Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 12, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Գյուղը գտնվում է Արագած լեռան ստորոտին
Գյուղը գտնվում է Արագած լեռան ստորոտին

Արա (գյուղ), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Գյուղը գտնվում է Ապարանից 10 կիլոմետր հարավ-արևմուտք, Քասաղ գետի միջին հոսանքի շրջանում, գետի աջ կողմում, Արագած սարի ստորոտին։

Արայի գյուղը հյուսիս-արևելքից սահման ունի Վարդենուտ գյուղի հետ (այստեղ գյուղերը գրեթե միաձուլվել են), արևելքից՝ Վարդենուտի դաշտահատվածի հետ, հարավում սահմանակից է Ափնագյուղի դաշտահատվածին և մոտ 300 մետր Ապարան-Երևան ավտոմայրուղուն չհասած շուրջ 5 կիլոմետր ձգվում է արևմուտք և նախկին Նիգատուն գյուղի մոտ ավարտվելով՝ գյուղին զուգահեռ բարձրանում է հյուսիս` Ամրայի աղբյուր - Բեգոյի ձոր - Սալով աղբյուր - Բարսեղի լճակ (Ամառանոցի ճահճուտ) - Ամառանոցի մարգագետին ուղղությամբ, հասնում է Արագած սարի լավային շերտին դեպի արևելք կիսաշրջան գծելով իջնում դեպի Վարդենուտ գյուղի հարավային ծայրամասը, որտեղ Արայի ու Վարդենուտ գյուղերը միաձուլվել են։ շարունակել...