Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 17, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Մարկ Տվեն (անգլ.՝ Mark Twain, իսկական անունը՝ Սեմյուել Լենգհորն Քլեմենս, անգլ.՝ Samuel Langhorne Clemens, նոյեմբերի 30, 1835, Ֆլորիդա, Միսսուրի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 21, 1910, Ռեդինգ, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները» (1876) և «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1885). վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի։

Մարկ Տվենը մեծացել է Միսսուրի նահանգի Հանիբալ քաղաքում, որը հետագայում պատկերել է «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպերում։ Ծառայել է որպես տպագրիչի աշակերտ, ապա աշխատել է որպես գրաշար՝ գրելով հոդվածներ իր ավագ եղբոր՝ Օրայոն Քլեմենսի թերթի համար։ Հետագայում դարձել է լոցման Միսիսիպի գետով նավարկող նավի վրա, ապա մեկնել է արևմուտք՝ Նևադա՝ Օրայոնի մոտ։ Նա հումորով է պատմել հանքարդյունաբերության բնագավառում իր անհաջող փորձի մասին՝ հանդես գալով որպես լրագրող Վիրջինիա Սիթիի Territorial Enterprise թերթի համար։ 1865 թվականին հրատարակված «Նշանավոր ցատկռտող գորտը Կալավերասից» (անգլ.՝ «The Celebrated Jumping Frog of Calaveras County») հումորային պատմվածքի համար հիմք է ծառայել պատմությունը, որ... Ավելին