Կաղապար:FA/21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կամ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), հայ ազգային-քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 1890 թ. Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և սփյուռքում։ Ստեղծվել է 1890-ի հուլիս-օգոստոսին, Թիֆլիսում։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ 1890-ի սեպտեմբերին հրապարակված ՀՀԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության (մինչև 1892-ը՝ հայ հեղափոխականների դաշնակցություն) նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։ Այն արտահայտվել է ՀՀԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892-ին, կուսակցության առաջին ընդհանուր ժողովում (հրապարակվել է կուսակցության «Դրոշակ» պաշտոնաթերթում, 1894-ին)։

(շարունակություն...)