Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 11, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Էրեխթեյում
Էրեխթեյում

Հունաստանը Արխաիկ դարաշրջանում կամ Արխաիկ Հունաստան (հին հունարեն՝ Αρχαϊκή εποχή, մ.թ.ա.750-480), պատմաբանների կողմից ընդունված եզր, որով անվանվում է Հին Հունաստանի պատմության՝ մ.թ.ա. 8-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածը։

Եզրն առաջացել է այդ դարաշրջանի հունական արվեստի ուսումնասիրությունների արդյունքում։ Այն համարվում է միջանկյալ ժամանակաշրջան Հին Հունաստանի արվեստի երկրաչափական և դասական դարաշրջանների միջև։

Ավելի ուշ «Արխաիկ ժամանակաշրջան» եզրն սկսեց վերաբերել ոչ միայն մ.թ.ա. 8-րդ դարի հին հունական արվեստին, այլ նաև Հունաստանի ներքին քաղաքական կյանքին։ Պատճառն այն էր, որ Արխաիկ ժամանակաշրջանը հաջորդեց «մութ տարիներին» և նշանավորվեց դեմոկրատիայի ծաղկումով, ինչպես նաև իմաստասիրության, թատրոնի, պոեզիայի և այլ բնագավառների առաջընթացով... Ավելին