Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 30, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ժոզե Մոուրինյոն Չելսիում
Ժոզե Մոուրինյոն Չելսիում

Ժոզե Մարիո դոս Սանտոս Ֆելիկս Մոուրինյո (պորտ.՝ José Mário dos Santos Mourinho Félix; հունվարի 23, 1963, Սետուբալ, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ: Ներկայումս մարզում է Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը: Նրա մականունն է Առանձնահատուկը: Մասնագետները Մոուրինյոյին համարում են լավագույն մարզիչներից մեկը ֆուտբոլում:

Մոուրինյոն սկսել է ֆուտբոլային կարիերան, որպես խաղացող, սակայն լուրջ հաջողություններ չունենալով շարունակել է որպես մարզիչ: 1990-ականների սկզբում որպես մարզիչի օգնական հաջող աշխատելուց հետո, նա դառնում է սըր Բոբի Ռոբսոնի թարգմանիչը: Նրա հետ նա աշխատեց պորտուգալական Սպորտին դե Պորտուգալ և Պորտու ակումբներում, մինչև իսպանական Բարսելոնա տեղափոխվելը: Նա մնաց Կատալոնիայում նաև Բոբի Ռոբսոնի տեղափոխվելուց հետո և աշխատեց հայտնի մարզիչ Լուի Վան Գալի հետ: շարունակել...