Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 12, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան կամ ուղղակի - Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման հայկական կենտրոն։ Գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել 5-րդ դարից։ Ըստ Ղազար Փարպեցու՝ Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։

շարունակել...