Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 23, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Պուշկինը վանականի կերպարով՝ փորձության ենթարկվելով սատանայից
Պուշկինը վանականի կերպարով՝ փորձության ենթարկվելով սատանայից

Պուշկինի դոնժուանյան ցուցակ, կանանց երկու զուգահեռ ցուցակ, որոնցով տարվել է Ա. Ս. Պուշկինը և/կամ որոնց հետ եղել է մտերիմ՝ ըստ ժամանակագրական կարգի։ Պուշկինն ինքն է կազմել դրանք 1829 թվականին Ելիզավետա Նիկոլաևնա Ուշակովայի ալբոմում։ Առաջին անգամ ցուցակները տպագրվել են 1887 թվականին «1880 թվականի պուշկինյան ցուցադրության ալբոմում», որտեղ Ա. Ա. Վենկստերնի «Կենսագրական ակնարկում» ցույց է տրված. «Պ. Ս. Կիսելևի (Ուշակովա քույրերից մեկի ամուսինը) բացատրությամբ՝ սա բանաստեղծի դոնժուանյան ցուցակն է, այսինքն՝ բոլոր այն կանայք, որոնցով նա հետաքրքրվել է»։ Ցուցակներին նվիրված առաջին աշխատանքը եղել է Ն. Օ. Լերների «Դոնժուանյան ցուցակ» հոդվածը։ Եզրույթը հայտնի է դարձել Պ. Կ. Գուբերի համանուն աշխատությունից հետո (1923)։

Բավականին տարածված է նաև բանաստեղծի կարծիքը Վ. Ֆ. Վյազեմսկայային ուղղված նամակում (1830). «Իմ ամուսնությունը Նատալյայի հետ (սա, փակագծերում նշեմ, իմ հարյուր տասներեքերորդ սերն է) որոշված է» (Mon mariage avec Natalie (qui par parenthèse est mon cent-treizième amour) est décidé)։ Հավանական է այս թվերի հեգնական բնույթը, ինչը բնութագրական երանգ է Պուշկինի և Վյազեմսկու նամակագրության համար (նամակում դրանից առաջ Պուշկինը համեմատում է «առաջին սերը» «երկրորդի» հետ)։ Հետաքրքրական է, որ... Ավելին