Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 31, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Վարշավայի համալսարան (լեհ.՝ Uniwersytet Warszawski, լատին․՝ Universitas Varsoviensis), Լեհաստանի առավել հեղինակավոր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններց մեկն է: Այն հիմնադրվել է 1816 թվականին, Ռուսական կայսրության Լեհական թագավորությունում: Ըստ 2004 թվականի աշնան տվյալների, համալսարանում սովորում է 60 հազարից ավել ուսանող:

Բրիտանական «Թայմս» ամսագիրը համալսարանը ներառել է աշխարհի 200 լավագույն համալսարանների կազմի մեջ: Ըստ 1816 թվականի տվյալների, այն Լեհաստանի ամենամեծ համալսարանն է: Համալսարանն առաջարկում է մոտ 37 տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ, 18 ֆակուլտետներ և ավեի քան 100 մասնագիտություններ հումինատար և տեխնիկական բաժնում, ինչպես նաև բնական գիտություններ: Համալսարանում ուսուցանվում են կենսաբանություն, քիմիա, լրագրություն և քաղաքագիտություն, փիլիսոփայություն և սոցիոլոգիա, ֆիզիկա, աշխարհագրություն, ռեգիոնալ աշխարհագրություն, երկրաբանություն, պատմություն, կիրառական լեզուներ և սլավոնական բանասիրություն, տնտեսագիտություն, բանասիրություն, մանկավարժություն, լեհերեն, իրավունք և կառավարում, հոգեբանություն, կիրառական սոցիալական գիտություններ, կառավարում և մաթեմատիկա, ինֆորմատիկա և մեխանիկա... Ավելին