Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 12, 2016 թ.
Փայծաղ (անգլ․՝ spleen, յունարէն՝ σπλήν-splḗn) կապոյտ-մանիշակագոյն կակուղ օրկան մըն է, որ հարուստ է անօթներով (vessels) եւ արիւնով: Անիկա անծորան (ductless) գեղձ մըն է: Փայծաղը ունի 12-13 սմ. երկարութիւն, 7-8 սմ. լայնք եւ 4-5 սմ. հաստութիւն: Անիկա կը գտնուի փորի ձախ եւ վերի բաժինին մէջ եւ ստոծանիին (diaphragm) տակը: Անոր դիրքորոշումը կախեալ է ստոծանիի շարժումներէն եւ շնչառութեան հոլովոյթէն:
Փայծաղը օժտուած է կշռութային պռկումներով, որոնք կ'արագացնեն իր մէջ կուտակուած արեան շարժումը:
Փայծաղը կազմուած է երկու տեսակի հիւսկէններէ.
- Սպիտակ միջուկ հիւսկէններէ (white pulp), որոնք կ'առնչուին մարմինի դիմադրողականութեան հետ՝ արտադրելով ճերմակ գնդիկներու T եւ B խմբաւորումները: T եւ B բջիջները կը յառաջացնեն պաշտպանողական հակամարմիններ (antibody).
- Կարմիր միջուկ հիւսկէններէ (red pulp), որոնք կը գործեն որպէս զտիչ եւ որպէս արեան շտեմարան: Անոնք կը կազմեն փայծաղին 75-80 տոկոսը:
Փայծաղի հիմնական դերակատարութիւններն են
- Կ'արտադրէ հակամարմիններ եւ կ'օժանդակէ մարմինի դիմադրողական համակարգին (immune system).
- Կ'ամբարէ եւ կ'արտադրէ արեան ճերմակ գնդիկներ.
Այս երկու դերակատարութիւնները կը կատարուին... Ավելին⇒