Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 11, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Խաչատուր Հովակիմի Լազարյան (հունիսի 1, 1789 - հոկտեմբերի 10, 1871), հայ ազգային-ազատագրական շարժման և մշակութային գործիչ, ռուսական պետական խորհրդական, Լազարյան ճեմարանի հոգաբարձու, մեծ դեր է կատարել Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու գործում: Կազմել և ռուս կառավարությանն է ներկայացրել «Մի շարք առաջարկներ Վրաստանի և հարակից երկրամասերի մասին» ծրագիրը՝ առաջարկելով Ռուսական կայսրությանը ենթակա Հայաստանի տարածքում ստեղծել ինքնավար Հայոց թագավորություն: Մեծ ջանքեր է գործադրել ռուսահայ գաղութների երբեմնի արտոնություններն ու առանձնաշնորհումները պահպանելու համար: Նրա շնորհիվ 1849 թվականին Լազարյան ճեմարանը ճանաչվել է Արևելյան լեզուների ինստիտուտ: Նպաստել է ճեմարանի տպարանի բարելավմանը: Նրա հանձնարարությամբ 1833-1838 թվականներին կազմվել և Մոսկվայում ռուսերեն հրատարակվել է «Հայ ժողովրդի պատմության տեսությանը վերաբերող ակտերի ժողովածու»-ն, որը հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների պատմության կարևոր աղբյուր է շարունակել...