Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 6, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Խեղկատակների դիմակներ
Խեղկատակների դիմակներ

Ռուսական թատրոն, թատրոնը Ռուսաստանում: Թատերարվեստի բազմազան տարրեր են բովանդակել ռուսական ժողովրդակական թատերական խաղերը, ծեսերը: Այդ խաղերը թատերական ներկայացման վերածվելու գործընթացին նպաստել են ռուս թափառաշրջիկ դերասանները` սկոմորոխները:

Դերասանական գործունեությունը, որը Ռուսաստանում հայտնի է վաղուց, կապված էր կրոնական տոնախմբությունների կամ էլ հեթանոսական ծիսակատարությունների հետ։

Միջնադարյան ռուս դերասանները՝ խեղկատակները (скоморохи), հայտնի են 11-րդ դարից։ Նրանց շարքում էին երաժիշտներ, երգիչներ, պարողներ, հումորիստներ, վայրի կենդանիներ վարժեցնողներ (հատկապես արջեր վարժեցնողներ)։ շարունակել...