հասնելու համար[49]։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը կոչ է արել առավելագույն զսպվածության։ Հուլիսի 25-ին Անվտանգության խորհուրդը փակ նիստ է անցկացրել՝ քննարկելու Թաիլանդի և Կամբոջայի հարաբերությունների սրացումը[50]։ Նիստից հետո ՄԱԿ-ում Կամբոջայի մշտական ներկայացուցիչ Չհեա Քեոն ընդգծել է, որ իր երկիրը պահանջում է անհապաղ և անպայման հրադադար և հանդես է գալիս խաղաղ լուծման օգտին[51][52]։
Ռուսաստանի դեսպանատունը Թաիլանդում կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ Կամբոջայի հետ սահմանամերձ շրջաններ այցելելուց[53]։
Սինգապուրի ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնել բախումների կապակցությամբ և կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, օգտվել դիվանագիտական ուղիներից և ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը[54]։
Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել սահմանային վեճը։ Ներկայացուցիչը հայտնել է խորին մտահոգություն և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին[55]։
ԱՄՆ դեսպանատունը Թաիլանդում զգուշացրել է ամերիկացիներին հետևել թաիլանդական իշխանությունների հրահանգներին և խուսափել հակամարտության գոտիներից[56]։
Թաիլանդը Կամբոջային մեղադրել է «աննահատելության, դաժանության և պատերազմի ծարավի» մեջ՝ ասելով, որ վերջինս գնդակոծում է քաղաքացիական ենթակառուցվածքները[57]։ Վարչապետը նշել է, որ հարկ է նախ դադարեցնել մարտերը, հետո միայն բանակցել՝ շեշտելով, որ պատերազմ պաշտոնապես չի հայտարարվել, և բախումները չեն տարածվում մյուս նահանգների վրա[58]։
ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել և կարևորել բաց հաղորդակցության ուղիները։ Դեսպանատունը Պնոմպենում խորհուրդ է տվել քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել և կապ հաստատել դիվանագիտական առաքելության հետ անհրաժեշտության դեպքում[59]։
Ֆրանսիայի կառավարությունը խորին մտահոգություն է հայտնել և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։ Այն կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կարգավորել տարաձայնությունները խաղաղ եղանակով՝ միջազգային իրավունքի շրջանակում[60]։
Ճապոնիան նույնպես խորին մտահոգություն է հայտնել շարունակվող բախումների կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել և լարվածությունը հանգուցալուծել երկխոսության միջոցով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Армии Таиланда и Камбоджи обменялись ударами на спорном участке границы». BBC News Русская служба (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- 1 2 3 4 5 Sharman, Helen Regan, Kocha Olarn, Lex Harvey, Antoinette Radford, Laura (2025 թ․ հուլիսի 24). «Thailand launches airstrikes on Cambodian military targets as deadly border dispute escalates». CNN (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Что известно о боях на границе Таиланда и Камбоджи». Ведомости (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Таиланд нанес авиаудар по Камбодже после обстрела своих военных из РСЗО». Российская газета (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Таиланд нанес авиаудар по Камбодже после обстрела своих военных из РСЗО». Российская газета (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Thailand and Cambodia exchange fire in deadly border clashes». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Что известно о боях на границе Таиланда и Камбоджи». Ведомости (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Thailand and Cambodia exchange fire in deadly border clashes». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Coughlan, Joe (2025 թ․ հուլիսի 24). «Thailand-Cambodia border dispute live: Thailand closes border with Cambodia as death toll from fighting rises». the Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Армии Таиланда и Камбоджи обменялись ударами на спорном участке границы». BBC News Русская служба (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Four Cambodian-border provinces evacuate villagers». nationthailand (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ ข่าวสด (2025 թ․ հուլիսի 24). «ด่วน! ทบ.เปิดปฏิบัติการ 'ยุทธบดินทร์' ทั้งทางบก-อากาศ บดขยี้ผู้ที่เหยียบย่ำแผ่นดินไทย». ข่าวสด (թայերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Таиланд планирует применить тяжелое вооружение против Камбоджи - Газета.Ru | Новости». Газета.Ru (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Clashes intensify at Ta Muen Thom Temple as Cambodia opens fire with heavy artillery». The Nation. 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Fire fight breaks out Oddar Meanchey province». Khmer Times (անգլերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Thailand Strikes First: Cambodia Defends Its Sovereignty». The Phnom Penh Post (անգլերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «ทหารไทยเจ็บ 2! กองทัพภาคที่ 2 เผย กัมพูชายิงจรวด BM-21 ตกใส่ ปราสาทโดนตวล ใกล้ชุมชน». matichon (թայերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «🔴ด่วน! สถานเอกอัครราชทูตไทย ณ กรุงพนมเปญ ขอแนะนำให้คนไทยที่พำนักหรือพำนักชั่วคราวในประเทศกัมพูชาและไม่มีความจำเป็นเดินทางออกจากประเทศโดยเร็วที่สุด 🛫ผมแปะเที่ยวบินวันนี้จากพนมเปญให้ครับ ZA674 - 12.25น. ZA675 - 17.55น. VZ723 - 19.10น. PG936 - 19.25น. TG585 - 21.15น» [🔴Urgent! The Royal Thai Embassy in Phnom Penh would like to recommend that Thais residing or temporarily residing in Cambodia and who do not need to leave the country as soon as possible. 🛫I have listed today's flights from Phnom Penh: ZA674 - 12.25pm ZA675 - 5.55pm VZ723 - 7.10pm PG936 - 7.25pm TG585 - 9.15pm]. X.
- ↑ «Thailand-Cambodia border clash live: Thai army says airstrikes launched against Cambodian targets». The Guardian.
- ↑ «BREAKING: At least 8 people killed after Cambodia launches BM-21 rocket on gas station in Sisaket province, Thailand. - police». Royal Thai Police. 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «The Thai Enquirer». X.
- ↑ «24 ก.ค. 68 เวลา 11.54 น. ทหารกัมพูชา โจมตีโรงพยาบาลพนมดงรัก มีผู้ได้รับบาดเจ็บ. เจ้าหน้าที่ของโรงพยาบาลได้นำผู้ป่วยในออกจาก รพ. ครบแล้ว ซึ่งเป็นการย้ายผู้ป่วยตามกระบวนการอพยพ ขณะนี้ผู้ป่วยอยู่ในพื้นที่เขตสีเขียวซึ่งเป็นพื้นที่ปลอดภัยแล้ว» [Jul 24, 2015, 11.54 AM Cambodian soldiers attacked the Phnom Dongrak Hospital, injuring some. Hospital staff have all discharged all inpatients from the hospital as per the evacuation process. The patients are now in the green zone, which is a safe area.]. PBS News. 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «ฮุนเซน ยืนยันไม่ได้หนีไปไหน กำลังบัญชาการเพื่อต่อสู้กับไทย». Thai Rath (թայերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Chheng, Niem (2025 թ․ հուլիսի 24). «Nearly 5,000 evacuated to safety in Oddar Meanchey province». Phnom Penh Post. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Siamrath». X.
- ↑ «ละลาย! F-16 ทิ้งบอมบ์รอบ 2 ไม่พลาดเป้า 4 เครื่องกลับฐานบินปลอดภัย». แนวหน้า.
- ↑ «Khao Sod». Facebook.
- ↑ https://ria.ru/20250725/granitsa-2031462185.html, На границе Камбоджи и Таиланда произошли новые бои.
{{cite web}}: External link in(օգնություն); Missing or empty|last=|title=(օգնություն); Missing or empty|url=(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Thailand Warns of War With Cambodia as Deadly Clashes Enter 2nd Day» (անգլերեն). 2025 թ․ հուլիսի 25. Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Naing, Shoon; Pookasook, Artorn (2025 թ․ հուլիսի 25). «Thailand and Cambodia exchange heavy artillery fire as border battle expands». Reuters (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Таиланд ввел военное положение в восьми провинциях на границе с Камбоджей». РБК (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 25. Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Thailand Warns of War With Cambodia as Deadly Clashes Enter 2nd Day» (անգլերեն). 2025 թ․ հուլիսի 25. Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Yeung, Kocha Olarn, Jessie (2025 թ․ հուլիսի 25). «More than 135,000 displaced as Thailand-Cambodia border clashes enter second day». CNN (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ratcliffe, Rebecca (2025 թ․ հուլիսի 25). «Thailand-Cambodia dispute: 130,000 Thai civilians evacuated amid second day of clashes». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2025 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Niem Chheng (2024 թ․ հուլիսի 24). «Nearly 5,000 evacuated to safety in Oddar Meanchey province». The Phnom Penh Post.(չաշխատող հղում)
- ↑ «Why Are Thailand and Cambodia Fighting? Here's a Quick Guide» (անգլերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Naing, Shoon; Pookasook, Artorn (2025 թ․ հուլիսի 25). «Thailand and Cambodia exchange heavy artillery fire as border battle expands». Reuters (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Naing, Shoon; Pookasook, Artorn; Heavey, Susan (2025 թ․ հուլիսի 26). «Trump says Thailand, Cambodia agree to hold immediate ceasefire talks». Reuters (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Deadly border clashes between Thailand and Cambodia continue as pressure for ceasefire mounts - CBS News». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ հուլիսի 26. Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Why Are Thailand and Cambodia Fighting? Here's a Quick Guide» (անգլերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ tagesschau.de. «Thailand und Kambodscha vereinbaren Waffenruhe». tagesschau.de (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Thailand, Cambodia agree to 'immediate, unconditional' ceasefire». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Ширин Халил. «Австралийским туристам вынесено предупреждение в связи с конфликтом между Таиландом и Камбоджей». news.com.au (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Ministry of Foreign Affairs, Brunei Darussalam. «Statement on the border tensions between the Kingdom of Cambodia and the Kingdom of Thailand». Ministry of Foreign Affairs (Brunei) (անգլերեն). Վերցված է 2025‑07‑26-ին.
- ↑ Catherine West. «Тревожные новости о жертвах среди гражданского населения в результате столкновений на границе Таиланда и Камбоджи». x.com (ինդոնեզերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Синди Фришанти Октавия. М. Рази Рахман (ed.). «Посольство Индонезии в Пномпене призвало граждан избегать зоны конфликта в Камбодже». antaranews.com (ինդոնեզերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Что известно о конфликте Таиланда и Камбоджи». Российская газета (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Thailand and Cambodia exchange fire in deadly border clashes». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Tan Tam Mei (2025 թ․ հուլիսի 24). «Азиатские лидеры призвали к сдержанности на фоне смертоносных столкновений на границе Камбоджи и Таиланда». The Straits Times (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «UN urges restraint as Thailand-Cambodia clashes displace thousands; Security Council meets | UN News». news.un.org (անգլերեն). 2025 թ․ հուլիսի 25. Վերցված է 2025 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Камбоджа отвергла обвинения в нападении на Таиланд и призвала к миру». TACC (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Боевые действия на границе Таиланда и Камбоджи не утихают». Радио Свобода (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 26. Վերցված է 2025 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Посольство призвало российских туристов в Таиланде к осторожности». РБК (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ MFA Singapore (24 июля 2025). «Мнения представителя МИД Сингапура по столкновениям на границе Камбоджи и Таиланда (24 июля 2025 года)». Министерство иностранных дел Сингапура (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Kim Song-yi (25 июля 2025). «Корея призывает Таиланд и Камбоджу мирно урегулировать пограничный конфликт посредством диалога». Chosun Biz (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Fighting on the Thailand - Cambodia Border». U.S. Embassy & Consulate in Thailand (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Что известно о конфликте Таиланда и Камбоджи». Российская газета (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Thailand and Cambodia exchange fire in deadly border clashes». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Джойс Энн Л. Рокамора. «Правительство Филиппин призвало к спокойствию на фоне смертоносного столкновения на границе Таиланда и Камбоджи». Филиппинское информационное агентство (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Министерство Европы и иностранных дел Франции. «Франция: Обострение на границе Камбоджи и Таиланда (24 июля 2025 года)». diplomatie.gouv.fr (ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամբոջայի բանակը հակահարված է հասցրել թաիլանդական ներխուժմանը․ Khmer Times
- Սահմանային հակամարտություն Կամբոջայի հետ. Թաիլանդում 15 մարդ է մահացել
- Թաիլանդը ռազմական դրություն է մտցրել Կամբոջային սահմանակից 8 շրջաններում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամբոջա-թաիլանդական հակամարտություն (2025)» հոդվածին։ |
|