Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 30, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Առաջին ամերիկյան հրատարակության կազմը
Առաջին ամերիկյան հրատարակության կազմը

«Պիգմալիոն» (անգլ.՝ Pygmalion: A Romance in Five Acts), Բեռնարդ Շոուի ամենահայտնի պիեսներից մեկը՝ գրված 1912 թվականին: Պիեսի յուրօրինակությունը, սրամտությունը և ժողովրդական ոգին, արտացոլելով խորը և սուր սոցիալական խնդիրներ, լայն ճանաչում են ապահովել դրա համար: «Պիգմալիոնը» մեծ հաջողություն ունի նաև մեր օրերում:

Պիեսում պատմվում է լոնդոնցի հնչյունաբանության պրոֆեսոր Հենրի Հիգինսի մասին, ով գրազ էր եկել ընկերոջ՝ գնդապետ Փիքերինգի հետ: Ըստ գրազի պայմանի՝ Հիգինսը պետք է վեց ամսվա ընթացքում հասարակ ծաղկավաճառուհի Էլիզա Դուլիթլին սովորեցներ բարձրաշխարհիկ հանրության մեջ ընդունված խոսելաձև և նրան կարողանար ներկայացնել որպես դքսուհի: Պիեսի անվանումը քանդակագործ Պիգմալիոնի մասին անտիկ առասպելի հեգնական ակնարկն է: Պիգմալիոնն այնպիսի կատարյալ արձան էր ստեղծել, որ սիրահարվել էր դրան:

1938 թվականի էկրանավորման համար Շոուն ավելացրել է մի քանի նոր հատվածներ, որոնք այժմ սովորաբար ներառվում են պիեսի անգլերեն տեքստում:

1956 թվականին ամերիկացի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Լոուն պիեսի մոտիվներով գրել է «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը, որը... Ավելին